Ֆրանսիայի նախագահի առաջատար թեկնածուն Արցախը անվանել է Ադրբեջանին նվիրված հայկական տարածք

19/04/2017 schedule15:00

Ֆրանսիայի նախագահի առաջատար թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը առաջին անգամ հրապարակավ իր տեսակետն է հայտնել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ: Nouvelles d’Arménie ամսագրին տված հարցազրույցում Արցախը անվանել է Ստալինի կողմից Հայաստանից պոկված եւ Ադրբեջանին նվիրված տարածք եւ Ադրբեջանին մեղադրել հայկական երկրորդ պետությունը զավթելու փորձի մեջ: Նա նշել է, որ ինչպես ֆրանսահայերը, այնպես էլ ինքը անհանգստացած են Արցախում տիրող իրավիճակով: «2016 թվականի ապրիլին Հարավային Կովկասում կրկին պայթյուն էր: Միջազգային հանրության անտարբերության պայմաններում Ադրբեջանը փորձեց ուժի միջոցով խլել Լեռնային Ղարաբաղը: Մահաբեր հարձակումն ավարտվեց անկայուն հրադադարի ռեժիմի հաստատմամբ»,- ասել է Ֆիյոնը, ապա շարունակել,- «Իրավիճակը պայթյունավտանգ է նաեւ այսօր: Լեռնային Ղարաբաղը վառոդով լի տակառ է տարածաշրջանում: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ծագել է Ստալինի պատճառով, որը 1921 թվականին կամովին այն պոկել է Հայաստանից եւ նվիրել Ադրբեջանին: Հիմա այլ տարբերակ չկա, քան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»:

Ֆրանսուա Ֆիյոնը անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության թեմային: «Չպետք է մոռանալ ցեղասպանության զոհերին: Ցեղասպանության հետեւանքով Փոքր Ասիայում հայերը անհետացել են: 1.5 միլիոն հայ է ոչնչացվել»,- նշել է նախագահի թեկնածուն՝ խոստանալով ընտրվելու դեպքում ամեն տարի ապրիլի 24-ին ֆրանսահայերի հետ միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այն, որ Ֆրանսիայի նախագահները կամ նախագահի թեկնածուները ընտրություններից առաջ հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու, այն քրեականացնելու եւ այլ նման խոստումներով ու հավաստիացումներով, նորություն չէ: Սակայն սա առաջին դեպքն է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հանդես է գալիս արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արդարացի գնահատականներով եւ հայանպաստ դիրքերից:

Իհարկե, չպետք է հաշվի չառնել, որ Ֆրանսիայում ապրիլի 23-ին կայանալու են նախագահական ընտրություններ եւ Ֆիյոնի վերը նշված գնահատականների դրդապատճառը մոտ կես միլիոն ֆրանսահայերի համակրանքը շահելը կարող է լինել: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչ մղումներով է դա արվում, ինքնին կարեւոր է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն եւ հնարավոր է՝ հաջորդ նախագահը արձանագրում է, որ Արցախը Հայաստանից պոկված եւ Ադրբեջանին նվիրված հայկական տարածք է, որը Ադրբեջանը փորձում է ուժով հետ վերցնել: Դա կարեւոր է, եթե նույնիսկ նկատի առնենք, որ նախագահ դառնալու դեպքում Ֆրանսուա Ֆիյոնը, ամենայն հավանականությամբ, կխուսափի նույն ձեւակերպումներից եւ ավելի չեզոք դիրքերից հանդես կգա:

Հարկ է նշել, որ Ֆրանսուա Ֆիյոնի հարցազրույցը բավական մեծ աղմուկ է հանել Ադրբեջանում: Ադրբեջանական լրատվամիջոցները իսկական թունոտ արշավ են ծավալել նախագահի թեկնածուի դեմ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նա չի ընտրվի:

Տպել
24963 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց