Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքն ուրախ է, որ դպրոցը կոչվելու է նրա անունով

Երեւանի համար 147 հիմնական դպրոցը նախատեսվում է առաջիկայում անվանակոչել ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը արժանացած Ռոբերտ Աբաջյանի անունով:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանից տեղեկացանք, որ ավագանու ապրիլի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը վերաբերում է նշված անվանակոչությանը: Որոշման նախագիծը երեկ քննարկվել է ավագանու կրթության, մշակույթի, սպորտի եւ տուրիզմի հանձնաժողովում, որի անդամ է նաեւ Անահիտ Բախշյանը: Նախագծին տրվել է դրական եզրակացություն:

Ռոբերտ Աբաջյանի պապը` Գեւորգ Աբաջյանը, մեր զրույցում ասաց, որ լսել է Երեւանի քաղաքապետարանի մտադրության մասին եւ ուրախ է:

«Ես ուրախ եմ, որ վերջապես գնացին այդ քայլին»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք` նախապես իրենց հետ զրուցել են, ընտանիքից կարծիք հարցրե՞լ են: «Մեր կարծիքը մենք վաղուց էինք ներկայացրել: Ե´ւ դպրոցը, ե´ւ մեր փողոցը անվանակոչելու հարցը մեր ընտանիքը շատ վաղուց առաջ էր քաշել: Եւ ուրախ ենք, որ հիմա ընդառաջել են կամ գուցե իրենք են որոշել այդպես, ես չգիտեմ»,- պատասխանեց Գեւորգ Աբաջյանը` հավելելով, որ փողոցի անվանակոչության վերաբերյալ առայժմ որեւէ նորություն չկա:

Ռոբերտ Աբաջյանը սովորել է նշված 147 դպրոցում, այն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջ, որն ավարտել է ատամնատեխնիկի որակավորմամբ: Դրանից հետո ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ:

19-ամյա Ռոբերտը զոհվել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս` 2016 թվականի ապրիլի 2-ին:

Հակառակորդի հետ կռիվ է տվել մինչեւ վերջին փամփուշտը, չի հանձնվել, չի նահանջել, իսկ վերջում իր մոտ եղած միակ նռնակով պայթեցրել է ե´ւ իրեն, ե´ւ հակառակորդի մոտ տասնյակ զինվորների:

«Մինչեւ վերջին վայրկյանը հեռախոսով խոսել է իր գնդի հրամանատարի հետ, զեկուցել է, որ` մենակ եմ մնացել, Ուրֆանյանը Քյարամի հետ այնտեղ է զոհվել, վիրավորված Անդրանիկին բերել եմ իմ կողքը, Անդրանիկն էլ է զոհվել: Այնտեղից ասել են` մենք գալիս ենք, դիմացիր: Զեկուցել է` մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ իրենց, երբ գան, ես իրենց մաման... Ով էլ որ այս դիրքը հանձնի... Ես այս դիրքը չեմ հանձնելու»,- նախորդ տարի մեր զրույցում պատմել էր Ռոբերտի հայրը` Ալեքսանդր Աբաջյանը: 

Տպել
10579 դիտում

Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը

Ադրբեջանցիները կոտրել են Աստղիկ Սաֆարյանի ինստագրամի էջը

Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում

Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (տեսանյութ)

Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի

CNN-ի ծավալուն հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք. Արմեն Գրիգորյանի պատասխանը Վիգեն Սրագսյանին

Մի քիչ լավ չստացվեց «Շիրակի» պահը. Արտակ Եդիգարյանը՝ «Ալաշկերտի» չեմպիոնության մասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունն արագ, բայց ոչ՝ «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում նոր քաղաքապետին կընտրի գործող ավագանին

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել

Էռնեկյանի ընկերությունը սննդի մատակարարից դժգոհություն չի ունեցել. տուժածները լավանում են

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

Արա Բաբլոյանը ընդունել է Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը

Յուրա Մովսիսյանը չի գա ՀՀ հավաքական

Լիլիթ Մակունցն այցելել էր Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի եւ Սերգեյ Շահվերդյանի հետ

«Սոճուտ» դենդրոայգու անբարեկարգ ճանապարհը խանգարում է տուրիզմի զարգացմանը (լուսանկարներ)

Ամասիայում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ ՏԿԶ նախարարը բրդից թել են մանել