Կարենը հեշտությամբ էր վստահում մարդկանց. փորձագետի սպանության գործով հարցաքննվեց ազգականը

19/04/2017 schedule22:26

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016 թ.-ի մարտին Սեւանում դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարանը գրություն է ստացել տուժողի բնակարանի ներկայիս սեփականատեր՝ Գայանե Հակոբյանից: Վերջինս դիմել է դատարան՝ պահանջելով վերացնել իր բնակարանի վրա դրված նախնական կալանքը:

Նշենք, որ քննության տվյալներով՝ Կարեն Վարդանյանն իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի երեք սենյականոց բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ. Զոհրաբյանին (գործով ամբաստանյալին), որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ` այդ գնի սահմաններում նոր բնակարան։ Սակայն Զոհրաբյանը գրավադրել է այդ բնակարանը բանկում, այնուհետեւ այն վաճառել երրորդ անձի՝ Էդվարդ Հարությունյանին: Բնակարանի ներկայիս սեփականատերը Հարությունյանի կինն է՝ Գայանե Հակոբյանը: Լսելով դատավարության մասնակիցներին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հետաձգեց դիմումի լուծումը՝ պատճառաբանելով, որ դեռեւս չեն ուսումնասիրվել գործում եղած ապացույցները, եւ որ դիմումին կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս:

Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Սուսաննա Թահվերդյանը, որը դատարանին հայտնեց, որ Կարեն Վարդանյանն իր հորեղբոր թոռն է: Նա պատմեց, որ Կարենի մոր մահից հետո երբեմն-երբեմն զանգահարել եւ այցելել է նրան, իսկ անհետանալու մասին իմանալուց հետո մյուս բարեկամուհու հետ եկել Կարենենց շենքը՝ պարզելու եղելությունը:

«Հավաքվել էինք Կարենի հարեւանուհու՝ Մարգարիտայի տանը, այնտեղ էին եկել նաեւ Գեւորգն ու նրա մայրը: Գեւորգն իրարամերժ բաներ էր ասում, թե իբր Կարենին ճանապարհել են Դուբայ, բայց Գեւորգի պահվածքից երեւում էր, որ մի բան այն չէր: Երբ ես Գեւորգին ասացի, թե հնարավոր է` Կարենի հետ ինչ-որ բան է պատահել, նա ասաց, որ խոսել է Կարենի հետ, ամեն բան կարգին է»,- պատմեց վկան՝ նշելով, որ անհետանալուց օրեր անց դիմում էին ներկայացրել ոստիկանություն: Դատախազի հարցին ի պատասխան վյան ասաց, որ Կարենը շատ լավ տղա էր եւ կարող էր հեշտությամբ վստահել մարդկանց: «Կարենը գերխելացի տղա էր, բայց շատ միամիտ էր, միշտ պատրաստ էր օգնել մարդկանց, նրանց նկատմամբ ո՛չ հավատը, ո՛չ վստահությունը չէր կորցրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանի դաժան սպանության մեջ մեղադրվում են Գեւորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը: 

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կարեն Վարդանյանն իրեն պատկանող բնակարանը նվիրել է գործով ամբաստանյալ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին, որի դիմաց վերջինս Վարդանյանին պետք է վճարեր 20 000 ԱՄՆ դոլար գումար կամ այդ գումարին համարժեք այլ բնակարան:

Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանը մտադրվել է նրան սպանել, որից հետո Վարդանյանին առաջարկել է Վրաստանով մեկնել Դուբայ՝ պլանավորելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։

Ըստ նախաքննության տվյալների՝ իր մտադրության մասին Զոհրաբյանը հայտնել է գործով մյուս ամբաստանյալ` 1973 թվականին ծնված Արթուր Միհրանյանին, ով 2016-ի հունվարից օրավարձով վարելիս է եղել Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ գործի նյութերի՝ պայմանավորվածության համաձայն՝ Արթուր Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարեն Վարդանյանը ճանապարհին այն խմի եւ քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են դեպի Սեւան քաղաք՝ Վարդանյանին Վրաստան ուղեկցելու պատրվակով: 

Ճանապարհին Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որեւէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով՝ Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Վարդանյանի կողքին եւ քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաեւ ավտոմեքենայի վարորդը Միհրանյանը։

Տեսնելով անշնչացած Վարդանյանին եւ հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։

Տպել
4150 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին