Բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի, գնա. Կարեն Կարապետյանը՝ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին, որը վերաբերվում է Հայաստանի ողջ տարածքում աղբահանության խնդրին:

Վարչապետը դիմելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ ասաց. «Պարոն Գասպարյան, խնդրում ենք ձեզանից՝ այսօր չունենալով տույժ տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումները…, ոնց պատկերացնում են… բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա»: Վարչապետին խոսքից հետո ոստիկանության պետը տեղից, առանց խոսափողը միացնելու արձագանքեց: «Շատ լավ, մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վլադիմիր Գասպարյանը ձայն խնդրեց եւ ասաց. «Այստեղ ամենակարեւոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա կեղտոտ է, պետք է միանգամից սկսվի այդ աշխատանքները, եթե պետք է օժանդակենք, բայց մաքրեն, որովհետեւ ոստիկանին դժվար կլինի, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է «տրասայի» վրա, մոտենա, ասի, որ դուք տուգանվում եք կամ եւ այլն, եւ այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Հակաճառելու են, բայց մենք արդեն զբաղվում ենք»:

Վլադիմիր Գասպարյանի պատասխանը գոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը նշեց, որ կառավարությունը տարածքային զարգացման նախարարի հետ պետք է հստակեցնի, թե որ տարածքն է աղբավայր, որը՝ ոչ: «Իմիջիայլոց մի հատ էլ մտածեք, համայքնապետերին, ովքեր որ այդ գործառույթները չեն կատարում, մեր սուբսիդավորման, դոտացիայի հաշվին, չգիտեմ, մի տարբերակ գտեք, որպեսզի իրենց էլ համապատասխան ձեւով ցավացնենք: Վերջ, պայմանավորվեցինք»,- ասաց վարչապետ Կարապետյանը:

Վլադիմիր Գասպարյանն էլ նշեց, որ վարչական իրավախախտում է աղբ թափելը եւ մինչեւ 300 հազար դրամ տուգանք է նախատեսված: «Մենք ամբողջ գործիքակազմը, որն այսօր ունեք, շատ կոշտ կդնենք»,- հայտարարեց վարչապետը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքում վարչապետի հանձնարարությամբ կնախատեսեն նոր հոդվածներ այդ հարցով:

Տպել
16870 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ