Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ. Բեռնափոխադրումներ Աբխազիայով Հայաստան

Երեկ Աբխազիայում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային փակ կոմունիկացիաների վերաբացման մասին հետաքրքիր հայտարարություն է արել: Նա ասել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան որեւէ խնդիր չեն տեսնում Աբխազիայով Հայաստան բեռների տարանցման վերականգնման մասով:

Լավրովը նախ հիշեցրել է, որ Վրաստանի ու Աբխազիայի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու վերագործարկմամբ հետաքրքրված է հատկապես հայկական կողմը եւ նշել, որ Աբխազիայի նախագահը եւս դեմ չէ հյուսիս-հարավ սխեմայով բեռնափոխադրումների վերականգնմանը: «Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները հետաքրքրված են բեռների տարանցումը վերականգնելու հարցում: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ իրենք դեմ չեն դրան, այնպես որ դա արդեն մեզանից չէ կախված, այլ այն պետություններից, որոնց տարածքով տեղի է ունենալու տարանցումը», - ընդգծել է նա՝ հավանաբար «այն պետություն» եզրույթի տակ նկատի ունենալով Վրաստանը, որը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան համարում է «օկուպացրած տարածքներ» եւ հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ:

Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումների վերականգնում՝ նշանակում է ՌԴ-ն ՀՀ-ին կապող երկաթուղու աբխազական հարվածի վերագործարկում: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Ռուսաստանի հետ եւս մեկ եւ կայուն ճանապարհի, այն էլ երկաթուղու վերագործարկման կարեւորությունը դժվար է թերագնահատել: Արդյո՞ք  նախագիծն իրողություն կդառնա:

Ռուս-վրացական հակամարտությունը, չնայած 11 տարի առաջ տեղի ունեցած կարճատեւ պատերազմին, սրության տեսանկյունից չի կարելի համեմատել ԼՂ հակամարտության հետ: Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները շատ ավելի մեծ են, իսկ զիջումների «լյուֆտը»` անհամեմատելի լայն: Պատահական չէ, որ Վրաստանում 2013 թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կողմերը, չնայած ուղիղ դիվանագիտական կապերի բացակայությանը, կարողացան վերականգնել առեւտրատնտեսական հարաբերությունները: Վրաստանն անգամ չեղարկեց վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար, իսկ Մոսկվան էականորեն հեշտացրեց մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը Վրաստանի քաղաքացիների համար:

Կողմերը Վրաստանում խիստ արեւմտամետ ուժերի (որոնք Ռուսաստանի ամենախիստ քննադատներն են) դիրքերի թուլացմանը զուգահեռ քայլ առ քայլ առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման դաշտի այն հատվածներում, որտեղ դա հնարավոր է՝ չխախտելով «կարմիր գծերը»: Մոսկվայի եւ Թբիլիսիի համար դրանք Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կարգավիճակի հարցերն են, նաեւ՝ այդ տարածքներում ռուսական բազաների դիսլոկացիան: Հետեւելով կարմիր գծերը չխախտելու կանոնին՝ կողմերն իրավական հենք են ստեղծել բեռների տարանցման վերականգնման համար, ինչի մասին ասուլիսին հիշեցրեց Սերգեյ Լավրովը:

«Տրանզիտի վերականգնման համար անգամ իրավական հիմք կա, որը կարող է հիմնվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք էին բերվել ՌԴ եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ 2011 թվականին, երբ ՌԴ-ն անդամակցեց այդ կազմակերպությանը», - ասել է Լավրովը:

Խոսքն ամիսներ առաջ Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գեորգի Կարասինի՝ «Առեւտրային միջանցքների» վերաբացման վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածության մասին է: Այլ կերպ ասած` կողմերը պայմանավորվել են կյանքի կոչել դեռեւս 2011 թ. կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագիրը, որով ենթադրվում է բեռնափոխադրումների համար բացել Հարավային Օսեթիայով եւ Աբխազիայով անցնող ճանապարհները: «Արդեն ներգրավել են շվեյցարական կողմին, որպեսզի այն որպես երրորդ կողմ վերահսկի այդ ուղիներով բեռնափոխադրումները»,- մեզ հետ զրույցում ասաց Կովկասյան տուն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլին՝ հավելելով, որ այս գործընթացը մեծ շանսեր ունի կյանքի կոչվելու: Նրա խոսքով` ստեղծվել է մի իրավիճակ, որբ բոլոր կողմերի համար շահեկան է այս նախագծի իրականացումը:

Հատկանշական է, որ մինչեւ վերջերս Վրաստանի հանդեպ բավականին զգուշորեն տրամադրված Աբխազիան բաց տեքստով կողմ է արտահայտվում բեռնափոխադրումների տարանցման վերագործարկմանը: Լավրովի հետ ասուլիսին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան նշել է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների տրանզիտի վերականգնմանը, քանի որ այդպիսով պետական բյուջե հավելյալ միջոցների հոսք կապահովվի: «Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ապա ես չեմ կասկածում, որ գործընթացը լուծում կստանա եւ շահավետ կլինի Աբխազիայի համար», - ընդգծել է Խաջիմբան:

Գեորգի Կանաշվիլիի կարծիքով` տնտեսական նպատակահարմարությունը Աբխազիային դրդում է կողմ արտահայտվել կոմունիկացիոն ուղիների վերաբացմանը: «Որքան էլ աբխազական իշխանությունները տարբեր հայտարարություններով հանդես գան, սակայն նրանց համար Վրաստանի հետ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է: Առանց դրա Աբխազիան չի կարող զարգացման մասին մտածել: Իսկ Վրաստանի համար սա եւս ձեռնտու է, քանի որ բացի տնտեսական նպատակահարմարությունից, այն հնարավորություն է տալիս ուղիղ կապով դուրս գալ Աբխազիայի վրա: Իհարկե, խոսքը բեռնափոխադրումների մասին է, սակայն այն չի կարող չտարածվել նաեւ մարդկանց վրա գոնե ապագայում: Այնուհետեւ կարող են սկսվել ուղեւորափոխադրումներ»,- նշում է Կանաշվիլին՝ նկատի ունենալով, որ սա դեպի Աբխազիա հումանիտար ներթափանցման կարեւոր հնարավորություն է Վրաստանի համար:

Միաժամանակ թե՛ Կանաշվիլին, թե՛ այլ փորձագետներ կարծում են, որ բավականին ժամանակ կպահանջվի առեւտրային ուղիների վերաբացման համար: «Շատ հարցեր ու նրբություններ կան, որոնք դեռ պետք է քննարկեն ու համաձայնեցնեն: Սակայն կարեւոր է, որ դրական մեսիջներ են ուղարկվում եւ կողմերը խոսում են համագործակցության հնարավորության մասին»,- եզրափակեց նա:

Տպել
3359 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան