Քոչարյանը պետք է անի այդ քայլը. հարցազրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

20/04/2017 schedule17:14

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 21-ի համարում

- Պարոն Հովհաննիսյան, 2003-ի ընդդիմության հանրահավաքային շարժմանն ակտիվ մասնակցելուց հետո դուք այսօր հրապարակային գործունեություն չեք ծավալում: Այդուհանդերձ, այսօր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը պակաս պայթյունավտանգ չէ, որքան 2003-ի փետրվարին էր: Ուստի, կուզենայինք ճշտել նաեւ ձեր դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

- Իրապես պետք է արձանագրել, որ մեր պետությունն ապրում է իր հերթական փորձությունը, որն ուղղակի ածանցյալ է անցյալի դասերը չքաղելուն: Այն, ինչի ականատեսն ենք մենք այսօր, պատճառահետեւանքային անմիջական կապ ունի 2003-ի նախագահական ընտրությունների հետ, որոնք անցան համակարգային կոպիտ խախտումներով: Անկախ թվաբանական տարբեր վելուծություններից, այնքան համատարած եւ համակարգված էին այդ ընտրախախտումները, որ անհնար էր պարզապես խուսափել այսօրվա իրավիճակից:

Եւ եթե առկա խնդիրներն այսօր էլ իրենց լուծումը չգտնեն, կարող ենք միանշանակ վստահ լինել, որ առաջիկայում մեզ ներքաղաքական նոր եւ շատ ավելի լուրջ դիմակայություններ են սպասվում: Քաղաքական կայունությունը, երկրի անվտանգությունը, օրենքները՝ դրանք հասկացություններ են ողջ ժողովրդի, այլ ոչ թե մեկ մարդու իշխանության համար: Այսօր ստեղծված իրավիճակի արմատները տանում են դեպի անցյալ տարվա ընտրություններ, ուստի գործող նախագահը, որպես նաեւ 2003-ի  իրադարձությունների ակտիվ մասնակից, պետք է ինքը մտածի լուծումներ եւ ելքեր գտնելու մասին:

- Ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը իշխանությունը գնահատեց որպես հասարակական կարգի պահպանում: Իսկ ընդդիմությունը դա համարեց հանցագործություն ողջ ժողովրդի դեմ: Ո՞րն է ձեր գնահատականը: 

- Ես ուղղակիորեն դատապարտում եմ այդ բռնարարքները, որոնք պաշտոնական բնույթ էին կրում եւ ուղղված էին մեր երկրի քաղաքացիների դեմ: Նման բռնարարքները ցույց են տալիս ոչ թե մեր իշխանության  շրջահայաց զորությունը, այլ՝ տրամագծորեն հակառակը: Այսօր գեղեցիկ քարոզներ են կարդացվում ազգային շահերի, երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն այդ խոսքերի ետեւում պակասում են քաղաքական կամքը եւ ողջախոհությունը: Ուստի, եթե մենք չուղղենք այն մեծ սխալը, որը տեղի ունեցավ 2003-ի նախագահական ընտրություններում, մեզ նորանոր փորձություններ են սպասվում ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին առումներով:

- Իշխանական  ճամբարից գնահատականներ են հնչում, որ ընդդիմության գործողությունները կառավարվում են դրսից: Դուք համամի՞տ եք:

-Նման պնդումներ կարող են կատարվել թե՛ իշխանության, թե՛  ընդդիմության հասցեին: Հայաստանն ապրում է այնպիսի տարածաշրջանում, ուր համաշխարհային եւ  ռեգիոնալ ազգեցությունները միշտ եղել են ու կլինեն: Սակայն, կարծում եմ, նման ամբաստանություններն անտեղի են ու եթե  կիրառում ունենան, ապա  կիրառվելու են ողջ քաղաքական դաշտի հանդեպ՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր:

- Պարոն Հովհաննիսյան, մտավորականների նախաձեռնությամբ ձեր կենտրոնում նախաձեռնվում են կոալիցիա-ընդդիմություն երխոսության փորձեր: Չե՞ք կարծում, որ դատապարտված նախաձեռնություն է, քանզի կոալիցիան, ըստ ընդդիմության միանշանակ գնահատականի, ոչինչ որոշել չի կարող:

- Չեմ կարծում, որ ի սկզբանե դատապարտված նախաձեռնություն է. ավելին, կարծում եմ, որ անհրաժեշտ գործընթաց է: Իհարկե, կողմերի դիրքորոշումները կարծր են, որոնք իրապես դժվար է մեղմել, բայց երկխոսությունը երբեք ավելորդ լինել չի կարող: Բնականաբար, ես համաձայն եմ նաեւ այն գնահատականի հետ, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նախաձեռնությունը բոլորովին ուրիշ տեղից պետք է գա: Գործող նախագահը, առանց հապաղելու, հենց այս շաբաթվա մեջ պետք է անձնական նախաձեռնություն ցուցաբերի՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար:

Միանշանակ է, որ նախաձեռնությունը պետք է լինի Բաղրամյան պողոտայից, բայց ոչ այն նախաձեռնությունը, ոչ այն կարճատեսությունը եւ ոչ այն ինքնագոհությունը, որը մայր պողոտայում դրսեւորվեց ապրիլի 13-ին: Ստի մեջ ապրել հնարավոր չէ. հենց այսօր պիտի կարողանանք մեր գործած սխալներն ու սուտն ընդունել որպես ժառանգություն եւ ուղղել դրանք: Եւ այդ ամենն ուղղելու առաջին պատասխանատուն գործող նախագահն է: Եթե նա այդ նախաձեռնությունը չկատարի եւ չկատարի անմիջապես, ոչ թե ինչ-որ մեկի խորհրդով, այլ ազգի, պետության շահերից ելնելով, մենք ուղղակի կարող ենք արձանագրել, որ ինքը երաշխավորն է ոչ թե երկրի կայունության ու անվտանգության, այլ երաշխավորն է դրանց  հակառակ արժեքների:

- Դուք ակնկալում եք, որ նախագահը պետք է հրաժարակա՞ն տա:

- Կրկնում եմ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նախաձեռնությունն այս շաբաթվա ընթացքում պետք է լսվի իր շուրթերից: Եթե ոչ՝ նոր փորձությունների առաջ ենք կանգնելու: Ուստի ես ակնկալում եմ, որ ինքը, խորապես հասկանալով պահի պատասխանատվությունը եւ լրջությունը,  նաեւ՝ պատմության առջեւ իր պարտականությունը՝ այդ քայլը կանի:

- Սակայն նախագահը մի քանի անգամ ասել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի: Այդ դեպքում ի՞նչ զարգացումներ եք հնարավոր համարում:  

- Ես ոչ միայն հնարավոր եմ համարում, որ կլինեն ավելի վատթար  գործողություններ, քան եղան ապրիլի 13-ին, այլեւ՝ արդեն իսկ տեսնում եմ դրանց նախանշանները: Իսկ որ նման պահվածքով մենք բախտորոշ բախումն ընդամենը  հետաձգում ենք՝ դա աներկբա է, եւ դա մեծագույն ողբերգություն է բերելու մեր ժողովրդին: Եւ կրկնում եմ՝ դրա  պատասխանատուն գործող նախագահն է լինելու, որի ուսերին դրված է մի շատ կարեւոր որոշման պատասխանատվություն:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1342 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից