Համ ասում են փող չկա, համ էլ հանքարդյունաբերողներին հարկային արտոնություն են տալիս

Իր առաջիկա նիստում ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ կտրամադրի «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Լիդիան Արմենիան» կստանա 26.7 միլիարդ դրամի սարքավորումները ներկրելիս սահմանի վրա վճարվելիք ավելացված արժեքի հարկը երեք տարով հետաձգելու իրավունք: Սա հանրությանը հայտնի Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունն է: Այսպիսի իրավունք տրամադրելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում նշված է հետեւյալը. ««Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը։ Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը եւ շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի եւ մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի»:

Ընդհանուր առմամբ, ըստ կառավարության որոշման նախագծի, «Լիդիան Արմենիան» նախատեսում է իրականացնել մոտ 180 միլիարդ դրամի (մոտ 375 միլիոն դոլարի) ներդրումներ, որից 26.7 միլիարդ դրամը (մոտ 55 միլիոն դոլարը) սարքավորումների արժեքն է եւ հենց դրա ԱԱՀ-ն էլ կվճարվի երեք տարվա ընթացքում: Դրա հետեւանքով մեր պետբյուջեն ավելի քան 5 միլիարդ դրամի հարկ կկորցնի այս տարի: Իհարկե, 3 տարվա ընթացքում այդ գումարը կվերականգնվի, բայց այստեղ խնդիրը սկզբունքն է: Փաստորեն հարկային արտոնություն է տրամադրվելու հանքարդյունաբերության ոլորտի ընկերությանը:

Պատկերացնենք մի պահ, որ կառավարությունը չի տալիս այդ արտոնությունը: Նշանակո՞ւմ է արդյոք, որ ոսկու հանքի շահագործողը կհրաժարվի ներդրումներ անելու եւ ոսկու հանքը արդյունահանելու մտադրությունից: Իհարկե չի հրաժարվի: Պարզ թվաբանություն: Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, հանքի շահագործողը ներդնելու է մոտ 375 միլիոն դոլար եւ ստանալու է 2 միլիոն ունցիա ոսկի եւ 3 միլիոն ունցիա արծաթ: Միայն արդյունահանվելիք ոսկու այսօրվա գներով՝ 2.5 միլիարդ դոլար: Իհարկե, այնպես չէ, որ այդ ոսկին արդյունահանվելու է մեկ օրվա ընթացքում: Դրա համար տարիներ են անհրաժեշտ եւ այդ ընթացքում ընկերությունը, ինչ խոսք, մեծ ծախսեր է անելու, նաեւ հարկեր է վճարելու, բայց 2.5 միլիարդ դոլարը խաղուպար չէ: Այլ կերպ ասած, Ամուլսարի հանքավայրի շահագործման շահութաբերությունը շատ բարձր է, եւ այդ տեսանկյունից նրան այսպիսի հարկային արտոնություն տրամադրելու իմաստը այնքան էլ չի հասկացվում:

Կարելի է հաստատապես պնդել, որ երբ «Լիդիանը» մշակում էր իր բիզնես պլանը, չէր կարող նախատեսել, որ կառավարությունը իրեն ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն կտրամադրի: «Լիդիանը» լուրջ ընկերություն է եւ բացառված է, որ հարկային արտոնությունների ներառմամբ բիզնես պլան կազմի:  Իսկ ամենաուշագրավն այն է, որ բարձր շահութաբերությամբ հանքագործական բիզնեսը ստանում է նման արտոնություն, իսկ կառավարությունը արդեն տարիներ շարունակ չի կարողանում իրագործել իր իսկ ծրագիրը սահմանի վրա սարքավորումներից եւ հումքից ավելացված արժեքի հարկը իսպառ վերացնելու մասին: Եվ դա կառավարությունը հիմնավորում է նրանով, որ եթե հիմա սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը վերացվի եւ այն տեղափոխվի ներքին շրջանառության վրա, ապա առաջիկա տարիներին հարկային մուտքերի հավաքագրման լուրջ խնդիրներ կծագեն:

Ստացվում է, որ մեծ շահութաբերություն ունեցող հանքաարդյունաբերությանը կարելի է 3 տարով ազատել ԱԱՀ վճարելուց, իսկ մյուսները` արտադրողները, վերամշակողները պետք է շարունակեն վճարել այդ հարկը: Սարքավորումների եւ հումքի վրա կիրառվող ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է սահմանին, պարզապես երաշխավորում է մեր արտադրանքի անմրցունակությունը արտաքին շուկաներում: Որեւէ հաստոց ներկրելիս տնտեսվարողը սահմանին գլխանց վճարում է դրա արժեքի 20 տոկոսը: Վճարում է դեռ հաստոցը չտեղադրած, դեռ չաշխատեցրած, դեռ արտադրանք չթողարկած, դեռ արտադրանքը չիրացրած: Վճարում է, որովհետեւ բյուջեն, հասկանում ես, դժվարությամբ է հավաքագրվում: Իսկ ահա հանքարդյունաբերողներին կարելի է ազատել այդ հարկը սահմանին վճարելու պարտավորությունից: Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում կառավարությունը:

Ինչպես բազմիցս նշվել է, նման արտոնությունից նախկինում օգտվել են օլիգարխներ, մոնոպոլիստներ, ընդ որում, այդ արտոնության գինը, պատկերավոր ասած, ավելի քիչ է եղել, քան նրանց ճոխ մեքենաների անվադողերի գինը: Այսինքն, նրանք շատ հանգիստ կարող էին սահմանի վրա վճարել ԱԱՀ-ն եւ նոր անվադողերը գնել, ասենք, մի ամիս անց: Բայց նրանք դիմել ու կառավարությունից ստացել են արտոնություններ:

Մեր կատարած հաշվարկներով՝ այս տարվա ընթացքում կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում 22 ընկերությունների տրամադրել է արտոնություններ: Դրանք երկու տեսակի են: Մեկը սահմանի վրա ԱԱՀ-ից ազատելն է եւ մաքսատուրքի վճարումից ազատելը: Նշված 22 ընկերությունների կողմից ներկրվելիք սարքավորումների եւ հումքի ընդհանուր արժեքը, ըստ այդ որոշումների, կազմում է մոտ 36 միլիարդ դրամ: 12 ընկերությունների տրվել է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու իրավունք: Միայն «Լիդիանի» դեպքում հետաձգվել է ավելի քան 5 միլիարդ դրամի ԱԱՀ: Մնացած 11 ընկերությունները միասին ստացել են 1.1 միլիարդ դրամի ԱԱՀ-ն հետաձգելու իրավունք: Ընդ որում, այդ 11 ընկերությունների մեջ կան թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության ոլորտի տնտեսվարողներ: Իսկ քանի հարյուր ընկերություններ ընդհանրապես չեն էլ դիմել կառավարությանը նմանատիպ արտոնություն ստանալու ակնկալիքով ու սահմանի վրա ենթարկվում են ռեկետի: Ռեկետ, որը  սահմանված է ՀՀ օրենսդրությամբ եւ գործում է ամբողջ ծավալով:

Տպել
4759 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)