Եթե կարիք լինի՝ միգուցե 50, 60 համարին խնդրենք, «Ելք-ի ղեկավարների հետ հանդիպեն.ՀՀԿ խոսնակ

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Երեւանի ավագանի ընտրություններում կուսակցության շտաբի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ շարունակել են ամփոփել խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ քննարկել են Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկին վերաբերող հարցեր:

Հաշվի առնելով, որ վաղը քարոզչության առաջին օրն է՝ Շարմազանովն ասաց, որ Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն ու ավագանու թեկնածուները քարոզչությունը սկսելու են աշխատանքային ժամից հետո՝ էրեբունի վարչական շրջանից:

«Ինչպես 2013-ին, այս անգամ եւս ընտրել ենք բակային հանդիպումների ձեւը եւ յուրաքանչյուր օր կհանդիպենք 4-6 բակերում ընտրողների հետ»,- շարունակեց ՀՀԿ մամուլի խոսնակը: Ի դեպ, Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը «Հանուն Երեւանի» կարգախոսով է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն խուսափում ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի առաջնորդների հետ բանավեճից. «Այս պահին մեր օրակարգում չկա նման պրակտիկա: Եթե կարիք լինի՝ մենք ունենք շատ լայն ցուցակ, միգուցե 50 համարին, 60 համարին կամ 15 կամ համարին խնդրենք, որ «Ելք-ի ղեկավարների հետ հանդիպեն»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, թե մի՞թե Տարոն Մարգարյանը արժանի չի համարում հանդիպել՝ Շարմազանովը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը ավելի շատ արժանի է համարում հանդիպել երեւանցիների հետ, հարգանքով է վերաբերում իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին»:

Տպել
4845 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է