Իրանի նախկին նախագահին թույլ չեն տվել մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին

21/04/2017 schedule12:30

Իրանի ՆԳՆ-ն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը չի գրանցել մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նրա թեկնածությունը չգրանցելու պատճառը չի նշվում: Սակայն ենթադրվում է, որ այդ առումով որոշիչ դեր է խաղացել Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին: Դեռ 2016 թվականի սեպտեմբերին Ալի Խամենեին Ահմադինեժադին արգելել է մասնակցել առաջիկա ընտրություններին՝ հայտարարելով, թե դա չի բխում իրանական ժողովրդի շահերից: Չնայած դրան՝ Ահմադինեժադը դեմ է գնացել հոգեւոր առաջնորդի կամքին եւ ապրիլի 12-ին առաջադրել էր իր թեկնածությունը:

Սպասվում էր, որ հիմնական մրցապայքարը ընթանալու է գործող նախագահ, բարեփոխականների ճամբարը ներկայացնող Հասան Ռոհանիի եւ Մահմուդ Ահմադինեժադի միջեւ: Այժմ, երբ Ահմադինեժադին թույլ չի տրվել մասնակցել ընտրություներին, հիմնական պայքարը կընթանա պահպանողականների ճամբարը ներկայացնող Էբրահիմ Ռայիսիի միջեւ, որը մահմեդական աշխարհի ամենախոշոր բարեգործական հիմնադրամի՝ Astan Quds Razavi-ի նախագահն է եւ բավական սերտ հարաբերություններ ունի Ալի Խամենեիի հետ: 

Թեկնածուների վերջնական ցանկը կհաստատվի մոտակա օրերին:

Տպել
620 դիտում

Եվրամիության երկրներում ապօրինի բնակվող 86 մարդ վերադարձվել է Վրաստան

Թուրքիայի պահանջով Իսպանիայի իրավապահները ձերբակալել են գերմանացի գրողի

Իրանի խորհրդարանը չի հաստատել էներգետրկայի նախարարի թեկնածությունը

Դամասկոսում միջազգային ցուցահանդես է հրթիռակոծվել. կան զոհեր ու վիրավորներ

Ասադն Էրդողանին «քաղաքական չքավոր» է անվանել

Սիրիայի ապաէսկալացիայի գոտիներում հրադադարի խախտման մի քանի դեպքեր են գրանցվել

Ավստրալիայի վարչապետը մտածել է մեքենաներով ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու միջոց

Մեքսիկայից ԱՄՆ թմրադեղեր են տեղափոխել անօդաչու սարքի օգնությամբ. առաջադրվել է մեղադրանք

Սոբյանինը քննադատել է ՌԴ մայրաքաղաքն Ուրալից դեպի արևելք տեղափոխելու գաղափարը

«Ո՞վ ես դու», «իմացիր քո տեղը». Էրդողանը շատ կոպիտ է պատասխանել Գերմանիայի ԱԳ նախարարին

Թրամփը հույս ունի, որ բողոքի ակցիաների միջոցով «կապաքինվի» ԱՄՆ-ն

Բեռնատարի սառնարանում Մեքսիկայից ԱՄՆ են փերձել տեղափոխել 60 ներգաղթյալի

Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները ծրագրել էին հարձակվել Սագրադա Ֆամիլիա տաճարի վրա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով.

«NASA»-ն հրապարակել է Երկրին մոտեցող ամենամեծ երկնաքարի տեսանյութը

ՀՀ փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ արդարադատության խորհրդին

Ստորություն է ֆուտբոլիստին հրահրել գործող պայմանագիրը խզել. Հյոնեսը Դեմբելեի մասին

Խոշոր ավտովթար Ալավերդիում․ Կա 2 զոհ և 7 վիրավոր

Ոստիկանությունը նոր հիմնական կասկածյալ ունի Բարսելոնայի ահաբեկչության գործով

Պահանջվում է 21 ուրացող. ինքնասպանվե՞լ, թե՞ չինքնասպանվել. այս է խնդիրը