Ես չգիտեմ «օլիգարխ»-ի ձեւակերպումը, որ իմանամ քանիսի երեխան է ծառայում առաջնագծում.նախարար

21/04/2017 schedule12:42

«Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում զինված ուժերում՝ պարզ պատճառով, որովհետեւ ես չունեմ օլիգարխ հասկացության իրավական ձեւակերպումը, որպեսզի կարողանամ զորակոչի ժամանակ հասկանալ՝ ես օլիգարխի երեխայի՞ եմ զորակոչել, թե՞ ուղղակի գործարարի: Էն պիտակը, որ կա, որ այնտեղ ծառայում են միայն սոցիալապես անապահով եւ այլն, բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,- այսօր Պաշտպանության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլյան գործողություններին մասնակցած զինծառայողների եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը եղել են տարբեր խավեր ներկայացնող երիտասարդներ:

«Եթե ելնենք նրանից, որ մեր հասարակության կեսը եւ կեսից ավելին ծայրահեղ աղքատ է (մեր ընդդիմադիր ուժերի ասելով), ուրեմն պետք է հասկանանք, որ առաջնագծում ծառայող երիտասարդների առնվազն կեսը աղքատ է...Հավանակությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի երեխան հայտնվելու է առաջնագծում, ի սկզբանե ավելի մեծ է, որովհետեւ ավելի ապահով ընտանիքի երեխան ընդունվելու է բուհ, սովորելուց հետո նա ունենալու է ընտրելու հնարավորություն՝ ուսումնական զորամասի, մասնագիտական ծառայության: Եվ հավանականությունը, որ նա կհայտնվի առաջնագծում, ի սկզբանե մեծ է»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ինքը գիտի պատգամավորների եւ փոխնախարարների երեխաների, որոնք առաջնագծում մարտական հերթապահության են:

Անուններ Սարգսյանը չկարողացավ նշել՝ ընդգծելով, որ դա իրենց անձնական գործն է:

Նախարարին հարց ուղղվեց, թե արդյո՞ք շարունակելու է նույն պաշտոնում աշխատել նոր կառավարության ձեւավորումից հետո:   

«Ես շատ ուզում եմ շարունակել ծառայել իմ երկրին Պաշտպանության նախարարի պաշտոնում, կարծում եմ իմ կուսակցությունն ինձ թույլ կտա, հնարավորություն կտա դա անելու: Կարծում եմ սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, փորձելու եմ ամեն ինչ անել այդ օգտակարությունը առավելագույնի հասցնելու: Եթե հաջողեմ՝ կլինեմ Հայաստանի ամենաերջանիկ մարդկանցից մեկը»,- պատասխանեց նա:

Տպել
3807 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները