Վայքի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

21/04/2017 schedule14:30

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի՝ (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ  եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տպել
2231 դիտում

Ադրբեջանի կենտրոնական փողոցում հայկական դրոշի տարբերանշանով մեքենան իրարանցում է առաջացրել

Լեւոն Հայրապետյանը դարձավ իշխանությունների անտարբերության զոհը. Եւրոպայի հայերի համագումար

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Բրյուսելում

Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքեր. լուսանկարներ

Ավանում ինքնասպանության փորձ է կանխվել

Սոբչակը հայտնել է, որ քաղաքական ծրագիր չունի ու իրեն չի աջակցում ոչ մի քաղաքական ուժ

Ժնեւից հետո, երբ զոհ ունեցանք, այդքան խոսելու փոխարեն պետք էր հարվածել. փորձագետ

Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ

Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին

Քաբուլում հնչել է երկրորդ պայթյունը. Զոհերի թիվը հասավ 50-ի

Երիտասարդական հիմնադրամը կփոխհատուցի ապրիլյան քառօրյային մասնակցածների ուսման վճարը

Ռուսաստանն արգելել է 33 տոննա լոլիկի ներկրումը Ադրբեջանից

«Երկիր ծիրանի»-ի անդամը դատի է տվել քաղաքապետարանին իրեն աշխատանքից ազատելու համար

Քաբուլում ահաբեկչության հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

Հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ են կայացել Մինսկում

Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն

Երթ՝ ի հիշատակ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի. ֆոտո

ՄԻՊ աշխատակազմի թունիսցի հյուրերը «Աբովյան» ՔԿՀ-ում ստուգել են խցերն ու պայմանները. ֆոտո

Ծեծ, գողություն եւ ինքնիրավչություն՝ Վանաձորում. գործին խառնվել է «Շայբա»-ն

Ուսանողները նախարարի հետ հանդիպում են պահանջում. #տարկետումլինելուԱ