Մութ պատմություն. կովերին «Արմենիկում» են ներարկում

21/04/2017 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 22-ի համարում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շիրակի մարզի Այգաբաց գյուղի բնակիչները կարծում են, որ իրենց գյուղում խոշոր եղջերավոր անասունների շրջանում սիբիրախտի տարածման պատճառը սիբիրախտ եւ խշխշան պալարիտ կոչվող հիվանդությունների դեմ կատարված պատվաստումներն են, որ կատարվել են Շիրակի մարզի անասնաբուժական ծառայության կողմից: Գյուղացիների հավաստմամբ, մինչեւ պատվաստումներ իրականացնելը ոչ մի անասունի մոտ սիբիրախտ չի նկատվել: Պատվաստանյութը անասուններին ներարկվել է ապրիլի 16-ին, որից երկու օր անց արդեն՝ կիրակի օրը ողջ գյուղով մեկ անասունների սատկելու դեպքեր են գրանցվել: Եւ երեկ այգաբացցիները մեզ հետ զրույցում միաձայն պնդում էին, որ հիվանդության բռնկման պատճառը եղել է հենց ներարկված պատվաստանյութը:

«Որ անասունին պատվաստանյութ տվեցին՝ սատկեց, իսկ որին չէին հասցրել տալ կամ չէինք թողել պատվաստել՝ բան չի եղել»,-  միաբերան պնդում էին նրանք՝ ավելացնելով, որ նախորդ տարիներին պատվաստումների արդյունքում որեւէ նմանատիպ դեպք չի գրանցվել: Իսկ թե ինչպես կարող է պատահել, որ պատվաստանյութը դառնա համաճարակի բռնկման պատճառ՝ մեր այս հարցին ի պատասխան այգաբացցիները ասացին, որ ներարկվածը եղել է հայկական արտադրության պատվաստանյութ, եւ որ այն առաջին անգամ հենց իրենց գյուղում են փորձարկել: Իսկ Այգաբացին հարակից Արեւիկ գյուղում, ուր սիբիրախտի դեմ անասուններին պատվաստել են ռուսական արտադրության պատվաստանյութով, ամեն ինչ բարեհաջող է ընթացել, ու մինչեւ հիմա որեւէ անասուն չի սատկել: Ու երեկ այգաբացցիները դժգոհում էին.

«Չէին կարող մի հատ ստուգել, տեսնել, հետո նոր բերեին գյուղ, անասուններին սրսկեին: Բերածները թույն էր, պատվաստանյութ չէր, իսկ արածը՝ հանցագործություն»: Այգաբացի գյուղապետ Գագիկ Ալթունյանի հավաստմամբ, երեկվա դրությամբ գյուղում արդեն 40 գլուխ անասուն էր սատկել: Նախօրեին գյուղ էր բերվել հակասիբիրախտային շիճուկ, որը, սակայն, ինչպես պարզվել էր՝ ժամկետանց է եղել, ու այգաբացցիները չէին թողել դա անասուններին ներարկել: Իսկ երեկ արդեն բերված շիճուկն ու «Արմենիկում» դեղամիջոցը անասուններին են ներարկել միայն այն բանից հետո, երբ այգաբացցիների պահանջով անասնաբույժն այն անձամբ է բռան մեջ լցրել ու «համտես արել» դրանից: Հակասիբիրախտային շիճուկի եւ «Արմենիկումի» ներարկումներից հետո գյուղի անասունների վիճակը կայունացել է, եւ այդ ընթացքում ընդամենը 2 անասուն է սատկել:

Երեկ փորձեցինք մարզի անասնաբուժական ծառայությունից մեկնաբանություններ ստանալ այս ամենի վերաբերյալ: Մարզի անասնաբուժական ծառայության կենտրոնի տնօրեն Անուշ Մնացականյանին մեզ գտնել այդպես էլ չհաջողվեց: Իսկ ահա փոխտնօրեն Գագիկ Սարգսյանն այս կապակցությամբ ասաց, որ տարբեր սերիաների տարբեր պատվաստանյութեր կան: Դրանից բացի, պարոն Սարգսյանն այլ բան հրաժարվեց հայտնել: Փոխարենը դիմեցինք Այգաբաց ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին: «Լաբորատորիայի ինֆորմացիան, որ կա սիբիրախտ՝ հայտնի է: Դա կա, դա բան չի, որ թաքցնենք: Խնդիրն այն է, որ բացատրությունը՝ ինչպե՞ս. դա մեծ դոզայով է արվել, երկու վակցինաների միաժամանակ սրսկումն է բերել, վակցինայի բաղադրությունն է, այս խնդիրներն են: Մենք նույնիսկ դիմել ենք Ռուսաստանի Դաշնության լաբորատորիաներին, որ հետազոտեն»,-բառացիորեն հայտարարեց նա:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ գյուղացիները փոխհատուցում են ստանալու: «Փոխհատուցում կլինի. կաթնատու կովերի խնդիրը կլուծենք, որ մարդիկ անպայման կով ունենան: Իսկ փոքր մատղաշի ու երինջների հարցը գյուղացիները իրենք կնայեն: Կաթնատուի հարցը անպայման կլուծենք. կով ենք տալու տեղը, իսկ մյուսը իրենք գյուղապետի հետ կորոշեն»,-հայտարարեց գյուղատնտեսության նախարարը: Իսկ փաստի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՝ ոչ: «Բնական է, մենք պետք է փորձենք հասկանալ, թե որտեղից է այս խնդիրը, ինչի արդյունքում է ծագել այն»,-այս հարցին եւս կոնկրետ պատասխան չտվեց պարոն Լոքյանը: Բայց, ըստ նրա, եթե պարզվի, որ այդ ամենը պատվաստանյութի պատճառով է եղել, ապա այդ դեպքում արդեն վնասները փոխհատուցելու է ոչ թե պետությունը, այլ այդ պատվաստանյութ արտադրող ընկերությունը:

Ի դեպ, այս կապակցությամբ մեզ հաջողվեց պարզել, որ ներարկված պատվաստանյութը եղել է հայկական արտադրության: Կրել է այն «Вакцина против сибирской язвы» անվանումն ու արտադրված է եղել մի  ընկերությունում, որի ներկայացուցիչներից մենք այսօր կփորձենք համապատասխան մեկնաբանություններ ստանալ: Գյուղացիների հավաստիացումներով՝ առաջին պատվաստումը, որ իրենց շրջանում կասկածներ է հարուցել, կատարվել էր հենց այս պատվաստանյութով: Ի դեպ, գյուղացիներն այս առնչությամբ կարծիք հայտնեցին, որ այդ պատվաստանյութի արտադրողն առնվազն երկրի բարձրաստիճան ղեկավարության մերձավոր շրջապատից է, այլապես՝ «վաղուց արդեն պարզված կլիներ ամեն ինչ»:

Արման Գալոյան

Տպել
1866 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին