Ամերիկյան վարչակազմը մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների մասին տվյալներ է հավաքում

21/04/2017 schedule15:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր նամակ է հղել Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարներին՝ վերջիններիս հայտնելով, որ իր վարչակազմը մտադիր է ամբողջապես իրագործել հայտնի «Մագնիտսկու գլոբալ օրենքը»: Թրամփը ընդգծել է, որ իր վարչակազմը վճռականորեն է տրամադրված այդ հարցում: «Ամերիկյան վարչակազմը ակտիվորեն ներգրավվել է անհատ անձանց ու կազմակերպությունների որոնման գործին, որոնց նկատմամբ կարող են կիրառվել նշված օրենքի դրույթները: Դրան զուգահեռ, հավաքվում են ապացույցներ, որոնք կցվելու են համապատասխան գործերին»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը:

2012 թվականին ընդունված «Մագնիտսկու օրենքը» ԱՄՆ-ի Սենատի որոշմամբ, ապա նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին տարածվել է ամբողջ աշխարհի վրա: Այդ օրենքն ԱՄՆ-ի արդարադատության համակարգին իրավունք է վերապահում հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր երկրների այն պետական պաշտոնյաներին, ովքեր կասկածվում են մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման, իրավապաշտպանների ու լրագրողների հետապնդումների մեջ:

«Մագնիտսկու գլոբալ օրենք»-ի հիմքում 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված «Մագնիտսկու օրենքն» է: Ըստ այդմ, անհատական պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման եւ օրենքի գերակայության սկզբունքի խախտման մեջ: Նման անձանց մուտքը Միացյալ Նահանգների տարածք արգելվում է եւ սառեցվում են ամերիկյան բանկերում նրանց ունեցած հաշիվները: Օրենքն անվանակոչվել է ռուսաստանցի հայտնի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու անունով եւ ի սկզբանե տարածվում էր այն անձանց վրա, ովքեր կասկածվում էին նրա մահվանն առնչություն ունենալու մեջ: 

2007 թվականին Ռուսաստանի պետական բյուջեից 5.4 միլիարդ ռուբլի էր հափշտակվել, ինչն այդ երկրի պատմության մեջ պետական միջոցների միանգամյա յուրացման արձանագրված ամենախոշոր դեպքն է: Դա հայտնաբերել էին Hermitage Capital Management  ներդրումային հիմնադրամի շահերը ներկայացնող Firestone Duncan իրավաբանական ընկերության փաստաբանները, որոնց թվում էր նաեւ Սերգեյ Մագնիտսկին:

Նրանք հետաքննություն էին նախաձեռնել եւ ի հայտ բերել հանցագործության մասնակիցներին, որոնց թվում էին Ռուսաստանի գործադիր իշխանության մի քանի տասնյակ պաշտոնյաներ: Յուրացման փաստը հրապարակայնացնելուց հետո 2008 թվականի նոյեմբերին Մագնիտսկին ձերբակալվել է Hermitage Capital Management  հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բրաուդերին հարկերից խուսափելու գործում աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով: Նախնական կալանքի տակ 11 ամիս մնալուց հետո Սերգեյ Մագնիտսկին Մոսկվայի թիվ 1 քննչական մեկուսարանի հիվանդանոցում մահացել է: Որոշ տեղեկությունների համաձայն, նրա ձերբակալությունը պատվիրել էին պետական միջոցները յուրացրած բարձրաստիճան պաշտոնյաները:

Մագնիտսկու ցուցակը 4 անգամ ընդլայնվել է եւ ներկա պահին դրանում ընդգրկված է 39 ռուսաստանցի պաշտոնյայի անուն: Սակայն, ԱՄՆ-ի նախագահի կողմից օրենքի ստորագրումից հետո ցուցակը կարող է համալրվել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներով:Օրինակ, ադրբեջանական իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ կոչ են արել «Մագնիտսկու գլոբալ օրենքը» տարածել նաեւ Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիեւի վրա՝ նրան մեղադրելով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարման մեջ:

Ընդհանրապես, վերը նշված օրենքն աշխարհում ոչ միանշանակ է ընդունվել:Ոմանք «Մագնիտսկու օրենքի» գլոբալացումը գնահատել են որպես պատմական իրադարձություն, որը թույլ կտա պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքներն ոտնահարող պաշտոնյաներին: Ոմանք էլ գտնում են, որ օրենքի ընդունմամբ ԱՄՆ-ն իրեն համաշխարհային դատավորի լիազորություններ է վերապահում եւ «Մագնիտսկու գլոբալ օրենք»-ը կիրառելիս ընտրովի մոտեցում է ցուցաբերելու՝ հետապնդումներ իրականացնելով միայն Վաշինգտոնին անցանկալի վարչակարգերի նկատմամբ՝ միաժամանակ աչք փակելով դաշնակից երկրներում կատարվող անօրինականությունների վրա:

Տպել
1349 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը