Երևան
27 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 22-ի համարում
Ապրիլի 27-ին ընդդիմությունը դարձյալ երթով շարժվելու է Բաղրամյան պողոտա՝ դարձյալ պահանջելու Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: «Ապրիլի 27-ին լինելու է մեր այն վճռական հանրահավաքը, որին պետք է մասնակցի ողջ հայ ժողովուրդը: Այդ հանրահավաքը կարող է լինել տարբեր տեղերում, եւ մարդիկ պետք է ոտքով գան ու մեզ միանան: Խոսելով շատ բան չի փոխվում, փոխվում է գործողություններով, եւ մեր միասնական գործողություններով մենք պետք է հասնենենք Քոչարյանի հրաժարականին»,- երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը:
Ի դեպ, ընդդիմությունը պատահական չի ընտրել ապրիլի 27-ը. ապրիլի 25-ին Ռ.Քոչարյանը պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա եւ իր հայաստանյան նստավայրում չի լինելու, եւ հենց այդ օրն է նշանակված նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Իսկ ապրիլի 27-ին Բաղրամյան պողոտայում ի՞նչ է ծրագրել ընդդիմությունը. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ ասաց, որ այդ մասին կհայտարարվի ապրիլի 27-ին՝ ժամը 16-ին: Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանության» եւ Հայկոմկուսի հրավիրած միացյալ հանրահավաքը վերջին շրջանի ամենամարդաշատ հանրահավաքն էր:
Ընդդիմության լիդերների պնդմամբ՝ հանրահավաքին մասնակցում էր 35-40 հազար մարդ: Եւ չնայած Երեւանի քաղաքապետը հերթական անգամ աննպատակահարմար էր գտել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը, սակայն երեկ հայրենի իշխանություններն առանձնակի խոչընդոտներ չէին հարուցել ընդդիմության համակիրների առաջ: Իհարկե, Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների անկյուններում պատրաստ կանգնած էին ջրցան մեքենաները, զինվորներով լի տասնյակ ավտոբուսներն ու մահակավոր ոստիկանները, սակայն, ըստ ամենայնի, դրանք գործողության մեջ կդրվեն ապրիլի 27-ին, քանզի Ռ.Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ փակված փողոցներն ինքը բացելու է այնպես, ինչպես բացեց ապրիլի 13-ի լույս գիշերը:
Այդուհանդերձ, երեկ հարթակում կանգնած ընդդիմադիր բոլոր գործիչները վստահեցրին, որ որեւէ սպառնալիք, որեւէ փշալար իրենց ետ չի պահելու այն գործողություններից, որը իրենք ծրագրել ու անպայման իրականացնելու են ապրիլի 27-ին: Ի դեպ, երեկ մինչ հանրահավաքը հավաքված ժողովրդին բաժանվեց Հայ մտավորականների ֆորումի ավագանու հայտարարությունը՝ Սիլվա Կապուտիկյանի, Օհան Դուրյանի, Ռաֆայել Ղազարյանի, Սարգիս Մուրադյանի, Խորեն Պալյանի, Լենսեր Աղալովյանի, Դավիթ Սեդրակյանի եւ Էդուարդ Սիմոնյանցի ստորագրությամբ, ուր մասնավորապես ասված էր.
«Վերջին ամիսների իրադարձությունները, բռնությունները ողջ հանրապետությունում եւ հատկապես՝ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա սահմռկեցուցիչ ջարդ հիշեցնող գործողությունները կրկին ցույց տվեցին բոլորիս, թե... ինչ արհավիրքների առաջ մեզ կարող են կանգնեցնել մարդիկ, որոնց թվում է, թե իրենք են երկրի տերերը, որ չկա ժողովուրդ, այլ կա բզկտված մի զանգված, որը դատապարտված է լուռ հաշտվելու իրեն թելադրվող ճակատագրի հետ... Այս ճակատագրական արատավոր շղթան պետք է ընդհատվի»: Անվանի մտավորականները ապրիլի 24-ին, ժամը 11-ին Ազատության հրապարակից ժողովրդի սգո երթը կառաջնորդեն դեպի Ծիծեռնակաբերդ:
Իսկ միացյալ ընդդիմության երեկվա հանրահավաքը բացեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը. «Բռնություններին ապավինող իշխանությունը դատապարտված է, ուստի այսօր մենք եկել ենք ասելու, որ չենք հանդուրժելու անօրինականությունները եւ կամայականությունները: Եկել ենք ասելու, որ ովքեր խոչընդոտում են իրավական պետության կառուցմանը՝ պետք է հեռանան: Եկել ենք ասելու, որ ովքեր իրենց դնում են օրենքից դուրս՝ նրանք օրենքով էլ պետք է պատժվեն: Ոմանք համախմբվում են բռնությունների շուրջ, իսկ հասարակությունը համախմբվում է արդարության շուրջ»,- ասաց ՀԺԿ նախագահը:
Ի դեպ, եթե ընդդիմությունը նախկին հանրահավաքներում առանձնապես աշխատում էր չհիշատակել կոալիցիայի կուսակցություններին, ապա երեկ միտինգավորները ընդդիմության լիդերներից պահանջում էին դատապարտել Քոչարյանի հենարան այն կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց իրավունք են վերապահում ժողովրդի անունից հայտարարություններ անել: «Ո՞վ է դաշնակ Վահանը, որ հայտարարի, թե իրենք էլ իրենց ժողովուրդը կբերեն: Եթե ժողովուրդ ունենային՝ վաղուց էին բերել, որ Քոչարյանի աչքը մտնեն: Այդ կոալիցիոն եռյակը ոչինչ չորոշող ամեոբա է, որը բնազդային շարժումներ է անում միայն այն ժամանակ, երբ Քոչարյանն ասեղով բզում է նրանց միակ զգայարանը: Նրանք ընդդիմության հետ երկխոսելու իրավունք անգամ չունեն, քանի դեռ Քոչարյանը նրանց չի տվել բերան բացելու իրավունքը»,- հարթակին մոտենալով հայտարարեց բանաստեղծ Աղասի Աբրահամյանը:
Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների հետ երկխոսությանը, ապա երեկ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հրապարակեց երկխոսության գնալու ընդդիմության նոր նախապայմանները: «Առաջին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երկրորդ՝ պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, որն անօրինական գործ է հարուցել «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների դեմ: Երկխոսության գնալու մեր նախապայմաններից հաջորդն այն է, որ պետք է պաշտոնանկ արվի 2003-ի նախագահական խայտառակ ընտրությունների ընտրակեղծիքների կազմակերպիչ պաշտպանության նախարարը, որը եղել է Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբի պետը: Եւ վերջին նախապայմանը՝ երկխոսության հիմք կարող է լինել միայն Վստահության հանրաքվե անցկացնելու մասին ՍԴ որոշումը, որը պետք է կատարվի: Ահա այս նախապայմանները կատարելու պարագայում մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսության: Այսինքն, երկխոսության թեման մեկը պետք է լինի՝ Քոչարյանի հեռացումը»,- ընդդիմության նախապայմանները ձեւակերպեց Վիկտոր Դալլաքյանը:
Իսկ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, դիմելով ժողովրդին, ասաց. «Վարչապետը խոստացավ, որ կդադարեցվեն «Արդարության» դեմ հարուցված քրեական գործերը, եթե մենք դադարեցնենք մեր հանրահավաքները: Դուք համաձայ՞ն եք վարչապետի այս պայմանին»: Բնականաբար, սույն հարցադրմանն ի պատասխան լսվեց բազմահազարանոց «ոչ»-ը: Եւ քանի որ նախօրեին իր հերթական հեռուստաելույթում Ռոբերտ Քոչարյանը հերթական «ուշագրավ» մտքերն էր հայտնել, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ միտինգավորներին հայտնեց այդ հեռուստաելույթից իր ստացած խիստ ցավալի տպավորությունը: «Երեկ վերջապես խոսեց մեր պապան: Նման մակարդակի զրույց երբ լսում ես, մտածում ես՝ ավելի լավ է՝ բաժանվի գնա, մենք էլ որբ մնանք: Այդ ելույթը չէր համապատասխանում ո՛չ քաղաքական, ո՛չ պետական եւ ո՛չ էլ ազգային գործչի ելույթին:
Պետական եւ քաղաքական գործիչը երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումներով պետք է զբաղվի, ոչ թե ասի՝ բետոնե պատի նման ձեր դիմաց կանգնած եմ: Մենք անընդհատ տեսնում ենք, թե ինչպես մի փոքր մարդու նստեցնում ես պետական մեքենայի վրա, ու նա իրեն անմիջապես սկսում է փիղ զգալ: Իրեն արդեն Նապոլեոն է զգում. ինքը պետք է որոշի, թե ոնց պիտի պտտվի տիեզերքը, եւ ոնց պետք է մենք ապրենք»,- ասաց ԱԺՄ նախագահը՝ ավելացնելով, որ նման երեւույթի դեմ հաղթանակը հեշտ չի տրվելու: Եւ քանի որ Ազատության հրապարակում հավաքվածներին անասելի զայրացրել էր նախօրեին հանրային հեռուստատեսությամբ ՌԴ քաղաքացի, ոչ անհայտ Լեւոն Չախմախչյանի համեմատությունը, թե հայաստանյան ընդդիմությունը ոչնչով չի տարբերվում աֆղանական թալիբներից, երեկ ժողովուրդի միջից առաջարկում էին գնալ ռուսահպատակ այդ գործչի պապական տուն ու ողջ հայ ժողովրդի անունից թքել նրա նախնիների ճակատին:
Իսկ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը, անդրադառնալով Չախմախչյանի նշյալ համեմատությանը, ասաց. «Ոմն Լեւոն Չախմախչյան մեզ բոլորիս անվանեց թալիբներ: Ես ուզում եմ հարց տալ՝ 16 տարեկան աղջկան պատանդ վերցնողն ի՞նչ ազգ է, ուզում եմ հարց տալ՝ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան ներխուժողը, նրա նամակները ոտնատակ տվողը, ցուցանմուշներն առգրավողն ի՞նչ ազգ է, ի՞նչ կուսակցություն է: Ուզում եմ հարցնել՝ Բաղրամյան պողոտայում «կոլցո» օպերացիան իրականացնելու հրաման տվողն ի՞նչ ազգից եւ ի՞նչ կուսակցությունից է»: Ժողովրդի միջից ձայնեցին. «Թալիբ ու թուրք»:
Ի դեպ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնարարքները բավականին ուշագրավ համեմատությամբ երեկ հանրահավաքում ներկայացրեց նաեւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը. «Ամիսներ առաջ Բուդապեշտում, երբ հայազգի սպան անվրդով քնած էր, նրա գլխին իջավ դավադիր կացինը: Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում եւս ցուցարարներից շատերը խաղաղ քնած էին: Տարբերությունն այն էր, որ մեր իշխանությունները որոշեցին նա՛խ ջրցան մեքենաներով արթնացնել, հետո նոր միայն կացին բարձրացնել ժողովրդի վրա: Պարզապես կացինն էր ուրիշ»: Միացյալ ընդդիմության հանրահավաքը եզրափակեց «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Հանրահավաքի նախօրեին Գեղամյանը հանդիպել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ երեկ ժողովրդին փոխանցեց իր եւ Վեհափառի զրույցից մի հատված:
«Վեհափառ հայրապետը մեծագույնս անհանգստացած է երկրում տիրող իրավիճակով եւ իր հորդորներն է ուղղում ընդդիմությանը՝ կոչ անելով գնալ երկխոսության: Ինչին ի պատասխան ես ասացի, որ կարող եմ Վեհափառի հրավերն ընդունել եւ գալ մայր Տաճար, բաց այդ հրավերը պետք է ընդունի նաեւ Քոչարյանը: Նա Վեհափառի ներկայությամբ պետք է խոսի իր կատարած բռնությունների մասին, ես կխոսեմ համաժողովրդական ցասման մասին: Եւ թող Աստված լինի մեզ դատավոր»,- պատմեց Գեղամյանը: Բազմահազար ժողովրդի միջից լսվեց. «Ամեն»: Հանրահավաքից հետո ցուցարարները երթով անցան Մաշտոցի պողոտայով, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով եւ կրկին վերադարձան Ազատության հրապարակ: Ի դեպ, երբ ցուցարարների երթի առաջին շարքն առաջնորդող ընդդիմության լիդերներն արդեն գրեթե հասել էին Հանրապետության հրապարակ, երթի վերջին շարասյունը դեռ Մաշտոցի պողոտայում էր:
Նաիրա Զոհրաբյան
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
© 2024 Հայկական ժամանակ