Նավթ, գազ, հարստություն. այս ամենը կունենանք, եթե իշխանափոխություն չլինի

21/04/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 22-ի համարում

Իշխանության կատարած դրական աշխատանքների ներկայացման պրիմիտիվ եւ արդեն ձանձրալի դարձած քարոզչական արշավը շարունակվում է: Երեկ հերթը հասավ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը մամուլի ասուլիս էր հրավիրել: Վերջինս, ըստ ավանդույթի, նախ պետք է նկարագրեր, թե այս իշխանությունների օրոք կյանքը որքան է լավացել Հայաստանում, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ապա քլնգեր ընդդիմությանը: Դժվար է ասել, թե այս երկու առաքելություններից հատկապես որն է ավելի կարեւորվում այս քարոզչական արշավում: Մի խոսքով, էներգետիկայի նախարարը այդ երկու առաքելությունն էլ իրականացրեց: «Բացասական եմ գնահատում ընդդիմության գործողությունները:

Անընդունելի եմ համարում ցանկացած քայլ, որը կբերի երկրի կենսունակության վատացմանը, որը կբերի միջազգային ատյաններում երկրի վարկանիշի իջեցմանը: Երկրի տնտեսության աճը, վերելքը, սոցիալական վիճակի բարելավումը առաջին հերթին պայմանավորվում է ներքին քաղաքական կայունությամբ»,- ասաց Ա.Մովսիսյանը: Վերջինս նաեւ նկատեց, որ եթե ընդդիմության գործողությունները շարունակական բնույթ կրեն, ապա տնտեսությունը կխաթարվի, գործարանները չեն աշխատի, եւ ներդրումները կպակասեն: Նախարարի, որպես պետական ֆունկցիոների, նման պահվածքը կարելի համարել բնական: Բայց տվյալ դեպքում Ա.Մովսիսյանը նաեւ քաղաքական՝ կուսակցական գործիչ է բառիս բուն իմաստով:

Նա հանրապետական կուսակցության անդամ է եւ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրապետականների ընտրական ցուցակում զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը: Ուստի նրան հարց ուղղեցինք, թե ինչպես է նա վերաբերվում իրավապահ մարմինների ապօրինի գործողություններին, երբ նրանք ի հեճուկս Սահմանադրության փակում են մայրաքաղաք բերող ճանապարհները, կուսակցությունների գրասենյակներ են մտնում, հափշտակում ու փչացնում գույքը եւ այլն: Այս հարցին քաղաքական-կուսակցական գործիչ Ա.Մովսիսյանը, ըստ էության, պատասխան չուներ: «Այն գործողությունները, որոնք կատարվում են օրենքի սահմաններում՝ ես լրիվ ընդունում եմ: Ես չեմ կարող ասել՝ օրենքի սահմաններում է դա կատարվել, թե ոչ»,- ասաց երկրի վարկանիշով այդքան մտահոգ նախարարը:

Մի պահ թվաց, թե իրեն ժողովրդավարության ջատագով համարող հանրապետական կուսակցության անդամ Արմեն Մովսիսյանը դատապարտեց ճանապարհներ փակելը: «Համենայն դեպս, ճանապարհներ փակելը օրենքի սահմաններում չէ»,-ասաց նա, բայց շատ շուտով ճշգրտեց, որ խոսքը Բաղրամյանի պողոտայի մասին է, որը, հասկանալի է, փակել են ընդդիմության ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է մայրաքաղաք բերող ճանապարհները ոստիկանության կողմից փակելուն, ապա այդ մասին նախարարը չգիտեր: «Ես չունեմ նման փաստ»,-մեր հարցին ի պատասխան ասաց նա: Հարց է ծագում, թե քաղաքական կուսակցական գործիչը ինչու է այդքան քիչ տեղեկատվության տիրապետում, եւ այդ պայմաններում ինչու է պատասխանատու հայտարարություններ անում ներքաղաքական իրավիճակի մասին:

Ինչ վերաբերում է գործող իշխանությունների օրոք ժողովրդի կյանքի բարելավման մասին ցուցանիշներին, ապա մեր ամբողջ հեռուստաեթերը դրանցով լեցուն է: Բայց փորձը ցույց է տալիս՝ դա էլ է իր ռեսուրսը վաղուց սպառել, եւ երեկ նախարարը, այդ ցուցանիշները ներկայացնելուց զատ, ստիպված էր գնալ ավելի հեռուն: Նա հնչեցրեց մեզ այդքան ծանոթ գաղափարներ. Հայաստանում նավթի ու գազի պաշարների փնտրտուք, հողմային, արեւային եւ գեոթերմալ էներգիայի օգտագործում, ոլորտի զարգացում: Մի խոսքով՝ բաներ, որոնք հնչում էին դեռ 10 տարի առաջ: Երեւի մեր պոլիտտեխնոլոգները գտել են, որ նավթի մասին շուխուրները լավատեսական տրամադրություններ են ստեղծում: Պետք է սպասել, որ որեւէ այլ նախարար շուտով կխոսի «Ջերմուկի», պեռլիտի եւ տոմատի հյութի մասին:

Համենայն դեպս, 10 տարի առաջ այդպես եղել է, եւ արդյունք գրանցվել է: Ինչեւէ, նախարարը տեղեկացրեց, որ կանադական մի ընկերություն 10 մլն դոլար է ներդնելու Արմավիրի մարզում նավթ եւ գազ որոնելու համար, Իրանը 2,5 մլն դոլար դրամաշնորհ է տալիս Պուշկինի լեռնանցքում երեք հատ հողմաէլեկտրակայան տեղադրելու համար, իսկ արեւային եւ գեոթերմալ էներգիայի օգտագործման առումով՝ դեռ որոշակի բաներ չկան: Մի խոսքով, երեկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը լավագույնս կատարեց իր վրա դրված պարտականությունը: Կարծում ենք, Ռոբերտ Քոչարյանը բարձր կգնահատի այս ծառայությունը եւ չի փոշմանի, որ անցած տարի Արմեն Մովսիսյանին պարգեւատրել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Հայկ Գեւորգյան

Տպել
2013 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին