«Ո՞նց եք մտածում՝ զինվորական չինովնիկը էնքան անսիրտ է, հաշմանդամին չի՞ տալիս հասանելիքը»

21/04/2017 schedule16:09

«Նույնիսկ կան դեպքեր, որ դպրոցականները դասերից փախնում են եւ դասարանով գալիս այդ ցուցահանդեսը դիտելու: Սա, կարծում եմ, մի կողմից լավ է, մյուս կողմից օգտվելով առիթից պետք է տնօրեններին, զինղեկներին հորդորեմ, որ իրենք ավելի կազմակերպված դա անեն, եթե պետք է՝ նույնիսկ մեկ-երկու դասաժամ ազատեն եւ դպրոցականներին բերեն մասնակցելու մրցույթներին եւ ցույց տան այն հնարավորությունները, որ այնտեղ կան»,- անդրադառնալով այսօրվանից Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացված «Ազգ-բանակ» խորագրով ցուցահանդեսին՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարն անդրադարձավ երեկ իր կողմից բարձրաձայնված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ արձագանքներին:

«Արդեն մամուլում տեսել եմ որոշակի մեկնաբանություններ, կա եւ մեծ ոգեւորություն եւ սատարում, եւ կան մարդիկ, որոնք փորձում են անպայման գտնել այդ ծրագրի հնարավոր բացասական էլեմենտները: Ես շնորհակալ եմ ե՛ւ նրանց, ե՛ւ նրանց, որովհետեւ իրականում ես չեմ պնդում այս քաղաքականությունները, ես առաջարկել եմ դրանք հանրային քննարկման համար: Բաց եմ այդպիսի քննարկման համար եւ եթե մենք խոսենք այդ քննարկումների արդյունքով (խոսելով բոլոր շահագրգիռ խմբերի հետ, անցկացնելով որոշակի սոցհարցումներ), որ դրանք անհրաժեշտ չեն, ուրեմն կփնտրենք այլ միջոցներ, այլ եղանակներ: «Ես եմ» ծրագրի նպատակը առաջնագծում ծառայողի կարգավիճակը այլ զինծառայողների կարգավիճակներից տարբերակելն է: Իրականում մենք երիտասարդներին, ովքեր ունեն ժամկետային պարտադիր ծառայություն կատարելու պարտականություն, տալիս ենք հնարավորություն մեկ քայլ առաջ անել, մի փոքր ջանք դնելով դրա դիմաց ստանալ փոխհատուցման բավականին մրցունակ փաթեթ»,- հայտարարեց նախարարը:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» ծրագրին՝ Սարգսյանն ընդգծեց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս զինվորի փոխարեն լինել հրամանատար:

«Եթե մենք բուհ ընդունում ենք 10 հազար հոգի, որոնց 50 տոկոսը արական սեռի, այդ 5000-ից 800-ին տալիս ենք տարկետում, որովհետեւ ընդհատված կրթությունը չի կարող որակյալ լինել: Ի՞նչ է տեղի ունենում այն 4200-ի հետ, որ չեն ստանում տարկետում: Ստացվում է, որ կամ մեր այս ծրագիրը ի սկզբանե անհամաչափ է կամ միջոց է՝ ինչ-որ մի խմբի արտոնություն տալու: Եթե կրթության որակի մասին ենք խոսում ՝ սա անհեթեթ մոտեցում է, որովհետեւ, եթե դու ցածր ես ստացել, այսինքն՝ քո գիտական բազան ավելի ցածր է, հավանականությունը, որ կրթության ընդհատումը քեզ կխանգարի՝ ավելի մեծ է: Եվ էդ դեպքում պարզ չէ, թե մենք ինչ ենք խթանում»,- նկատեց նախարարը եւ շարունակեց. «Եթե դու ունես բարձրագույն կրթություն, պլյուս դու ստացել ես զինվորական պատրաստություն մեր առաջարկած ծրագրով, դու կարող ես լինել տակտիկական օղակի հրամանատար: Եթե դու իրոք ուզում ես ավելի լավ կրթություն ստանալ, որ ավելի օգուտ տաս երկրին, ստացիր այդ կրթությունը, անվճար ժամկետային ծառայության փոխարեն անցիր վճարովի սպայական մասնագիտական աշխատանքի, վճարվի քո աշխատանքի համար ավելին, քան քո բոլոր այն կուրսեցիները կվարձատրվեն, որոնք բուհը ավարտելուց հետո դեռ փնտրելու են աշխատանք»:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ նախարարը պարզաբանեց, որ այս ծրագրերով բանակում ծառայողների թվի մեծացում չեն ենթադրում: Խոսելով այն մասին, թե արդյոք նոր նախաձեռնությունները նշանակում են, որ Հայաստանը հրաժարվում է խաղաղությունից, նախարարն ասաց, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Նա ընդգծեց, որ մենք ոչ միայն չենք հրաժարվել խաղաղությունից, այլեւ հանդես ենք գալիս որպես խաղաղության կողմնակիցներ: «Պաշտպանության նախարարությունը միշտ պետք է ձգտի բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Խաղաղության ձգտման ու ծրագրերի միջեւ հակասություններ չկան»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը, նախարարին փոխանցելով վիրավոր զինծառայողների դժգոհությունները, ասաց, որ շատ դեպքերում մարդիկ անտեսվում են:

«Որեւէ զոհված կամ վիրավորված զինծառայողի ընտանիք առանց ՊՆ ուշադրության չի մնացել եւ չի մնալու: Ո՞նց եք պատկերացնում, զինվորական չինովնիկը էնքան անսիրտ ու սիրտը քար է, որ նայում է հաշմանդամին, ու նրան չի՞ տալիս իրեն հասանելիքը»,- պատասխանեց նախարարը:

Տպել
3408 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են