Ռուսաստանցին «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է կազմակերպել բիզնես շահերից ելնելով

21/04/2017 schedule17:47

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է ապրիլի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունների հնարավոր կազմակերպչին: Այս մասին գրում է արտասահմանյան մամուլը: Նշվում է, որ կասկածյալը Գերմանիայի եւ Ռուսաստանի քաղաքացի 28-ամյա Սերգեյ Վ-ն է, որը պայթյունները կազմակերպել է բիզնես շահերից ելնելով:

Վերջերս նա 78 հազար եվրոյով ձեռք է բերել ակումբի 15 հազար գնման օպցիոն: Եթե նա վաճառեր դրանք շուկայական գներով, ապա սպասեր մինչեւ դրանց գինն ընկներ, կարող էր ետ գնել շատ ավելի ցածր գնով: «Բորուսիայի» բաժնետոմսերը կարող էին կտրուկ արժեզրկվել, եթե պայթյունների հետեւանքով զոհեր կամ վիրավորներ լինեին: Ըստ ոստիկանության՝ կասկածյալն իր համար դեպքերի հաջող զարգացման դեպքում կարող էր 3,9 մլն եվրո շահույթ ունենալ, սակայն արժեթղթերի գների կտրուկ անկում չի եղել: Ոստիկանությունը ոչինչ չի նշում այն մասին, թե որքան շահույթ է կասկածյալն ունեցել:

Սերգեյ Վ-ն իր վրա ուշադրություն է գրավել կասկածելի պահվածքի պատճառով: Մարտի 11-ին նա համար է ամրագրել նույն հյուրանոցում, որտեղ պետք է մնային նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները: Ամրագրումը կատարել է ապրիլի 9-13-ի եւ ապրիլի 16-20-ի համար (այդ ժամանակ դեռ հայտնի չէին «Բորուսիայի» խաղի ժամկետները): Հյուրանոցում նա հրաժարվել է իրեն առաջարկված համարից եւ ընտրել այն համարը, որի պատուհաններից երեւում է փողոցը, որով թիմը պետք է մարզադաշտ ուղեւորվեր: Պայթյունից հետո, երբ հյուրանոցում բոլորը խուճապի մեջ են եղել, նա հանգստություն է պահպանել, եւ գնացել է՝ ստեյք ուտելու: Բացի այդ՝ երբ նա ձեռք է բերել գնման օպցիոնները, բանկը կասկածելի գործարքի մասին հայտնել է ոստիկանությանը:   

Ոստիկանության վարկածով՝ կասկածյալը կարող էր հենց ինքը պատրաստած լինել հեռակառավարվող ռումբերը, քանի որ 2015 թվականի էլեկտրոնիկայի բնագավառում հաջողություններ է ունեցել:

Մինչեւ այսքանը պարզելը ոստիկանությունը դիտարկել է նաեւ ահաբեկչության տարբերակը: Պայթյուններից հետո դեպքի վայրում 3 հաղորդագրություն են գտել, որոնք իբրեւ թե Իսլամական Պետության կողմից են թողնված եղել: Դրանցից մեկում նշված է եղել, որ Գերմանիան պետք է դադարի պայքարել Իսլամական Պետության դեմ եւ պետք է փակի Ռայմշտայնի ամերիկյան ավիաբազան: Սակայն փորձագետները եկել են այն եզրակացության, որ դա արվել է ոստիկաններին շեղելու համար: Տեքստը գրված է եղել անթերի գերմաներենով, իսկ սխալները, ըստ փորձագետների, եղել են դիտավորյալ:

Ապրիլի 11-ին պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ «Բորուսիան» հյուրանոցից ուղեւորվում էր «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ Չեմպիոնների լիգայի 2016-17 մրցաշրջանի քառորդ եզրափակչի շրջանակներում «Մոնակոյին» ընդունելու համար: Արդյունքում տուժել է 1 ոստիկան եւ թիմի պաշտպան Մարկ Բարդտրան, որը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել: Նա շուտով դուրս է գրվել հիվանդանոցից, եւ ապրիլի 19-ին տեղի ունեցած «Մոնակոյի» դեմ մրցակցի հարկի տակ պատասխան խաղում արդեն եղել է թիմի կողքին:

Տպել
1885 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա