Այսօր զոհված զինծառայողը 1-ամյա երեխա ունի.ընտանիքը պարտքերի մեջ է, օգնություն է անհրաժեշտ

21/04/2017 schedule19:45

Վայքի զորամասերից մեկում այսօր առավոտյան մահացու վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչ է, 1-ամյա երեխայի հայր: Արփիի գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նարեկը 11 տարվա ծառայող էր, այդպես էր գումար վաստակում եւ կարողանում ընտանիքը պահել:

«11 տարի է ծառայում է: 2 եղբայր պայմանագրային էին, հետո հայրը մահացավ, թաղում-բան արեցին, պարտքերը շատացան, եղբայրը գնաց Ռուսաստան, որ աշխատի, էդ պարտքերը փակի, ինքն էլ մնացել էր համ աշխատում էր, համ էլ կնոջը, երեխային, մորն էր տիրություն անում»,- ներկայացրեց գյուղապետը:

Նա ընդգծեց, որ Նարեկ Հակոբյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության ծախսերը իրենք են հոգալու, սակայն զինծառայողի ընտանիքը օգնության կարիք ունի՝ պարտքերը մարելու համար: «Շատ պարտքեր ունեն: Եղբայրը մի ամիս չկա գնացել էր Ռուսաստան, հեռագիր ենք տվել, հետ է գալիս: Եթե հնարավորություն լինի նրանց օգնելու՝ շատ լավ կլինի»,- հավելեց Վարդանյանը: Նշենք, որ զինծառայողի հոգեհանգիստը վաղն է՝ հայրենի Արփի գյուղում:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ այսօր առավոտյան՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանը:

30-ամյա զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Տպել
33971 դիտում

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Առեւտրի կետից գողություն կատարելու հետքերով գնալիս, ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

Հայաստանի Ազգային պատկերասրահից Արա Շիրազի աշխատանքները տեղափոխվել են Գյումրի

Հանրապետության, Շահումյան հրապարակներում, մի շարք փողոցներում վաղը երեկոյից մեքենաների կայանումը կարգելվի

Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն առաջին անգամ այցելել է Հայաստան, հյուրընկալվել ԱԺ-ում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն