Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

22/04/2017 schedule11:42

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նշվել է, որ ունենք արտահանումն էապես ավելացնելու ներուժ, որը լինելու է տնտեսական աճ ապահովելու հիմնական շարժիչ ուժը: Արտահանման աճի հիմնական ճյուղերն են՝ խտանյութերի և մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթև արդյունաբերության և դեղագործության ոլորտները: Նպատակն է՝ ՀՀ-ում առաջիկա հինգ տարվա ընթացքում հասնել առևտրային հաշվեկշռի դրական մնացորդի: Գերատեսչության պատասխանատուները 2017 թվականի համար իրատեսական են համարում ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի 450 մլն դոլար: Արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով ևս ընկերությունները սկսել են ցուցաբերել մեծ ակտիվություն: Դրանց թիվը հասել է 4-ի: Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանի համար արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ երկրները, այնուհետև, ԵՄ պետությունները, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը և այլն: Մասնավորապես, ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալն ավելացնել 400 մլն, ԵՄ շուկա՝ 100 մլն դոլարով:

«Ասում եք մինչև 2022 թվականն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, շատ լավ պնդում եք անում: Դրա տակից դուրս գալո՞ւ ենք, ու գիտե՞ք արտահանման համար որ արտադրանքն ենք ավելացնելու, ներմուծումից ինչն ենք պակասեցնելու»,- հետաքրքրվել է վարչապետ Կարապետյանը և ստացել դրական պատասխան:

Նշվել է, որ տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 տոկոսը, իսկ 2017-2018 թվականներին ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ՝ մեծ մասը թեթև արդյունաբերության ոլորտում:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարված լինի իր ազատություններով, անվտանգությամբ, պաշտպանվածությամբ, սոցիալական ու կենցաղային վիճակով: Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք և այլն: Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը՝ ինչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տեղեկացվել է, որ օրինակ թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված արդեն իսկ կան հստակ կանխատեսումներ ու համապատասխան ժամկետներ: Ակնկալվում է, որ 2018-ին ոլորտի արտահանումը կգերազանցի 56 մլն դոլարը, այն պարագայում, երբ 2016-ին ակնկալվում էր ընդամենը 12 մլն դոլարի արտահանում: Ընդգծվել է, որ ունենք թեթև արդյունաբերության արագ զարգացման հիմք և հնարավորություն:

Միաժամանակ նշվել է, որ արտահանողների թվի ու արտահանման ծավալների ավելացման պարագայում պարբերաբար բարձրացվում է շրջանառու միջոցների՝ սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետ վերադարձի ու արտահանողների համար հատուկ ռեժիմներ կիրառելու հարցը: Արձագանքելով խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պատրաստ ենք դրան, դրանից չենք խուսափում, և ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ՊԵԿ-ի բարեփոխումներով գանք դրան: Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի»:

Այնուհետև ներկայացվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Նշվել է, որ Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցում ընդգրկված 190 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Մեր երկիրը լավագույն 3-րդն է ԱՊՀ երկրների շարքում և 2-րդն է տարածաշրջանում: ՀՀ կառավարության ծրագրով 2017-ին նախատեսվում են 43 միջոցառումներ, որոնցից 16-ն ուղղակի ազդեցություն ունեն գնահատվող ցուցանիշների վրա:

Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե նախարարությանը տարբեր հարցերով որքան պոտենցիալ ներդրող է դիմել: Ի պատասխան զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ օրս դիմել է 224 պոտենցիալ ներդրող: Հինգ ներդրողից յուրաքանչյուր մեկի գործունեությունը եղել է տրամաբանական ու ստացել շարունակություն:

Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները:

Տպել
1627 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա