ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում. անհանգստության որևէ հիմք չկա

22/04/2017 schedule17:02

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել:

Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով (պաթոգեն միկրոօրգանիզմներ, նիտրատներ, ծանր մետաղներ, և երկու խմբի պեստիցիդներ, որոնց կիրառումն արգելված է): Սահմանված անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողությանը զուգահեռ, Ծառայությունն ուսումնասիրում է նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալի (RASFF) տեղեկատվությունը և սահմանային վերահսկողության շրջանակներում նույնականացնում առկա ռիսկերը: (Վերջին անգամ RASFF համակարգով Թուրքիայից ԵՄ արտահանվող լոլիկի մեջ պեստիցիդների թույլատրելի քանակի անհամապատասխանություն է արձանագրվել 2013 թ., տես հղումը` https://ec.europa.eu/food/safety/rasff_en):

Միայն վերջին եռամսյակում թարմ պտուղ-բանջարեղենի մեջ նիտրատների մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվել է շուկայում առկա լոլիկի 136 նմուշ՝ վերցված իրացման կետերից. արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել, 2 դեպքում ցուցանիշները թույլատրելի շեմին մոտ են եղել (նիտրատների առավելագույն թույլատրելի քանակությունը փակ գրունտում մշակված լոլիկի համար կազմում է 300 մգ/կգ):

«Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են պեստիցիդների մնացորդային առավելագույն քանակներն ըստ ապրանքատեսակների. ցանկը բավականին ընդարձակ է, ուստի Ծառայությունը տեղական արտադրանքում ուսումնասիրում է այն պեստիցիդների մնացորդային քանակը, որոնք գրանցված են և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ ներմուծված սննդամթերքի պարագայում հաշվի է առնում սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմիններից և համապատասխան կառույցներից ստացված պաշտոնական տեղեկատվությունը, որն իր հերթին հանդիսանում է հավաստի և գիտականորեն հիմնավորված:

Մամուլում հրապարակված՝ թուրք արտադրողի ենթադրյալ հայտարարության իսկությունը ստուգելու և լոլիկի անվտանգության վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՍԱՊԾ-ն ներկայումս իրականացնում է իրացման կետերից վերցված լոլիկի 20 նմուշների լաբորատոր փորձաքննություն: Տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին զուգահեռ, ստուգվում են նաև շուրջ 10 այն պեստիցիդների ազդող նյութերի մնացորդային քանակները, որոնց օգտագործումն առավել տարածված է Թուրքիայում լոլիկի մշակության ժամանակ: Փորձաքննությունների արդյունքները Ծառայությունը կհրապարակի լրացուցիչ: ՍԱՊԾ-ն, լոլիկից բացի, պարբերաբար կտեղեկացնի շուկայում իրացվող այլ պտուղ-բանջարեղենի ուսումնասիրությունների արդյունքներ մասին:

Անկախ այս ուսումնասիրություններից, Թուրքիան համարելով ռիսկային երկիր, ՍԱՊԾ-ն այնտեղից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, պարտադիր ենթարկում է նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության շրջանակներում:

ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման համար թույլատրվում է հանրապետության տարածք բերել մինչև 50 կգ պտուղ-բանջարեղեն, և չի բացառվում, որ շուկայում իրացվի նաև այդ նպատակով ներկրված որոշակի քանակության լոլիկ, որի ծագումը շուկայում պարզելը ոչ միշտ է հնարավոր: ՍԱՊԾ-ն ներկայումս նախաձեռնել է փոփոխություններ իրավական ակտերում՝ այս չափաքանակները նվազեցնելու և առավելագույնս հսկողություն ապահովելու նպատակով:

Ծառայությունը վստահեցնում է, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա: Մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ այս պահին շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը:

Տպել
1640 դիտում

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է