Վատ թաքցված զգացմունքներ. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

22/04/2017 schedule17:59

Համապետական ընտրություններն արդեն 3 շաբաթ է՝ ավարտվել են, սակայն դրանց շուրջ կրքերը դեռ շարունակում են բորբոքվել։ Դա որոշ չափով կապված է փաստի հետ, որ դրանք հազիվ հաղթահարած՝ սահուն մտանք Երեւանի ավագանու ընտրությունների փուլը, բայց հիմնական ու լուրջ պատճառն այն է, որ տեղի ունեցածը տարօրինակ կիսատության զգացողություն է առաջացրել, որը չի ստացվում հաղթահարել ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ էլ առավել եւս ՀՀԿ-ին ընտրած բնակչությանը։ Բոլորը սպասում են ինչ-որ շարունակության, ու քանի դեռ այդ շարունակությունը չի նշմարվում, շարունակում են մեղադրել միմյանց՝ տեղի ունեցածը թույլ տալու թուլությունն ունենալու համար։

Նորից ենք անում, կամ ես գնում եմ

Երկուշաբթի օրը Պետրոս Ղազարյանը զայրացրել էր Զարուհի Փոստանջյանին։ Ինքը նման սովորություն ունի՝ պարբերաբար զայրացնում է հյուրերին։ Շաբաթվա վերջին էլ Ալեն Սիմոնյանին էր զայրացնում, բայց Ալենն, ամեն դեպքում, հաղորդման տաղավարը լքելու չափ չզայրացավ։ Այն, որ Զարուհին «վաբշե» չէր ուզում հարցեր լսել «Ելք»-ի ու Փաշինյանի մասին, այդքան էլ տարօրինակ չէ։ Ի վերջո, շատ դժվար է բացատրել մի բան, որ ընդհանրապես հնարավոր չէ բացատրել՝ ինչո՞ւ հրաժարվել բոլոր տեսակի առաջարկներից եւ ընտրությունների չմասնակցել համատեղ, եթե դա ավելի էր մեծացնելու ՀՀԿ-ին հաղթելու հնարավորությունը։ Տարօրինակը այլ բան է՝ ո՞րն էր այդ ամենը եթեր հեռարձակելու նպատակը։ Հաղորդումը ուղիղ եթերում չէր, շատ հեշտությամբ կարելի էր հեռացնել տվյալ հատվածը։

Եթե նպատակն այն էր, որ ժողովուրդը «դեմքով ճանաչի իր հերոսներին», ապա Զարուհու էքսցենտրիկ պահվածքը նորություն չէ, եւ ինչքան էլ նա հիմա հղկված ու զուսպ խոսի, բոլորս հիշում ենք նրա ելույթները նախկին գումարման ԱԺ-ներում ու միջազգային ատյաններում։ Մյուս կողմից էլ ինչո՞ւ զրկել ժողովրդին հետընտրական շոուներից։ Բայց սա էլ արդարացված կլիներ, եթե Պետրոսին հաջողվեր ստանալ հարցի պատասխանը, որը նա այդքան համառորեն փորձում էր ստանալ, բայց հաղորդումից հետո էլ, ավաղ, պատասխանը չիմացանք. իրոք, ո՞րն էր պատճառը, որ Փոստանջյանը նախընտրեց իր նորաստեղծ «Երկիր ծիրանիով» մտնել ընտրապայքարի մեջ եւ հրաժարվեց համատեղ պայքարելու «Ելք»-ի բոլոր առաջարկներից։ Ինքը՝ Փոստանջյանը պնդում է, որ իրենք գնում են քաղաքապետարանը գրավելու, բայց բոլորը հասկանում են, որ այդ պնդումները նարդի խաղացողի նախնական գլուխգովանությունից ավելի չեն։ Թե որն է նախկին ժառանգականի հեռահար նպատակը, հավանաբար կպարզվի հընթացս, եթե, իհարկե, այն գոյություն ունի, եւ այս ամենը պարզապես մանկական կռիվ-կռիվ չէ, որի ժամանակ կրակում են փայտե հրացաններից։

Փաստերի մեկնաբանությունը

Ընտրակաշառքով ընտրելու թեման ոչ մի կերպ դուրս չի գալիս շրջանառությունից։ Ընդ որում, դրա մեկնաբանությունները տարօրինակ կերպով ծայրահեղ տարբեր են։ Զայրացած Ալեն Սիմոնյանը պնդում է, որ ընտրակաշառքով են ընտրել, նշանակում է արժանի են իրենց ընտրությանը, գրեթե նման եզրակացության է հանգում հիասթափված Գուրգեն Արսենյանը։ Դեռ անցյալ շաբաթ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը պնդում էր, որ «մարդիկ տեսան, որ իրենց ձայնը, իրենց ընտանիքի ձայնը շատ կարեւոր է, եթե 5-10 թեկնածու գնում են նրա դուռը, որպեսզի նրա ձայնը.... առնեն» (իհարկե, այստեղ վիճելի բան կա, քանի որ ինչպես մեծերից մեկն էր ասում, այն, ինչ հնարավոր է «առնել», արդեն էժան է, իսկ թանկ բանը փորձում են նվաճել, իրենց գաղափարներով ու համոզմունքներով), մինչդեռ Վարդան Խաչատրյանը պնդում է, որ ընտրողն իր ձայնը վաճառում է, քանի որ գիտի, որ իր ձայնը գին չունի։

Այսինքն՝ նույն փաստից ելնելով, մարդիկ անում են այն եզրահանգումը, ինչ իրենց հարմար է։ Դա մոտավորապես նման է Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ արված եզրակացություններին, երբ ռազմագետների մի մասը պնդում է, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի, քանի որ նավթի պաշարներն ավարտվում են, եւ Ալիեւը վախենում է, որ շուտով հնարավորություն չի ունենա հարցը ռազմական ճանապարհով լուծել, մյուս մասը պնդում է, որ Ադրբեջանի նավթը վերջանում է, եւ Ալիեւը առժամանակ ձեռնպահ կմնա Արցախի հարցը լուծելու ռազմական տարբերակից, քանի որ կվախենա, որ սոցիալական հողի վրա երկրում բռնկված դժգոհության ալիքը այլեւս չի կարողանա վերահսկել։ Ընդ որում, վիճակը այդքան տխուր չէր լինի, եթե տարբեր փորձագետներ հակված լինեին տարբեր կարծիքների, բայց պատահում է նաեւ այնպես, որ նույն փորձագետը շաբաթների տարբերությամբ ծայրահեղ տարբեր կարծիք է հայտնում նույն հարցի շուրջ։

Ծառուկյանի ֆենոմենը

Չնայած ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու հայցով դիմել է Սահմանադրական դատարան, բայց գրեթե պարզ է, որ ցնցող վճիռ այնտեղ չի կայացվի, եթե հայցն ընդհանրապես ընդունեն։ Գագիկ Հարությունյանն արդեն մի անգամ 2003թ. անզգուշություն ունեցել է առաջարկելու, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրության լեգիտիմությունը հաստատելու համար վստահության հանրաքվե անցկացվի, բայց նրա այս առաջարկն այդպես էլ բանի տեղ չդրվեց «վոյին» Քոչարյանի կողմից, այնպես որ Հարությունյանն այլեւս ռիսկի չի գնա։ Այսպիսով, կունենանք խորհրդարան, որտեղ միակ ընդդիմադիր ուժը «Ելք»-ն է։ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցը համարյա լուծված է։ Այն, որ «Ծառուկյան դաշինքը» չի միանա կոալիցիային, նույնպես գրեթե հաստատ է։ Սրա պատճառների վերաբերյալ եւս կարծիքները տարբեր են։

Ոմանք համոզված են, որ պորտֆելները քիչ են, եւ բոլորին դրանք չեն հերիքի, մի մասը կարծում է, որ Սերժ Սարգսյանը գերադասում է ՀՅԴ-ին, քանի որ կուսակցությունը կապեր ունի սփյուռքյան կառույցների հետ։ Որոշները համոզված են, որ Ծառուկյանն ինքը չի գնում կոալիցիայի՝ փորձելով պահպանել համեմատական անկախությունը (այս կարծիքը հատկապես նկատվում է ՕՐՕ դաշինքի որոշ ներկայացուցիչների մոտ։ Նրանք անգամ պատրաստ են Ծառուկյանի մեջ ապագա հեղափոխականի սաղմեր տեսնել)։ Մեր համեստ կարծիքով «Ծառուկյան դաշինքի»՝ կոալիցիա չմտնելը շատ ավելի պրոզայիկ պատճառներ ունի։ Այսպես Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում կառավարելի իշխանություն ու կառավարելի ընդդիմություն ունենալ միաժամանակ։

Ծառուկյանի՝ ընդդիմադիր մնալու պարագայում ԱԺ-ում օրենքով ընդդիմությանը հատկացված պաշտոնները՝ ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, միջազգային պատվիրակություններում տեղերի մեծ մասը, բաժին կհասնեն նրան, հակառակ դեպքում դրա տերը կդառնար «Ելք» դաշինքը։ Այն, որ Ծառուկյանը մինչեւ ընտրություններն էլ հակված չէր սեփական դրոշի տակ լայն կոնսոլիդացիա թույլ տալու, ուղղակի ակնհայտ էր։ Դաշինքի առաջնորդը մերժեց ՍԴՀԿ-ին, ՀՌԱԿ-ին, Արամ Հարությունյանին եւ այլոց եւ ընտրությունների գնաց ԲՀԿ-ով, ներառյալ մեկ-երկու կիսատ ուժ ու անձ՝ Ուրիխանյանի ու Արարատ Զուրաբյանի նման։

Գագիկ Ծառուկյանին մի անգամ արդեն թույլատրվել էր կոնսոլիդացնել քաղաքական ուժերին եւ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, շատ հուզիչ էր։ Նման բան այլեւս չպետք է կրկնվի, թե չէ, Աստված ոչ անի, Ծառուկյանին իրոք կարող էր թվալ, թե ինքն ազգի փրկիչն է։ Դա էր պատճառը, որ կոնսոլիդացիան թույլատրվեց այնքանով, որ ստացած ձայները 30%-ի սահմաններում մնան։ Ուժերի այս դասավորությունը գրեթե կատարյալ է Սերժ Սարգսյանի համար. ՀՀԿ եւ լիակատար վերահսկվող «ընդդիմադիր» «Ծառուկյան դաշինք»։ Եթե «Ելքը» չխախտի իդիլիան, Սերժ Սարգսյանը կստանա իր երազանքների ԱԺ-ն։

Ինչ իրավական լուծում

Տարօրինակ է ուղղակի, թե ինչքան հեշտ են բավարարվում մեր լրագրողները։ Հրաչյա Պապինյանը հայտնում է՝ «Վանաձորի իրավաբան քաղաքապետը օրենքով է լուծել հարցը»։ Ձեւակերպումը շատ խախուտ է, համաձայնեք։ Չի՛ ասում. «քաղաքապետն ասում է, որ ինքն օրենքով է լուծել հարցը», չի՛ ասում, թե այդ ի՞նչ օրենք է, որ առանց մեծամասնության ձայնը հաշվի առնելու քաղաքում բյուջե ու հաստիքացուցակ է հաստատում։ Անգամ «Երկիր Մեդիայի» լրագրողին ավագանու նիստից ամենաշատը այն հատվածն էր հետաքրքրել, որտեղ Մամիկոն Ասլանյանը շնորհավորում էր Արմինե Կյուրեղյանին ՀՅԴ ցուցակով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Հետընտրական Հայաստանը, համաձայնեք, ոչնչով լավը չէ նախընտրական Հայաստանից։ Ո՛չ էլ՝ ավելի օրինապաշտ։ Ո՛չ էլ՝ ավելի արդար։

Ռուզան Ազիզյան  

Տպել
3228 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել