Երկրում մոլեգնում է տեռորը. հարձակում Աշոտ Մանուչարյանի վրա

22/04/2017 schedule18:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 23-ի համարում

Երեկ, ժամը 13-ի սահմաններում, Թումանյան եւ Մոսկովյան փողոցները միացնող նրբանցքում՝ «Գրանդ հոլդինգ» ընկերության գրասենյակի մերձակայքում երեք անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական աշխատած Աշոտ Մանուչարյանին: Մի քանի րոպե տեւած դաժան ծեծից հետո Մանուչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նոր Նորքի հիվանդանոց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ դեպքի առիթով Կենտրոնի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 113 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրությամբ վնաս հասցնելը):

Լինելով «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականության միություն» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար՝ Աշոտ Մանուչարյանը վերջին մեկ տարվա ընթացքում հեռացել էր ակտիվ եւ հրապարակային քաղաքականությունից եւ հետեւողականորեն հրաժարվում էր հանդես գալ մամուլում: Սակայն՝ երեկվա «Գոլոս Արմենիի» թերթը անդրադարձել էր Մանուչարյանի գործունեությանը: Թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը (այդպիսի լրագրող, ըստ էության, չկա, եւ սա կեղծանուն է) պնդում է, որ հենց Մանուչարյանն է ղեկավարում ու ուղղորդում մտավորականների ֆորումը եւ նրա ավագանիների խորհրդի նախագահությունը: Թերթը ակնարկում է, որ հենց Մանուչարյանի հետ համաձայնեցնելով է, որ Սիլվա Կապուտիկյանը վերադարձրել է պետական պարգեւները:

Այս փաստը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ Աշոտ Մանուչարյանը ծեծի է ենթարկվել մտավորականների ֆորումի գրասենյակի հենց հարեւանությամբ. նա գնալիս է եղել հիշյալ կազմակերպության գրասենյակ՝ հանդիպելու կազմակերպության ներկայացուցիչների հետ: Աշոտ Մանուչարյանը մենակ չի եղել, նրան ուղեկցել է «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Մարկոսյանը: Երեկ Նոր Նորքի հիվանդանոցում Մանուչարյանին տեսակցության եկած տիկին Մարկոսյանը այնքան վախեցած էր, որ սկզբում հրաժարվում էր դեպքի մասին խոսել իր անունից: «Իսկ ո՞վ կպաշտպանի ինձ եւ երեխաներիս, մենք լրիվ անպաշտպան ենք: Իմ պատմածները ներկայացրեք իբրեւ անհայտ ականատեսի խոսքեր»,- խնդրում էր նա:

Սակայն ավելի ուշ տիկին Մարկոսյանը ամեն ինչ պատմեց իր անունից: Ըստ նրա՝ ժամը 13-ի սահմաններում, երբ ինքը եւ Մանուչարյանը վերջինիս մի ծանոթի հետ կանգնած զրուցելիս են եղել հիշյալ նրբանցքում, ինքը նկատել է, որ իրենց թիկունքում կանգնած են երեք հաղթանդամ, թիկնապահի կազմվածքով, գլխանոցներով գլուխները ծածկած տղաներ (չնայած սրան՝ Մարկոսյանը տեսել է, որ նրանց գլուխները սափրած են): Երբ Մանուչարյանի զրուցակիցը հեռացել է, հիշյալ երիտասարդները մոտեցել են Աշոտ Մանուչարյանին եւ ասել, որ ցանկանում են զրուցել: Մանուչարյանը առաջարկել է բարձրանալ մտավորականության ֆորումի գրասենյակ, որից հետո նրանք սկսել են բռունցքներով հարվածել Մանուչարյանի գլխին, իսկ գետնին տապալելուց հետո հարվածներ են հասցրել նաեւ ոտքերով:

Ծեծին մասնակցել են երկու հոգի, իսկ երրորդը բռնել է Մարկոսյանին, որը այդ ընթացքում օգնություն է կանչել:  Մանուչարյանին անգիտակից վիճակի հասցնելով՝ հանցագործները հեռացել են, իսկ 5-7 րոպե հետո ժամանած շտապօգնության աշխատակիցները Մանուչարյանին տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց: Ժամը 15.30-ին նրա հիվանդասենյակից դուրս եկած Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ Մանուչարյանը ենթարկվել է դիմածնոտային բարդ վիրահատության, որ նա ունի դիմածնոտային վնասվածքներ, որոնք թեեւ կյանքի համար վտանգավոր չեն, բայց երկար ժամանակ նրան կզրկեն խոսելու հնարավորությունից: Երեկ երեկոյան «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ մտավորականների ավագանու անդամ, ՊԱԿ-ի գեներալ Էդուարդ Սիմոնյանցը, անդրադառնալով Աշոտ Մանուչարյանի առողջությանը, հավելեց, որ կոտրվել են ոչ միայն նրա ատամները, այլ նաեւ ատամնահենքերը:

Պարոն Սիմոնյանցը հայտարարեց, որ կատարվածը դժվար է անսպասելի համարել, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ գործիչներ եւ ուժեր անընդհատ խոսում են այդ մասին: «Պատմությունը ցույց է տալիս, որ միակողմանի ոչինչ չի լինում: Ինչ որ արվում է մի կողմից, կարող է անդրադառնալ նաեւ այդ մարդկանց վրա: Տեռորը ունի այդ հատկությունը»,- զգուշացրեց Է.Սիմոնյանցը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հաղթահարել այս մթնոլորտը: Ավելի ուշ ՊԱԿ-ի գեներալը ավելացրեց, որ իրենք չեն վստահում ոստիկանությանը եւ նրա հետ որեւէ գործ չեն ունենալու. դրա պատճառն այն է, որ երբ իրենք դիմել են ոստիկանություն՝ իրենց պատասխանել են, որ գործ կհարուցեն միայն համապատասխան գրավոր հայտարարություն ստանալուց հետո:

«Բայց մենք սեփական ուժերով կանցկացնենք համապատասխան աշխատանք եւ հուսով ենք՝ կգտնենք այն մարդկանց, ովքեր զբաղվել են այս հարձակմամբ»,-վստահեցրեց նա: Իսկ ավագանու մեկ այլ անդամ՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը զուգահեռներ անցկացնելով ապրիլի 5-ի, ապրիլի 13-ի գիշերվա դեպքերի եւ Աշոտ Մանուչարյանի ծեծի միջեւ, կարծիք հայտնեց, որ այս ամենը ավելի է սաստկացնում զայրույթը, խորացնում անջրպետը Ռ.Քոչարյանի եւ ժողովրդի միջեւ: Ակադեմիկոսը վստահ է, որ Քոչարյանին զուր է թվում, թե իրեն կհաջողվի վախեցնել մարդկանց: Նա խնդրի լուծումը համարում է  Քոչարյանի հեռացումը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
3231 դիտում

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին