Քանի դեռ մերժում են Ցեղասպանության փաստը, զոհի սինդրոմն ապրելու է մեր մեջ. Անի Քալաջյան

23/04/2017 schedule15:28

102 տարի անց էլ Ցեղասպանության հետևանքները հաղթահարված չեն և դեռ լուրջ հոգեկան ապրումներ են հասցնում ոչ միայն վերապրածներին, այլ նաև նրանց սերունդներին, կարծում է Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջի հոգեբանության պրոֆեսոր Անի Քալաջյանը, ով վերջին 20 տարիների ընթացքում ուսումնասիրել և հոգեկան աջակցություն է ցուցաբերել ոչ միայն Հայոց ցեղասպանության վերապրողներին, այլ նաև այլ ցեղասպանված խմբերի և ազգերի ներկայացուցիչներին:

Աշխարհի ամենաթեժ կետերում գործող, արհավիրքների հետևանքով առաջացած հոգեկան խանգարումները ուսումնասիրող և բուժող հոգեբանական աջակցության "Meaningfulworld" ծրագրի նախագահ եւ հիմնադիր Քալաջյանը կարծում է, որ Հայոց Ցեղասպանության ցավն ու կսկիծը դեռ չի հաղթահարվել և դա անցնում է սերնդեսերունդ:

«Այդ արհավիրքի ցավին ավելացել են այլ խնդիրներ, երկրաշարժ, պատերազմ, խորհրդային համակարգի փլուզումն ու կյանքի հսկայական փոփոխությունը, այս ամենն, իհարկե, լուրջ բեռ են բոլորի վրա և, հատկապես, կանանց, որոնք Ցեղասպանության ընթացքում ոչ միայն պարզապես սպանվում էին, այլ ենթարկվում բազմապիսի կտտանքների, բռնի ամուսնության և սեռական բռնության, հարեմներում էին հայտնվում, այս ամենը դեռ հաղթահարված չէ»,- ասում է Քալաջյանը՝ ներկայացնելով իր ուսումնասիրության արդյունքները «Հոդված3»-ում կայացած «Հայոց Մեծ Եղեռն ու կանայք. կրկնակի զոհեր, պաշտպանության հերոսներ և ողբերգության հանրայնացնողներ» քննարկմանը։

2014-ին հիմնականում կին վերապրածների շրջանում իրականացված հետազոտությունը փաստում է, որ չնայած մեկ դար է անցել, սակայն հիշողության հիմնական խնդիրները՝ կսկիծը, տխրությունն ու բարկությունը, ոմանց դեպքում նաև մեղքի զգացումն ու ձախողվելու, պարտվելու զայրույթը չեն կարողացել հաղթահարել:

«Շատերը մեղավոր էին զգում, որ կենդանի են մնացել, մինչդեռ իրենց հարազատներին չեն կարողացել փրկել, սա իրենց ողջ կյանքում տանջել է, չնայած ԱՄՆ-ում արդեն կայացած ու հաջողակ էին շատերը, սակայն զգացական դաշտում խորը կսկիծ ունեին, ամեն հարցից հետո հուզմունքն անխուսափելի էր,- ասում է Քալաջյանը.

«Լուրջ հոգեբանական խնդիր էր որբության սինդրոմը, անգամ երկրորդ -երրորդ սերունդների մեջ ենք դա դիտարկել, երբ դեռ իրենց ընկալում ենորպես գաղթական, նախնյաց պատմական կապը կտրված է, ամեն անգամ հիշողությունը գնում է դեպի էրգիր, լքված հայրենիք և սա անգամ նրանց սերունդների հիշողության մեջ էր նկատվում»:

Պրոոֆեսոր Քալաջյանի ուսումնասիրությունը Ցեղասպանության հետևանքների և այսօրվա դրսևորումների վերաբերյալ մեկ այլ կարևոր դիտարկում ևս բացահայտել է, թե ինչու են շատերը ուզում մնալ կամ անկարող են հաղթահարել զոհի սինդրոմը.

«Դրա հիմնական պատճառը Ցեղասպանության փաստի Թուրքիայի կողմից մերժողականությունն է, և անկախ իրենցից, վերապրողները, անգամ երկրորդ սերունդը փորձում է պահել իր մեջ ցավը, որպեսզի կարողանա ցույց տալ ողջ աշխարհին, որ այդ հանցագործությունն իրապես տեղի է ունեցել, ներքին վախ կա, որ դա հաղթահարելով առավել կնվազի ճանաչման պարտադրանքը»,- ասում է Քալաջյանը:

Ըստ պրոֆեսորի, սա հոգեբանության մեջ տարածված խնդիր է, «քանի որ երբ հանցագործությունը վավերացված չէ, տուժողը չի կարողանում և ինչ-որ տեղ նաև չի ուզում հաղթահարել»:

«Սա միայն հայերին բնորոշ խնդիր չէ, մենք աշխատել ենք 45 երկրներում և այս խնդիրները դիտարկել ենք նաև Ռուանդայում, Սիեռե Լեոնեում, Կոնգոյում, Հայիթիում, որտեղ տարբեր խմբեր ենթարկվել էին բռնության, ցեղասպանության, այս կսկիծը, ցավը չի հաղթահարվում, քանի դեռ այն վավերացված չէ, սա նաև տարածվում է հարազատների վրա, սերունդների վրա և դա անվանում են խեցգետնի սինդրոմ, երբ մեկը փորձում է դուրս գալ, բարձրանալ, նրան քաշում են հետ, անգիտակցաբար միմյանց վնասում են ու քաշում ներքև»,- պարզաբանում է Քալաջյանը:

Հոգեբանական խնդիրների ուսումնասիրության հիմնական սուբյեկտները կին վերապրողներն են եղել, քանի որ մասնագետները վստահ են, որ կանայք եղեռնի կրկնակի զոհերն էին, որոնց նկատմամբ իրականացվել են տարրաբնույթ հանցագործություններ:

«Անասելի մեծ էր կանանց կսկիծը և շատերն առ այսօր լռում են, ամոթի զգացումով ապրում, մեր հետազոտությունների մասնակիցների 5 տոկոսը հենց այնպիսի կանայք էին, որոնք բռնի ամուսնացել էին, բռնաբարվել կամ հարեմ ընկել: Օրինակ, ունեինք մի տատիկ, որը տարիներ շարունակ Թուրքիայից ստանում էր նամակներ, ամեն անգամ այդ նամակներից հետո անկողին էր ընկնում, հիվանդանում, ընտանիքի անդամները չէին հասկանում ինչ էր կատարվում: Հարցազրույցների ընթացքում պարզեցինք, որ նա 14 տարեկանում փախել էր թուրք ամուսնուց՝ երկու երեխաներին թողնելով, հետագայում իր ընտանիքից թաքուն գտել էր երեխաներին ու կապի մեջ էր, բայց ամեն նամակից հետո հիվանդանում էր, սա շարունակական ցավ է, և դա է խնդիրը, որ Ցեղասպանության ցավը չի ավարտվում, անգամ երկրորդ, երրորդ սերնդից, 102 տարի անց հաղթահարված չէ»,-Քալաշյանը կարծում է, որ վերապրածների ցավի չհաղթահարման հիմնական խնդիրներից է նաև չխոսելը, ցավն ու սարսափն այնքան ուժգին էին, որ դժվար էր այդ մասին պատմելը, առավել ևս խոսելը հարազատների հետ:

«Մեր հարցվածների 75 տոկոսն առաջին անգամ իրենց անցած ճանապարհի մասին խոսել են մեզ հետ հարցազրույցի ժամանակ, իմ հայրը ևս երբեք չի խոսել, ես 16 տարեկան էի, երբ Հալեպից գնացի Նյու Յորք սովորելու և միայն այնտեղ իմացա Ցեղասպանության արհավիրքի մասին, սա բնորոշ է նաև այլ ցեղասպանված խմբերի, ազգերի ևս, բայց սա նաև բնորոշ էր կանանց, քանի որ հնարավորինս փորձում էին խնայել իրենց զավակներին, փորձում էին մոռանալ, ապրել նոր կյանքով»,- ասում է Քալաջյանը:

Մեկ այլ ուսումնասիրությամբ էլ Քալաջյանի խումբը փորձել է պարզել Ցեղասպանության վերապրածների սերունդների վրա հոգեկան ապրումների ազդեցությունը, որն, ըստ հոգեբանի դեռ շարունակում է գերակշռել:

«Երիտասարդ կանանց 15 տոկոսի շրջանում դիտարկել ենք հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ և շատերի հետ զրույցները պարզում էին, որ դա հենց իրենց մայրերից, տատիկներից ու պապերից եկած ճնշումների հետևանք էին, իսկ ճնշումները՝ վախի հետևանք էին, ցեղասպանության, գաղթի ճանապարհն անցած մարդկանց վախի, երբ երեխաներին դուրս չեն թողնում, քանի որ ներքին վախ ունեն, անվստահություն այլոց հանդեպ, որը տարածվել է նաև իրենց երեխաների վրա, սա շարունակական ցավ է»,- ասում է Քալաջյանն ու հավելում.

«Քանի դեռ չենք ունեցել ճանաչում, քանի դեռ չենք խոսում և չենք մտածում բուժվելու մասին, ցեղասպանության հետևանքները դեռ մեզ վնասելու են»:

 

Տպել
3524 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ