Ինչո՞ւ է Քոչարյանը հրավիրում իր հետ հանդիպման եւ ի՞նչ կապ ունեն Աբրահամյանն ու Ծառուկյանը

Վերջին երկու շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներում ինտենսիվ շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անունները: Հիմնական ասելիքը հետեւյալն է. ամեն ինչ դեռ առջեւում է, նրանք դեռ կվերադառնան: Սա ասվում է տարբեր ճանապարհներով: Մի կողմից թերթերում հավաստի տեղեկություններ են հայտնվում, որ օրինակ Հովիկ Աբրահամյանը ուղիներ է փնտրում Սերժ Սարգսյանի հետ հաշտվելու եւ հարաբերությունները կարգավորելու համար: Իսկ դա նշանակում է, որ նա ինչ-որ կարգավիճակում կվերադառնա ակտիվ քաղաքականություն:

Երեկ արդեն շրջանառվում էր նաեւ այն հավանական կարգավիճակը, որ կարող է ստանձնել Աբրահամյանը` Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս պոստը մայիսի 1-ից թափուր է մնալու  Յուրի Խաչատուրովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու կապակցությամբ:

Մամուլում շրջանառվող այս լուրերին զուգահեռ Հովիկ Աբրահամյանն ինքը կանգնեց լրագրողների առաջ եւ պատասխանեց նրանց հարցերին: Նման հնարավորություն ստեղծեց` մասնակցելով Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումներին: Պանթեոնում պատասխանելով «1in.am»-ի հարցերին, Հովիկ Աբրահամյանը շատ տարօրինակ կերպով կառավարության աշխատանքները գնահատելու խնդրանքին ի պատասխան չխոսեց «գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերի մասին, որոնք կմխտռեն ողջ մայր հունը»:

Նա աննախադեպ պոզիտիվ արտահայտվեց կառավարության մասին, ասելով, որ եթե նույնիսկ ժողովուրդը չի նկատում, ինքը, լինելով նախկին վարչապետ, կառավարության աշխատանքում դրական տեղաշարժեր է տեսնում: Աբրահամյանը վստահ է, որ այս ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք կառավարությունը ամեն ինչ անելու է հայ ժողովրդի զարգացումն ապահովելու համար: Նա նաեւ չբացառեց, որ ինքը կարող է կառավարությանը մաս կազմել: Այդ հարցին ի պատասխան նա ասաց. «Դեռ ոչինչ պարզ չի»:

Ինչ է նշանակում այս ամենը: Ինչպես կարող էր Կարեն Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի համար «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրից» վերածվել Հայաստանի զարգացումն ապահովող վարչապետի: Իսկ գուցե նախկին վարչապետը ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարություն ասելով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությո՞ւնը նկատի չունի: Ճիշտ է, ՀՀԿ-ական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բազմիցս հայտարարել է, որ ապրիլի 2-ի ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում իրենց վարչապետի թեկնածուն մնալու է Կարեն Կարապետյանը, բայց քաղաքականությունը փոփոխական երեւույթ է: Հովիկ Աբրահամյանի պահվածքն այս իմաստով առնվազն տարօրինակ է եւ ինչ-ինչ խորքային պրոցեսների մասին է վկայում:

Տարօրինակ զուգադիպությամբ այս նույն ժամանակահատվածում միանգամայն նույն մեթոդաբանությամբ շրջանառվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու թեման:  Օրինակ, անցած շաբաթ լավատեղյակ աղբյուրները մամուլին տեղեկացրել էին, որ Քոչարյանը հանդիպել է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցրած Իշխան Զաքարյանի հետ: Երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց այս տեղեկությունը. «Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն»,-կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր Սողոմոնյանը:

Ավելին, նա նաեւ հայտարարել էր. «Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին»:

Սա նման է նախատինքի՝ ուղղված Քոչարյանի օրոք պաշտոնավարած բոլոր այն անձանց, որոնք այս ընթացքում չեն այցելում նրան: Մյուս կողմից, սույն հայտարարությունը նաեւ նման է «հրավերի»: Ուշագրավ հրավեր է հատկապես Սողոմոնյանի այն հավաստիացումների ֆոնին, թե Ռոբերտ Քոչարյանը որեւէ խոչընդոտ չունի քաղաքականություն վերադառնալու համար: «Քոչարյանի վերադարձի հնարավորություններ միշտ եղել են ու հիմա էլ կան»,- ասում է Սողոմոնյանը:

Հնարավոր է, իհարկե, որ Քոչարյանի եւ նրա մերձավորների գնահատմամբ այդպես է որ կա, սակայն այդ մասին հայտարարվում է միայն հիմա: Ինչո՞ւ: Ինչու է Քոչարյանը, որը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին խիստ նեղստած հայտարարություն արեց՝ իրեն հնարավորինս հեռու պահելով քաղաքական պրոցեսներից, հիմա խոսում քաղաքականություն վերադառնալու հնարավորությունների մասին: Ի՞նչ է փոխվել եւ ի՞նչ է կատարվում: Արդյոք Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունները փոխկապակցվա՞ծ են, արդյոք դրա մե՞ջ է նաեւ Հովիկ Աբրահամյանի խնամի եւ Քոչարյանի օրոք իր քաղաքական առաջին քայլերը կատարած Գագիկ Ծառուկյանը: Եվ ի՞նչ կապ ունի այս ամենը ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք նոր կառավարության հետ: 

Տպել
33046 դիտում

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին. Ռոհանին մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակինցերից մեկին

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասով վճարումներ են արել, մյուսով ներկայացել ոստիկաններին

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել (տեսանյութ)

Ամոթ չունեցող էլ կա. Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու փաստին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երեւանում եւ 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին