Հայաստանը մեկուսանում է համաշխարհային շուկաներից եւ պարփակվում ԵՏՄ-ի մեջ

24/04/2017 schedule13:37

Հայաստանի տնտեսությունը գնալով ավելի է մեկուսանում համաշխարհային շուկաներից եւ պարփակվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ մասին է վկայում այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից հավաքագրված հարկերի տրամաբանությունը:

2017 թվականի մարտին ակցիզային հարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ 323 միլիոն դրամ, ինչը մոտ 700 միլիոն դրամով կամ մոտ 15 տոկոսով քիչ է անցած տարվա մարտի ցուցանիշից: Սակայն ԵՏՄ երկրներից ներկվող ապրանքներից գանձված ակցիզային հարկը այս տարվա մարտին աճել է 450 միլիոն դրամով կամ 65 տոկոսով:

Այսինքն՝ Հայաստանում արտադրվող եւ ոչ ԵՏՄ անդամ հանդիսացող երկրներից ներկրվող ենթակցիզային ապրանքների ծավալը նվազել է, փոխարենը կտրուկ աճել է նույն ապրանքների ներմուծումը ԵՏՄ երկրներից:

Նույնն է ցույց տալիս նաեւ մաքսատուրքի տեսքով ՀՀ պետբյուջե մուտքագրվող գումարների տրամաբանությունը: Այս տարվա մարտ ամսին մաքսատուրքի գծով ՀՀ պետբյուջեն ստացել է 5 միլիարդ 695 միլիոն դրամ: Սակայն դրա մեծագույն մասը` 5 միլիարդ 498 միլիոն դրամը հաշվեգրվել է ԵՏՄ բյուջեից:

Սա նշանակում է, որ այս տարվա մարտին ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան է ներկրվել մաքսատուրքով հարկվող չնչին ծավալներով ապրանք: Այնքան, որ դրանցից գանձված մաքսատուրքը կազմել է ընդամենը 200 միլիոն դրամ:

Թե ինչ է տեղի ունեցել արտահանման տեսանկյունից պարզ կդառնա երբ հրապարակվեն այս տարվա առաջին երեք ամիսներին վերաբերող պաշտոնական ցուցանիշները: Սակայն նույնիսկ տարվա առաջին երկու ամիսների տվյալները ցույց են տալիս, որ այս առումով եւս Հայաստանի տնտեսությունը պարփակվում է ԵՏՄ շրջանակներում:

Ըստ այդ տվյալների՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ արտահանումը աճել է մոտ 50 տոկոսով, իսկ դեպի այլ երկրներ` ընդամենը 13 տոկոսով: Ընդ որում, դեպի այլ երկներ արտահանումը աճել է հիմնականում հանքահումքային արտադրանքի հաշվին:       

Տպել
4958 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի