Հայտնվեցինք ֆիզիկապես ոչնչանալու եզրին, բայց այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան ու Արցախ

24/04/2017 schedule16:00

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, քաղաքամայր Երեւանում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ:

Ինչպես հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահությամբ Վեհափառ Հայրապետի եւ ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, հայոց պետական ավագանին, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Անդրադառնալով համայն հայ ժողովրդի համար նշանակալից այս օրվա խորհրդին` Մուշեղ Սրբազանն ասաց. «…Ապրիլի 24: 2017 թվական։ Հարյուր եւ ավելի տարիներ։ Այլեւս չկա սերունդը. չկան մարդիկ, որոնք ապրել, վերապրել են արհավիրքը։ Չկան նրանք, ովքեր տեսել, զգացել եւ փորձելով փորձել են մոռանալ այն։ Անգամ նրանք էլ չկան, որ ծնվել էին այդ օրերին, եւ պատմում էին մեզ անպատմելի դեպքերն ու անցքերը, որ դեռ անուն չունեին։

Աստվածաստեղծ մարդը դեռ նման բան չէր տեսել։ Կայենից հետո մարդասպանությունը նոր որակ ստացավ։ Նմանը նմանին սպանելու, բնաջնջելու օսմանյան ոճիրը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ կոչվեց։ Եվ առաջինը հայը, հայը նահատակ դարձավ եւ, որքան էլ ցավալի, աշխարհին վկայեց մարդկային մի նոր նախճիրի` Եղեռնի մասին, լուռ խոսնակը դառնալով անարդարության։

Ազգը մեր կորցրեց ամեն ինչ. ամենամեծ արժեքները՝ հայրենիքի մի ստվար հատված եւ մի ամբողջ սերունդ, որ երկնել էր հազարավոր այրված ձեռագրեր, կառուցել էր հրկիզված քաղաքներ ու գյուղեր, կանգնեցրել էր ավերակ դարձած հազարավոր եկեղեցիներ …:

Ազգը, որ կյանքի սկիզբը դարձավ, Արարատի բարձունքից կենսատու ավիշ սրսկելով ջրահեղձ երկրի վրա, այս անգամ էլ սրբազան լեռան փեշերը ոռոգեց իր սրբարար արյամբ։ Ազգը մեր փորձվեց։ Ազգը հայոց հոգեւոր սխրանքի ճանապարհին կանգնեց եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ «ազգ սուրբ եւ ընտրեալ» է։ Հավաստեց եւ խոստացավ, որ անգամ ի գին մեկ եւ կես միլիոն իր զավակների չի թեքվի Քրիստոսից, չի գնա հայրենիքից:

Ազգը մեր հետեւեց Տիրոջը, հանձն առավ իր խաչը, կրկնեց Գողգոթան եւ հարութենակից եղավ Քրիստոսին։ Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտում, Արցախում հաղթեց մահվանը։ Հայտնվեցինք ֆիզիկապես ոչնչանալու եզրին, բայց այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան ու Արցախ եւ համայն աշխարհում ապրող 10 միլիոնից ավել հայրենակիցներ: Հետեւաբար՝ Աստված մեզ չթողեց միայնակ, այլ փրկեց մեզ չարից ու նրա գործակիցների հեռուն գնացող ծրագրերը փոշիացրեց»:

Սրբազան Հայրը խոսեց նաեւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին. «Այսօր սուգը ուրախության չի փոխվել, այլ համոզումի եւ գիտակցության, որ մենք՝ մարդիկս, հայ մարդիկս, արժանին ենք մատուցել բոլորին, ովքեր վասն հավատո եւ հայրենյաց դրեցին իրենց գլուխները: Մենք էլ մեր գլուխներն ենք դնում, խոնարհվում եւ ծնրադրում նրանց սրբազան հիշատակի եւ սրբացած մասունքների առջեւ եւ հայցում, որ Ամենակարող Աստված, հարուցյալ Հիսուս խաղաղություն պարգեւի աշխարհին համայն։ Թող երբեք ոչ մեկը Եղեռն չտեսնի։ Թող ոչ մի ազգ տարագիր չլինի։ Եվ թող ժպիտը, խինդն ու աղոթքը թեւածեն ամենուր։

Մենք ճանաչեցինք Հայոց Եղեռնը, վերապրեցինք եւ հաղթահարեցինք այն, հայտարարեցինք սրբությունը նրա նահատակների, ճանաչեցինք եւ ընդունեցինք. մեզ հետ նաեւ շատերը։ Մեր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր մշտապես հայ ժողովրդի կողքին են եղել, կան եւ կմնան»:

Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ Ցեղասպանություն հասկացությունը պետք չէ դիտարկել պարզապես մարմնական ոչնչացման տեսանկյունից եւ որ այն այսօր էլ տեղի է ունենում կրոնական, մշակութային, բարոյական եւ ընկերավարության ասպարեզներում` մարտահրավեր նետելով մարդկությանը կամ ցեղասպանվելու, կամ այլոց օրինակն ունենալով՝ պայքարելու եւ անգամ պատրաստ լինելու կյանքի գնով հաղթահարելու յուրաքանչյուր փորձություն:

Սրբազանը հավելեց, որ մեր սուրբ նահատակներից յուրաքանչյուրը ոգու եւ հավատքի սխրագործության օրինակ է, որը պետք է ամենքի համար այսօր դառնա կյանքի ուղեցույց` Հայոց Եղեռնի հարությամբ կրկնապատկելու մեր ոգեկանությունը, վերաարժեւորելու եւ խմբագրելու մեր հետագա ընթացքը:

Արարողության ավարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեխոսական կարգ:

Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ եւ բազում ուխտավոր հայորդիներ:

Տպել
1022 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ