Ստամբուլում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24/04/2017 schedule17:30

Չնայած Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը՝ թուրք առաջադեմ հասարակությունն ու մտավորականությունը այսօր Ստամբուլի հայերի հետ միասին ոգեկոչել են 1.5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Թուրքական «Dur De (Կանգ առ)» միավորումը, «Մարդու իրավունքների պաշտպանության միավորում»-ը եւ մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպություններ այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպել:

Երեւանի ժամանակով ժամը 14-ին Ստամբուլի կենտրոնական Սուլթան Ահմեդ հրապարակում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նստացույցն ու մոմավառությունը, որին մասնակցում են հարյուրավոր հայեր, թուրք եւ քուրդ մտավորականներ, գրող-հրապարակախոսներ ու մշակութային ու քաղաքական գործիչներ:

Բացի այդ, հիշատակի արարողություն է անցկացվել Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը, որտեղ թաղված է 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպանված Սեւակ Շահին Բալըքչին: Ծառայակիցը նրան սպանել էր հենց Հայոց ցեղասպանության տարելիցի օրը միայն նրա համար, որ նա հայ է:

Ժամը 19.15-ին, կենտրոնական Բեյօղլու պողոտայում նախատեսված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո երթ:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցը սկսել են նշել 2010 թվականից: Այսպիսով, արդեն ութերորդ անգամ Թուրքիայում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուամենայնիվ, նկատելի է, որ այս տարի Թուրքիայում սգո միջոցառումները ավելի համեստ են նշել եւ հիմնականում սահմանափակվել է Ստամբուլով: Այնինչ, 2015 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Ստամբուլից բացի ընդգրկել էին մայրաքաղաք Անկարան եւ եւս 3 տասնյակ քաղաքներ:

Ամեն դեպքում, թեպետ պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, բայցեւայնպես նկատելի է, որ թուրք հասարակությունը հետաքրքրություն է ցուցաբերում 1915 թվականի զանգվածային կոտորածների նկատմամբ, եւ շատերը առերեսվում են անցյալի հետ: Կարելի է ասել, որ Թուրքիայում տարեցտարի այս հարցում «սառույցը հալչում է»: Տարիներ առաջ նույնիսկ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Թուրքիայում հնարավոր է Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն կազմակերպել: Մոտ 15 տարի առաջ հետապնդվում էր նույնիսկ «ցեղասպանություն» բառի օգտագործումը: Այնինչ, ցույցերի մասնակիցները արդեն իրենց պաստառների վրա հիմա ազատորեն օգտագործում են հենց այդ ձեւակերպումը:

Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Թուրքիայում սեփական արյունոտ անցյալի հետ առերեսվելու գործընթաց է ընթանում: Ճիշտ է, այն դանդաղ է ընթանում, սակայն կարելի է ակնկալել, որ այսքան տարի անց Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումը զգալիորեն տարբերվելու է այսօրվանից, ինչպես որ այսօր անհամեմատ տարբերվում է մի քանի տարի առաջվա վիճակից:

Տպել
1036 դիտում

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան