Առաքել Մովսիսյանը պաշտոնի չի վազում

«Ես պաշտոնի չեմ վազում, և ոչ էլ պարտադիր է, պաշտոն ունենամ»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

Վերջինս, հիշեցնենք, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արմավիրի մարզում, բայց նորից պատգամավոր դառնալու համար բավարար ձայներ չի ստացել:

Հարցին, թե ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ԱԺ-ից դուրս մնալուց հետո, նա պատասխանեց. «Արեք, թողեք էսի իմ մեջ: Ես 27 տարվա մեջ առաջին անգամ վայելում եմ իմ հանգստությունը: Մեծ բեռ հելավ իմ վրից: Թող հանգստանամ, հետո կհանդիպենք»:

Իսկ ինչի՞ց է հանգստանում Ա. Մովսիսյանը, որպես պատգամավոր շա՞տ էր աշխատում: Չէ որ նա օրենսդրական աշխատանքով ընդհանրապես չէր զբաղվում, և ԱԺ գալիս էր միայն քվեարկությունների ժամանակ կոճակ սեղմելու համար: «Ոչ միայն որպես պատգամավոր, հոգսերը շատ էր, չէի հասցնում իմ առօրյա կյանքով զբաղվելու: Ժողովրդի հետ կապված լիքը հոգսեր ունեի: Լիքը հարցեր կար, որ անլուծելի էր, մենք օգնում էինք, որ լուծվի»,- պատասխանեց նա:

Առաքել Մովսիսյանը նշեց, որ անփոխարինելի մարդիկ չկան. «Բայց ցանկացած տղա, պատգամավոր կըլնի, թե պաշտոնյա կըլնի, եթե իրա երկրում, թեկուզ պատգամավոր չեղավ, 12 տարի ա, քիչ չի, եթե էս ազգից նեղացավ, ուրեմն ինքը մենակ պաշտոնի համար ա եղել»:

Նա ընդգծեց, որ առանց իմ կարիքի անհրաժեշտության էլ, հիմա ինքը օգնում է ՀՀԿ-ին, եւ զբաղվում է քաղաքապետի ընտրություններով. «Ինչքան ժողովուրդ տենում ես, էնքան իմ կողքն ա»:

Տպել
27031 դիտում

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Կարող ենք արձանագրել, որ վարչապետի ազդեցությունը բացարձակ էր. Դավիթ Խաժակյան

Սոցապում թափուր աշխատատեղերը չեն համալրվում. պատճառը ցածր աշխատավա՞րձն է

Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունությանը. ԱԳՆ