Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը վնասվածքներ ունի. նա տարվել է դեպքի վայր

Ապրիլի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքում. սպանվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւը:

Վերջինս սպանվել է ժամը 17:15-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: 21-ամյա ռուս զինծառայողի սպանության գործով նույն օրը ձերբակալվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արման Ջանջուղազյանը:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կասկածյալը նախնական տվյալներով ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ: Ըստ այդմ՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, Ջանջուղազյանը մի քանի անգամ ինքնախեղում է կատարել եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական եւ դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն։ 2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով՝ 2017 թվականի մարտին նա զորացրվել է: Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածին տրամադրվել է հանրային պաշտպան: Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Հայրապետյան, այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի Արման Ջանջուղազյանը: Նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:

- Ձերբակալված է, ունի կասկածյալի կարգավիճակ: Վաղը նրա ձերբակալման 72 ժամը կլրանա, այսինքն՝ պետք է վաղը մեղադրանք առաջադրելու հարցը քննարկվի:

- Որպես կասկածյալ ընդունո՞ւմ է իր մեղավորությունը:

- Ցուցմունք տվել է, դեպքը նկարագրել է, սակայն իր դիրքորոշումը չեմ կարող ես հայտնել, որովհետեւ նրա ասած տվյալները նախաքննական գաղտնիք են: Ինֆորմացիա իրավասու չեմ տալ:

- Այնուամենայնիվ, ինքն ասում է՝ ինչի՞ է դանակով հարվածել, վիճաբանությո՞ւն է եղել:

- Ջանջուղազյանը դեպքը նկարագրում է, սակայն բովանդակությունը թե ինչ է եղել, ես իրավասու չեմ հրապարակելու:

- Սպանության շարժառիթը նույնպե՞ս չեք կարող ասել:

- Ես չեմ կարող դա հրապարակել, նախաքննական մարմինը պետք է հրապարակի:

- Պարոն Հայրապետյան, ձեզ հայտնի է, թե քանի՞ վնասվածք է հասցվել ռուս զինծառայողին:

-Մեկից ավելի:

- Մոտավոր քանի՞ հարված է եղել:

- Երկու հարվածը ֆիքսված է, մնացածը դատաբժշկական փորձաքննությամբ կպարզվի:

- Ձերբակալված Արման Ջանջուղազյանն այժմ որտե՞ղ է պահվում:

- Երեկ տեղափոխեցին քաղաք Երեւան, որովհետեւ գործը քննվում է Երեւանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում:

- Դեպքի պահին մենա՞կ է եղել, ձեզ ի՞նչ տվյալներ են հայտնի:

- Ըստ իմ տվյալների, այո, միայնակ է եղել:

- Պարոն Հայրապետյան, դեպքից անմիջապես հետո ՔԿ-ն տարածեց, որ ձերբակալված անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ձեզ այս մասով ի՞նչ մանրամասներ են հայտնի:

- Ես քրեական գործում ներգրավվել եմ հենց այդ հիմքով, նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի: Իմ ունեցած տվյալները հետեւյալն են՝ նա 2016 թ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Կապանում, այնուհետեւ 3 ամիս անց բժշկական հանձնաժողովը հայտնաբերել է հոգեկան առողջության խնդիրներ, հենց այդ հիմքով էլ ինքը զորացրվել է:

- Հիմա դեպքի պահին մեղսունա՞կ է եղել:

-Մեղսունակ է եղել, թե՝ անմեղսունակ, այդ հարցին կարող է պատասխանել միայն քրեական գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը:

- Իսկ նա ստացիոնար բուժում ստացե՞լ է:

- Որեւէ բուժում չի ստացել, այս տեղեկությունները՝ ծառայության ընթացքում իրականացված փորձաքննության արդյունքներից են հայտնի:

- Դուք տեղյա՞կ եք հոգեկան առողջության խնդիրները ծառայության ընթացքում է ձեռք բերել, թե՞ մինչ զորակոչվելը:

- Մանրամասները դեռ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում պիտանի է ճանաչվել ծառայության համար եւ հետո հայտնաբերել են, որ խնդիրներ ունի:

- Պարոն Հայրապետյան, սպանված ռուս զինծառայողին, ձեր վստահորդը նախկինում ճանաչե՞լ է, ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել:

- Որքան ես տեղյակ եմ, ոչ, չի ճանաչել:

- Նրա մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել:

- Քննչական փորձարարություն է կատարվել:

- Այսինքն՝ տարե՞լ են դեպքի վայր:

- Այո, գնացել է, նկարագրել է դեպքը:

- Նա նախկինում դատված եղե՞լ է:

- Ոչ:

- Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա նախկինում ինքնավնասումներ է կատարել: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

- Նրա մոտ դեպքի օրը վնասվածքներ են հայտնաբերել, սակայն դա պատճառվել է տուժողի՞ կողմից, թե՞ իր գործողությունների հետեւանքով, չեմ կարող ասել: Դեպքից հետո նրա մարմնի վրա վնասվածքներ են առկա եղել:

- Մարմնի ո՞ր հատվածում են վնասվածքները:

- Ձեռքի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում էլ արված ինքնավնասումները կապված են հենց հոգեկան առողջության հետ:

- Արման Ջանջուղազյանը ինչո՞վ է զբաղվել, աշխատե՞լ է:

- Ոչ մի զբաղմունք չի ունեցել:

- Նա Գյումրիո՞ւմ է ապրում:

- Ոչ, Արման Ջանջուղազյանը Ստեփանավան քաղաքից է, որքան ես տեղյակ եմ Գյումրի հենց դեպքի օրն է եկել՝ առաջին անգամ:

- Ամուսնացա՞ծ է:

-Ոչ, ապրում է պապիկի հետ: Ծնողները բաժանված են, թե՝ մահացած են չգիտեմ:

Նշենք, որ սպանված ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւը ծնունդով` Կրասնոդարից էր:

Տպել
24191 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ