Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

24/04/2017 schedule17:55

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, ապրիլի 12-ին Բուխարեստի «Տապան» թատրոնում Ռամպա թատերախմբի կողմից բեմադրվել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի վրա հիմնված «Տեղդմնացիրյան» պիեսը։

Ապրիլի 20-ին Բուխարեստի «Հումանիտաս» գրախանութում ներկայացվել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն թարգմանության հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, փիլիսոփայության դոկտոր, նախկին նախագահ Տրայան Բասեսկուի խորհրդական Կատալին Ավրամեսկուն, դոկտոր Օանա Սուչիուն, ցեղասպանագետ, դոկտոր Միհայ Կիովեանուն և գրող Պետրոս Խորասանջյանը: Իր ելույթում Կատալին Ավրամեսկուն կոչ է արել Ռումինիայի իշխանություններին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանը, տեղի Հայագիտության ինստիտուտի և Հայոց միության նախաձեռնությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարի պատմությանը նվիրված սիմպոզիում, որը բացել են Արվեստի թանգարանի և Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե Կովաչը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը և Կլուժի Հայոց միության նախագահ Կարեն Աթիլա Սեբեշին: Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և հումանիտար ծանր հետևանքների մասին ծավալուն ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը, քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը, պատմաբան Պաուլ Կրաչիունը և մշակութաբան Աթիլա Յակոբը:

Այնուհետև, Արվեստի թանգարանի սրահում բացվել է ռումինահայ նկարիչ Օվիդիու Փանիկյանցի գործերի ցուցահանդեսը։

Ապրիլի 22-ին Բոտոշանի քաղաքում տեղի է ունեցել ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի համերգը, որի ընթացքում երաժիշտը հանդես է եկել հայկական ազգային և հոգևոր երաժշտության կատարումներով:

Ապրիլի 24-ին Ռոման քաղաքի Ֆրանցիսկյան աստվածաբանական ինստիտուտում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայերը. պատմության էջեր» խորագրով գիտական սիմպոզիում, որտեղ ելույթներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա.Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի գիտաշխատող Մարիուս Կելկուն, պատմաբան հայր Ալոիս Մորարուն, ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը:

Ապրիլյան օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրային քննարկումներ են տեղի ունեցել նաև Յաշ, Բակաու, Գեռլա, Դումբրավեն, Գեորգեն, Թըրգու Մուրեշ, Բայա Մարե քաղաքներում, Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակության կարգ կատարվեց Պիտեշտի քաղաքում, Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր տաճարում, ինչպես նաև Ռումինիայի հայ առաքելական և կաթոլիկ բոլոր եկեղեցիներում:

Ապրիլի 25-ին Կոնստանցա քաղաքում տեղի հայ համայնքի ջանքերով կբացվի խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, ինչպես նաև ի նշան Դոբրուջայում հայության դարավոր ներկայության և որպես երախտագիտություն հյուրընկալ ռումին ժողովրդին։ 

Տպել
1035 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա