Հայերի մոտ զոհի բարդույթ է ձեւավորվել. հոգեբան Սամվել Խուդոյան

24/04/2017 schedule18:11

Ինչ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը մեր ժողովրդի հոգեբանության վրա եւ բնավորության ինչ նոր գծեր է նա ձեռք բերել: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը, մեր զրույցում պատասխանելով այս հարցերին, ասաց.

«Ընդհանրապես այսպիսի հասկացություն կա` զոհի բարդույթ: Դա մեր մեջ ձեւավորվել է, մենք դեռ բավական զգում ենք այդ բարդույթը, ինչը բացասաբար է ազդում մեր հոգեկան համակարգի վրա: Ըստ որում, շատ դեպքերում այդ ազդեցությունը չի գիտակցվում: Դա ուղղակի կարող է արտացոլվել արվեստի մեջ, թուրքերի կամ նրանց լեզվի ու մշակույթի նկատմամբ ատելությամբ: Շատ դեպքերում կարող է բացասաբար ազդել Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ ադեկվատ քաղաքականություն վարելու վրա: Յուրահատուկ վրեժի զգացում կա, նորից շատ դեպքերում` չգիտակցվող: Դա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կարծում եմ ակնհայտ զգացվեց եւ հաղթանակի հարցում մեծ դեր խաղաց, որովհետեւ հաղթանակի կարեւոր նախապայմաններից մեկը թշնամու նկատմամբ ատելությունն է»:

Հոգեբանը նկատեց, որ Ցեղասպանությունը ստիպել է Թուրքիայի հետ հարաբերություններում լինել ավելի զգուշավոր: Ինչը, սակայն, ըստ նրա, անհատների մակարդակով չի զգացվում: Նույնիսկ հակառակը, շատերը ջերմ հարաբերություններ են հաստատում թուրքերի հետ, շատերը հաճույքով գնում են այդ երկիր, ապրանք բերում, բիզնես անում:

Սամվել Խուդոյանի գնահատմամբ, արտաքին քաղաքականության հարցում վերոնշյալ ազդեցությունն ունենալով հանդերձ, Ցեղասպանությունը ներգործություն չի ունեցել մեր պետության ներքին կյանքում ու դրա կառուցման գործում: «Մեր պետության վրա ավելի շատ ցարական Ռուսաստանի, Սովետական Ռուսաստանի ավանդությունների կործանարար ազդեցությունն է: Գենոցիդը առանձնապես չի ազդել»,- ասաց նա:

Հարցին, թե որքան ժամանակ ու ինչ է հարկավոր` զոհի բարդույթից ձերբազատվելու համար, Խուդոյանը պատասխանեց. «Այդ վիրավորանքն ու զոհի բարդույթը հաղթահարելու համար բավական ժամանակ է պետք, մեկ դարը քիչ է: Օրինակ` Ղարաբաղյան հաղթանակը էական չափով այդ բարդույթը պակասեցրեց, բայց քանի դեռ գենոցիդի փաստը չի ընդունվել Թուրքիայի կողմից եւ քանի դեռ Թուրքիան ներողություն չի խնդրել, վիրավորանքն ու ատելությունը դրսեւորվելու են: Հրեաները մինչեւ հիմա էլ ունեն զոհի այդ բարդույթը, չնայած Հոլոքոստը ճանաչվել է, նրանցից ներողություն են խնդրել: Եվ այդ բարդույթն է պայմանավորվում հրեաների գերզգոնությունը»:

Տպել
4077 դիտում

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը