«Խոստումը» պատմում է Ցեղասպանության ողբերգությունը օտարի սառնասրտությամբ. Բաբկեն Չոբանյան

24/04/2017 schedule19:03

Կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երեւանյան հերթական փակ ցուցադրությունը այս անգամ լրագրողների համար: Այսօր՝ ապրիլի 24-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին հերոսներին կրկնօրինակած դերասանները եւ այլ հայտնի հյուրեր: Ցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցում նրանք կիսվեցին իրենց հույզերով: Դերասան Բաբկեն Չոբանյանը, որը մարմնավորել է հգեւորականի՝ Պատվելի Անդրեասյանին (Դանիել Հիմենես Քաչո), կարեւորեց ֆիլմի արժեքը որպես պատմական ողբերգությունը ներկայացնելու միջոց:

«Շեղումներ կան, փոքր փաստեր կան, որոնց մասին շատերը չգիտեն, բայց այս դեպքում դրանք հաշվի առնել պետք չէ, որովհետեւ այնքան մեծ հարց է բարձրացվում, այնպիսի մեծ մասշտաբով.... ի վերջո սա ստեղծագործություն է: Այս ֆիլմը հսկայական ալիք է բարձրացնելու՝ ինձ թվում է: Քննադատելու առիթ միշտ էլ կարելի է գտնել, բայց սա այդ դեպքը չէ, գոնե մենք այս ֆիլմը չպետք է քննադատենք: Ողբերգությունը ներկայացված է օտարի սառնասրտությամբ, ու դա շատ լավ է, առանց հույզերի, առանց ավելորդ ողբի»,- ասաց նա:

1915 թվականի գլխավոր չարագործներից մեկին՝ Թալեաթ Փաշային (Ահարոն Նեիլ), կրկնօրինակել է դերասան Մխթար Ավետիսյանը: Նա կարծում է, որ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը կարողացել է կարճ դրվագում ներկայացնել Թալեաթ փաշայի ողջ չարությունը:

«Մեկ տեսարան է, բայց ամբողջությամբ ներկայացված է, թե որքան նողկալի պետք է լինի մարդը, որքան ճիճու պետք է լինի, որ ԱՄՆ դեսպանին ասում է՝ սերունդներ չկան, վերջ ապահովագրման այդ գումարները մեզ պետք է տաք»,- ասաց նա:

Իսկ ահա դերասան Սամվել Դանիելյանը մարմնավորել է դավաճանի՝ թուրքերի համար դավաճանի՝ Էմրե Օգանին (Մարվն Քենզարի): Էմրեն թուրք բարձրաստիճան պաշտոնյայի որդի է, որը բժշկական համալսարանում ընկերանում է ֆիլմի գլխավոր հերոսի՝ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք) հետ: Նա հնարավորության սահմաններում օգնում է ընկերներին. օգտագործում է հոր անունը Միքայելին բանակից ազատելու համար, իսկ վերջում որպես դավաճան գնդակահարվում է հայերին օգնող ամերիկացի լրագրողին՝ Քրիսին (Քրիստիան Բել) օգնելու համար:   

«Ինձ շատ դուր եկավ այդ կերպարը, որովհետեւ տեսաք՝ ինչ կերպար էր. ամեն պարագայում օգնում էր հայերին, դրական կերպար էր: Ես շատ սիրով եմ հնչյունավորել»,- ասաց Սամվել Դանիելյանը:

Ֆիլմում ողբերգությանը զուգահեռ զարգանում է նաեւ գլխավոր հերոսների՝ Միքայելի ու Աննայի (Շարլոտ Լը Բոն) սիրո պատմությունը : Միքայելը նշանված է եւ հետագայում ամուսնանում է Մարալի հետ (Անժելա Սարաֆյան): Իսկ Աննան ապրում է ամերիկացի լրագրող Քրիսի հետ, որն ամեն ինչ անում է հայերին օգնելու համար: Միքայելի կնոջը եւ գրեթե բոլոր հարազատներին թուրքերը սպանում են: Վերջում ջուրն ընկնելոբ մահանում է նաեւ Աննա: Միքայելը Քրիսի օգնությամբ փախչում է ԱՄՆ:

Ֆիլմը կինոթատրոններում կլինի ապրիլի 27-ից: Ապրիլի 23-ին տեղի ունեցած փակ ցուցադրությանը մասնակցել են Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ ուրիշներ:

Տպել
2631 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները