«Տեղերով խառնել են Տարոն Մարգարյանի եւ Ն. Փաշինյանի տվյալները». արձագանք Gallup-ի թվերին

«Տեղերով խառնել են Տարոն Մարգարյանի եւ Նիկոլ Փաշինյանի տվյալները, ինձ թվում է՝ տեխնիկական վրիպակ է եղել»,- անդրադառնալով Gallup International Association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի կողմից հրապարակված թվերին՝ մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ելք» դաշինքի ցուցակով ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ապրիլի 22-ին Gallup ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, թե ապրիլի 12-20-ը 1044 քաղաքացիների շրջանում ավագանու ընտրությունների վերաբերյալ անցկացված սոցհարցումների արդյունքներով ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ 61.2 տոկոսը, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5 տոկոսը, Զարուհի Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը:

Հիմնավորելով իր դիրքորոշումը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Հասարակ տրամաբանություն է. ընդամենը 10 օր առաջ «Ելք»-ը Երեւանում 10 տոկոս ձայն է հավաքել, դա ֆիքսված է: Եթե հիմա 11.5 տոկոս է՝ ի՞նչ եղավ այս 10 օրվա ընթացքում, որ նվազեց: Ես վստահ եմ, որ իրենք խառնել են տվյալները եւ կոչ եմ անում հնարավորինս արագ ուղղել»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Սիմոնյանը չի կարծում, որ այդ կուսակցությունը այս ընթացքում իր հեղինակությունը բարձրացնող որեւէ քայլ է արել, եթե ոչ հակառակը. «Ձեւ անելով, որ այս ամենը կապ չունի ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ի լոգոն հնարավորինս փոքր տեղադրելով բոլոր պաստառների վրա՝ վարկանի՞շ են բարձրացնում: Տարոն Մարգարյանը նույնիսկ բանավեճի չի ցանկանում մասնակցել: Սա ի՞նչ է նշանակում՝ երեւանցուն ինքը ասելիք չունի՞: Ինքը ՀՀԿ ցուցակի 2-րդ համարն էր, Երեւան քաղաքի (որտեղ մեր բնակչության 1/3 մասն է ապրում) ղեկավարի պաշտոնին է հավակնում, ինքը երեւանցուն ասելիք չունի՞, թե՞ վստահ չի, որ կկարողանա իր կարծիքը ներկայացնել»,- ընդգծեց ավագանու թեկնածուն:

«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու Կարապետ Աղաջանյանն ասաց, որ Gallup-ի հրապարակած թվերը օբյեկտիվ չի համարում:

«Վստահաբար կարելի է ասել, որ ՀՀԿ-ի դեպքում այդ թվերը ուռճացված են, «Երկիր ծիրանիի» դեպքում՝ իջեցված: Միտումն այն է, որ հասարակության մեջ սերմանեն այն միտքը, որ Տարոն Մարգարյանը հաստատ անցնելու է»,- հավելեց նա:

Տպել
4832 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ