Օլանդը Ֆրանսիայի հաջորդ նախագահին հորդորել է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը

24/04/2017 schedule23:46

Հայոց ցեղասպանության պատմությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պատմությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի արձանի հարակից տարածքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մենք ճանաչում ենք ձեր ծնողների, տատիկների ու պապիկների պատմությունը, ընտանիքների պատմությունը, որը երբեմն փոխանցվել է իրերի, լուսանկարների միջոցով: Սա ձեր պատմությունն է, սա մեր պատմությունն է: Դա աքսորի, զոհաբերությունների, սակայն նաև խիզախությունների պատմություն է: Այն, իհարկե, Հայաստանի պատմությունն է, բայց նաև Ֆրանսիայի պատմությունն է: 100 տարի անց դուք կրկին ի ցույց եք դնում այդ մարդկանց պատկերները` տղամարդիկ, կայանք ու երեխաներ, որոնք սպանվեցին»,- նշել է Օլանդը` ընդգծելով, որ այդ զոհերի մասին հիշողությունը շեշտում է նաև այսօր տ եղի ունեցող այլ խնդիրների կարգավորման հրատապությունը:

«Նահատակները նաև մեզ հիշեցնում են, որ այսօր հաճախ հենց նույն տարածքներում մարդիկ սպանվում, տանջվում ու կոտորվում են: Այդ դաժան իրականությունն ու հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի համերաշխությունն էր, որ ցանկանում էի այսօր ձեզ հիշեցնել»,- նշել է Ֆրանսիայի Նախագահը:

Ֆրանսուա Օլանդը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ Երևանում անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհել` շեշտելով, որ այդ դաժան ողբերգությունը չպետք է երբեք կրկնվի: Այդ դաժանություններից հետո կարիք եղավ նոր բառ ստեղծել դրանք բնութագրելու համար: Դրանցից ազդված իրավաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» բառը, որը կիրառվեց հրեաների ցեղասպանության նկատմամբ: Նա հիշեցրեց, որ այդ ձևակերպումը ներառվել է միջազգային իրավունքը կազմող փաստաթղթերում, որոնցից որոշները ստորագրվել են հենց Փարիզում:

«Այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ: Մենք չենք դադարելու խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հենց այս պատճառով էլ մենք չենք կարող ժխտողականներին, ռեվիզիոնիստներին և պատմությունն ու պատասխանատվությունն աղավաղողներին թույլ տալ արտահայտվել: Մեր առաջին խնդիրն է ասել այն, ինչ տեղի է ունեցել: Կապ չունի, որ այսօր պատասխանատուները չկան կամ մահացել են, չենք ցանկանում նաև դատապարտել ներկայիս սերունդին: Ուղղակի պետք է ասենք ճշմարտությունը, քանի որ միայն ճշմարտությունն է, որ կարող է հաշտեցնել ու համախմբել»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով` հենց այդ հավատամքով էր, որ Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկրներից մեկը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Այս հավատամքով էր, որ ես մշտապես աջակցել եմ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Խորհրդարանի կողմից ընդունած վերջին տեքստի վերաբերյալ, որի շուրջ ես խորհրդակցություններ էի անցկացրել ՄԻԵԴ նախկին նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ, Սահմանադրական խորհուրդը չցանկացավ ընդունել մեր փաստարկները: Իմ կողմից ես կասեմ հաջորդ նախագահին, որ չպետք է մոռանալ ժխտման քրեականացումը»,- ընդգծել է Օլանդը:

Նա շեշտել է, որ Ֆրանսիան պետք է օգտագործի իրավական բոլոր մեխանիզմները ժխտողականությունը քրեական դարձնելու համար: «Դրանով մենք չենք խանգարում խոսքի ազատությանն ու կարծիքների փոխանակմանը, որոնց հանդեպ մեր հավատարմության մասին դուք գիտեք, սակայն ժխտողականությունը կարծիք չէ, այն ճշմարտության հերքում է: Այդ պարագայում կարող ենք ասել, որ ռասիզմն ու քսենոֆոբիան նույնպես կարծիք են: Այդ պարագայում պետք է հավասարության նշան դնենք ճշմարտության ու սխալի միջև»,- ամփոփել է Ֆրանսիայի Նախագահը:

Տպել
1358 դիտում

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին