Դանիել Իոաննիսյանը զարմացել է, թե ինչու է իր գործը ՀՔԾ-ի փոխարեն Քննչական կոմիտեն քննում

26/04/2017 schedule10:26

Իմ անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ոչ թե ՀՀ քննչական կոմիտեն պետք է քննի, այլ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Մեր զրույցում այս պնդումն արեց Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով այսօր ՔԿ-ի կողմից հարուցված քրեական գործին: Նա ասաց, որ գործը պետք է ՀՔԾ-ն քննի հետեւյալ պատճառաբանությամբ. «Նման անձնական տեղեկությունները պաշտոնատար անձինք են փոխանցել «Իրավունք» թերթին, հետեւաբար՝ այս գործով մեղադրյալ պետք է հանդիսանան պետական պաշտոնատար անձինք՝ ոստիկանության կամ քննչական կոմիտեի կոնկրետ ծառայողներ: Հետեւաբար՝ հենց այս պատճառաբանությամբ էլ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործը պետք է քննվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում»,- մանրամասնեց Իոաննիսյանը:

Նա հավելեց, որ մեկ ամիս առաջ նման բովանդակությամբ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ: «Ես նշել եմ, որ նման տեղեկություններ ամբողջ ծավալով իրավապահների՝ ոստիկանության կամ քննչական կոմիտեի արխիվներում կար: Ինչպես կարող է այս գործով Քննչական կոմիտեն զբաղվել»,- նշեց նա: Մեր հարցին ի պատասխան` Դանիել Իոաննիսյանն ասաց, որ պահանջելու է ոչ միայն թերթը քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ նաեւ արտահոսքի հեղինակ պաշտոնատար անձինք: Հարցին՝ այս քրեական գործով չի՞ խոչընդոտվում թերթի խոսքի ազատ արտահայտման իրավունքը, Իոաննիսյանը պատասխանեց. «Խոսքի ազատություն` չի նշանակում անձնական տվյալների հրապարակում: Խոսքի ազատությունը սահմաններ ունի, դա չի նշանակում մարդկանց վիրավորել, ընտանեկան կյանքի տեղեկություններ հրապարակելը»:

2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված եւ լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրություններից երկու օր անց լրատվական կայքերից մեկում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին եւ անձնական կյանքին վերաբերող տվյալներ:

Այս դեպքով արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով (անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները ապօրինի հավաքելու և լրատվության միջոցով տարածել):

Տպել
3002 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը