2017 թվականին 560 միլիոն դրամ է հատկացվելու անօթեւաններին բնակարանով ապահովելու նպատակով

26/04/2017 schedule11:25

Այս տարվա ընթացքում աղետի գոտում դեռեւս անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 560 միլիոն դրամ: Այդ գումարը կբավարարի ընդամենը 94 ընտանիքների: Մասնավորապես, բնակարանով կապահովվի Գյումրիում բնակվող 90 ընտանիք, Սպիտակում`1 ընտանիք, իսկ Շիրակի եւ Լոռու մարզերում գյուղական համայնքներում բնակարանային խնդիրը կլուծվի երեք ընտանիքների համար:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած դեռ մոտ 600 ընտանիք կա: Նրանց բնակարանային խնդիրների լուծումը պահանջում է մոտ 4 միլիարդ դրամ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տվյալներով, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման 2008-2016 թվականների ծրագրի շահառու է ճանաչվել 5 հազար 381 ընտանիք:

Նրանցից 4 հազար 728-ի բնակարանային խնդիրները լուծվել են, եւ այդ նպատակով ծախսվել է 64 միլիարդ դրամ: Այս ծրագրի շրջանակներում իրենց բնակարանների խնդիրները լուծած ընտանիքները պարտավորվում են հանձնել իրենց ժամանակավոր կացարանները, որոնք պետք է քանդվեն: Սա պարտադիր պայման է: ՀՀ Կառավարության վաղվա նիստում կքննարկվի վերը նշված 560 միլիոն դրամի հատկացմանը վերաբերող որոշման նախագիծը:

Տպել
984 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին