«Ելք»-ի քարոզչությունը խոչընդոտած անձը բացատրություն է տվել եւ ազատ արձակվել

Աջափնյակում ապրիլի 23-ին «Ելք» դաշինքի նախընտրական քարոզչությունը խոչընդոտած Գուրգեն Ավետիսյան անունով քաղաքացին ոչ թե բերման է ենթարկվել, այլ՝ ինքնակամ է ներկայացել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից: «Ելքի» քարոզչությունը խոչընդոտած անձը, ըստ ոստիկանության՝ ինքնակամ ներկայանալուց հետո բացատրություն է տվել եւ գնացել:

Ապրիլի 23-ին Գուրգեն Ավետիսյան անունով մի քաղաքացի փորձել էր խոչընդոտել «Ելք» դաշինքի նախընտրական հանդիպումը՝ հայտարարելով, թե խանգարում են իրեն եւ մեքենայով չի կարող անցնել: «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին հորդորել էր ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս էր եկել մեքենայից եւ սկսել գոռգոռալ՝ պնդելով, թե իր «քուչա» չեն կարող մտնել: 

Նիկոլ Փաշինյանը փորձել էր 1-02 զանգելով ահազանգ փոխանցել ոստիկանությանը, սակայն չէր ստացվել: Հաջորդ օրը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Մեր զրույցում ոստիկանության լրատվականից ասացին, որ հետաքննություն է կատարվում:

armtimes.com-ի տեղեկություններով «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունը Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է:

Տպել
16578 դիտում

Չեմ կարող բառեր գտնել զգացմուքներս նկարագրելու համար. Ժիրուի մեկնաբանությունը ՀԺ-ին

Հաղթեցինք ուժեղ թիմի. Պոգբան ֆուտբոլի ԱԱ եզրափակչի մասին

Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը շնորհավորել է Էրդողանին, ապա դիմել նրան

Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Այժմ գնդակը Ձեր դաշտում է. Պուտինը Թրամփին

Կարպիս Փաշոյանը վաղն առավոտյան ազատման դիմում կներկայացնի

Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների (տեսանյութ)

Ամբողջովին ստի եւ կեղծիքների վրա հիմնված հայտարարություն. ՀՖՖ-ն պատասխանում է «Փյունիկ»-ին

Դասընթացներ՝ ՔԿ զինվորական քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի փորձագետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

Շնորհավորական ուղերձ՝  ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

Ա. Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Ինչպես է գործելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. քննարկել են վարչապետն ու նոր տնօրենը

Երկիրը փոխվել է, նայենք Փաշինյանն ինչ բդի էնե. ավերածություններ Նահապետավանում

Գործել է բժիշկ-զինկոմ կոռուպցիոն սխեմա. 14000 դոլարով ազատել են ծառայությունից (տեսանյութ)