Երևան
14 °C
«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կողմ են, որ թուրքական եւ ադրբեջանական ծագման մթերքների ներկրումը Հայաստանի տարածք արգելվի, քանի որ վտանգավոր են համարում դրանց մեջ առկա թունավոր նյութերի հնարավոր առկայությունը: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» հկ-ի նախագահ Մելիտա Հակոբյանն ու նույն կազմակերպության գյուղդեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանը`անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական խնձորների եւ թուրքական լոլիկների ներկրման վերաբերյալ հասարակության մոտ առաջացած անհանգստություններին:
Հիշեցնենք, որ Երեւանում հայտնաբերվել էր Ադրբեջանում աճեցված խնձորի խմբաքանակ, որը վաճառվում էր միրգ-բանջարեղենի խանութում, իսկ թուրքական լոլիկի ապօրինի ներկրման փաստն արձանագրել էր պետեկամուտների կոմիտեն:
Պատասխանելով armtimes.com-ի հարցին, Մելիտա Հակոբյանը կտրուկ արձագանքեց, որ ինքը միանշանակ կողմ է թուրքական եւ ադրբեջանական ծագման մթերքների ներկրման արգելքի կիրառմանը: «Մենք դեմ ենք: Մենք դեմք ենք Թուրքիայի առեւտրային հարաբերություններ ունենալուն: Առանձնապես օգուտ չունենք»,- իր հերթին նշեց Լեւոն Աճեմյանը: Վերջինիս խոսքով՝ վաճառքի հանված ադրբեջանական խնձորի խմբաքանակը մեծ չի եղել: «Վաճառվել է, հետո կարող է վետո է դրվել մինչեւ գլխի են ընկել, որ ադրբեջանական է»,- ասաց Լեւոն Աճեմյանը եւ անդրադարձավ թուրքական լոլիկների խնդրին:
«Միշտ թուրքական լոլիկները եղել են կարմիր, մերը եղել է վարդագույն, նույնիսկ իրենց կարմիր սորտերը մեզ մոտ չեն կարմրում եւ չի բացառվում, որ գունանյութեր էլ է օգտագործվում: Այդ պրեպարատը մեր մոտ անլեգալ կերպով քիմիկատների խանութներում վաճառվում է, արտադրողների մեծ մասը գիտի դրա մասին եւ օգտագործում է: Ամբողջ ներկրված արտադրանքը պետք է վերահսկել: Մենք չունենք համապատասխան լաբորատորիաներ»,- ասաց հասարակական կազմակերպության գյուղդեպարտամենտի ղեկավարը:
Մելիտա Հակոբյանն էլ հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը գյուղատնտեսության նախարարութան սննդի անվտանգության պետական ծառայությանն է ներկայացնելու առաջարկների փաթեթ, որով հնարավոր կլինի վերահսկել նմանատիպ դեպքերը, որպեսզի վտանգավոր մթերքները չհայտնվեն Հայաստանի սպառողներին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երեւան քաղաքի եւ մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան եւ Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Շիրակի փողոցի վրա գտնվող «Բիո Մարկետ» խանութում, Ծարավ աղբյուր փողոցի վրա գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետում եւ այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը եւ հանձնարարել ոչնչացնել դրանք:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ