Հակոբ Սերոբյան. Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում կբարդացնի վարժությունը

26/04/2017 schedule14:48

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Եվրոպայի 2017 թ. բրոնզե մեդալակիր, 2016 թ. չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն աշխարհի 2017 թ. առաջնությունից առաջ կբարդացնի վարժությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ապրիլի 19-23-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի 2017 թ. առաջնությունում նա 3-րդ տեղը զբաղեցրեց 14.833 միավորով: Այս արդյունքը գոհացրել է Սերոբյանին:

«Շատ գոհ եմ Հարություն Մերդինյանից եւ Արթուր Դավթյանից: Հարությունը վնասվածքից հետո վերականգնվեց, ցույց տվեց, որ կարող է, ու դեռ վարժությունը բարդացնելու տեղ ունի: Աշխարհի առաջնությունում ավելի բարդ վարժություն ենք անելու: Այս անգամ չարեցինք, որովհետեւ դաստակի կոտրվածք ուներ, ծուռ է կպել: Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում այդ պատճառով չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, բայց խոստացավ, որ կանի, ու ես հավատում էի: Եվրոպայի առաջնությունում մրցումային 2 օրերի ընթացքում էլ լավ կատարեց վարժությունը, 2-րդ օրը՝ եզրափակչին՝ ավելի լավ: Շատ գոհ եմ, կբարդացնենք, ամենաբարդ վարժություններից մեկը կլինի»,- ասաց Հակոբ Սերոբյանը, որն ավելի վաղ armtimes.com-ի հետ զրույցում անդրադարձել էր ԵԱ-ում մարզիկներից յուրաքանչյուրի ելույթին:

Մերդինյանը (նժույգթափեր) նույնպես գոհ է իր ելույթից ու արդյունքից: Նշում է, որ թեեւ այս տարի չեմպիոն չի դարձել, սակայն ուրախ է, որ կրկին մեդալով է վերադարձել: Ռիո 2016-ում մրցանակային տեղ չզբաղեցնելն ու վերջերս Դոհայում ձախողվելը նրա վրա չեն ազդել: Նման բաների վրա ուշադրություն չի դարձնում, որպեսզի կենտրոնացած մնա մարզումների վրա: Այժմ արդեն մտածում է աշխարհի առաջնությունից առաջ վարժությունը բարդացնելու մասին:

«Եթե մտածեմ այն մասին, որ Օլիմպիական խաղերի ընթացքում չստացվեց կամ աշխարհի գավաթը ձախողեցի, երեւի չկարողանամ մարզվել կամ արդյունքների հասնել: Դժվար էր, հենց դրա համար եմ ուրախացել, որ թեկուզ բրոնզ էր, բայց կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո կրկին եռյակի մեջ լինել: Հիմա ավելի վստահ եմ մասնակցելու մյուս մրցումներին: Աշխարհի առաջնությունից առաջ կբարդացնեմ վարժությունը, որպեսզի նորից մեդալների համար պայքարեմ»,- ասաց նա:

Այս մրցաշարից հետո մեծահասակների հավաքականից Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ Արթուր Թովմասյանը (օղակներ) պատրաստվելու են օգոստոսին կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին: Սեպտեմբերին Հարություն Մերդինյանը, Եվրոպայի 2016 թ. փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը (օղակներ) կմասնակցեն Փարիզի աշխարհի գավաթի խաղարկությանը: Դրանից հետո նույն 3 մասնակիցները հանդես կգան Մոնրեալում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մինչեւ այդ մրցումների կմասնակցեն նաեւ երիտասարդ մարզիկները: Սերոբյանը նշում է, որ ՀՀ Սպորտի եւ երիտասարդաթյան հարցերի նախարարությունն ավելացրել է ֆինանսավորումը, եւ այժմ մրցումների են կարողանում տանել նաեւ երիտասարդներին: Մայիսին Ժորա Սմբատյանը, Գագիկ Խաչիկյանը եւ 2016 թ. Եվրոպայի առաջնության երիտասարդների պայքարում արծաթե մեդալ նվաճած Արթուր Ավետիսյանը կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Դիտյատինի անվան մրցաշարին:

Տպել
1070 դիտում

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)