Գագիկ Ծառուկյանը ապրիլի 2-ի ընտրություններում 10 միլիոն դոլար տակ է տվել

Մամուլում այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե ինչու «Ծառուկյան դաշինքը» չմասնակցեց Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Շրջանառվեցին տարբեր վարկածներ, սկսած նրանից, որ Սերժ Սարգսյանն է Գագիկ Ծառուկյանին հորդորել չմասնակցել քաղաքապետի ընտրություններին, վերջացրած նրանով, որ Գագիկ Ծառուկյանը սրտնեղած եւ դժգոհ է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինքի» գրանցած արդյունքներով:

Երեկ էլ «Հրապարակը» գրել էր, որ ճիշտ է ավագանու ընտրություններին չմասնակցելը Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան պայմանավորվածության արդյունք է, սակայն սա նաեւ Գագիկ Ծառուկյանի սրտով է, որովհետեւ այն գումարը, որ նա պետք է ծախսեր քարոզարշավի վրա, կծախսի բարեգործության վրա:

Իրականում «Ծառուկյան դաշինքի» Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման մեջ քարոզարշավի վրա ծախսվելիք փողի խնդիրը մեծ ազդեցություն է ունեցել, սակայն ոչ այն պատճառով, որ նա նախընտրում է բարեգործություն անել:

Գագիկ Ծառուկյանը դժվար թե այժմ բարեգործության տրամադրություն եւ միջոցներ ունենա:

Մեր տեղեկություններով, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններում նա 10 միլիոն դոլարի վնաս է կրել: Այսինքն՝ այդքան «տակ է տվել», որովհետեւ փողը ծախսել է, բայց դրա դիմաց ակնկալվող ձայները չի ստացել:

«Ծառուկյան դաշինքը» ապրիլի 2-ի ընտրություններին 29 տոկոս ձայն ստացավ: 

Ըստ որոշ գնահատականների՝ ամբողջ ընտրարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ծախսել է, ընդհանուր առմամբ, մինչեւ 25 միլիոն դոլար:

Տպել
21003 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Վստա՞հ եք, որ ինքն է գրել, ես Վիգեն Սարգսյանի ձեռագիրը լավ գիտեմ. Շ. Պետրոսյան (տեսանյութ)

Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. ՀՀ գլխավոր սրտաբան

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ