Տարոն Մարգարյանն ասաց, թե ինչու չի մասնակցում հեռուստաբանավեճի (տեսանյութ)

26/04/2017 schedule20:23

Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ իրականացրին Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ նրանց դիմավորեց վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:

Բակային հանդիպմանը առաջին շարքերում կանգնած էին ՀՀԿ-ի քարոզչական շապիկներով երետասարդներ, որոնք նույնաբովանդակ պատկերներով դրոշներ էին ծածանում ողջ հանդիպման ընթացքում:

Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու թեկնածու Կամո Արեյանն իր ելույթն սկսեց քաղաքային իշխանության կատարած աշխատանքի մասին հակիրճ հաշվետվությամբ եւ անդրադարձավ ՀՀԿ-ի թիմին: «Այս թիմը փորձառու թիմ է իր ղեկավարով, Երեւանի այսօրվա քաղաքապետ, ավագանու թեկնածու, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանով: Մարդ, քաղաքապետ, որ որդիաբար է սիրում իր քաղաքը եւ քաղաքին ծառայում է որդիաբար, իր տան պես: Յուրաքանչյուր երեւանցի Տարոն Մարգարյանի համար իր ընտանիքի անդամն է: Ահա մեր թիմի հաջողությունը»,- հայտարարեց Կամո Արեյանը` նշելով, որ գործող քաղաքապետը սիրում է իր քաղաքը, սիրում է երեւանցուն որդու համեստությամբ, ոչ թե պաշտոնի հավակնությամբ:

«Եվ վերջապես պարոն Մարգարյանը ստեղծել է մի թիմ, փորձառու, արհեստավարժ, իրենց գործին տիրապետող մարդիկ, կրկնում եմ, որոնք մայիսի 14-ից հետո սովորելու, «տրինիրովկա» անելու տեղ չունեն, պատրաստ են շարունակելու սկսած գործը, տիրապետում են ամեն ինչը»,- ընդգծեց Երեւանի փոխքաղաքապետը:

ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրություններում իրենք հանդես եկան «Ավելի լավ Երեւան» անունը կրող ծրագրով եւ խոսեց իրենց նոր տեսլականից: «Մեր թիմը եկել է ծառայելու, գլուխը կախ աշխատելու հանուն երեւանցու, հանուն ձեզ, ժողովուրդ ջան եւ եկել ենք խնդրենք ձեր վստահության քվեն, որ վստահեք փորձառու թիմին, վստահեք այն թիմին, ով կարող է իրականություն դարձնել մեր երազած Երեւանը: Դե ի գործ հանուն Երեւանի»,- հայտարարեց Տարոն Մարգարյանը, որը այնուհետ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր մրցակիցների` «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակների լիդերների մասնակցությամբ այդպես էլ չկայացող հեռուստաբանավեճին: «Ինձ թվում է, որ այդ բանավեճի մասին ես իմ հարցազրույցներում ասել եմ, վերցրեք, նայեք, թե ինչ եմ ասել: Հարգելիներս, մեր կատարած աշխատանքը, մեր ծրագրերը մենք մեր ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում: Բանավեճը… ես զարմանում եմ, որ դուք նորից այդ հարցն եք տալիս, հստակ պատասխանը ստացել եք»,- լրագրողների` բանավեճի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Տարոն Մարգարյանը` չցանկանալով պատասխանել այլ հարցերի:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Տպել
2864 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա