Վարչական իրավախախտումների օրենսգրքում «ԽՍՀՄ տարածքներ» եզրույթ կա. Արփինե Հովհաննիսյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» նախագիծը: Նախարարն այս նախագծի կարեւորությունն ընդգծելու համար ցանկացավ մի քանի, իր իսկ խոսքով՝ խոսուն փաստեր ներկայացնել:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գործող օրենսգիրքն ընդունվել է նախորդ դարի 85 թվականին (1985 թ.) եւ այդ պահից ի վեր բազմաթիվ փոփոխություններ են կատարվել օրենսգրքում, որոնք հիմնականում կարկատանի տեսք ունեն: «Իրարամերժ, հակասական, ոչ համակարգային փոփոխություններ են կատարվել եւ դա է պատճառը, որ վերջին 20 տարվա ընթացքում շուրջ 80 իրավական ակտեր են ընդունվել, որոնք սահմանել են վարչական պատասխանատվություն այս կամ այն ոլորտում խախտումների համար, սակայն իրենց բնույթով նույն այդ փոփոխությունները հակասել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» մայր օրենսգրքին»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործող օրենսգրքում շարունակվում է գործածվել այնպիսի եզրույթներ ինչպիսիք են՝ «ԽՍՀՄ տարածք», «պատգամավորների խորհուրդներ», «սոցիալիստական սեփականություն» եւ այլն:

Նախարարի պնդմամբ՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքը ներքին տրամաբանական կապի մեջ չի մտնում ՀՀ «Քրեական օրենսգրքի» հետ: Մի շարք խախտումների համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում սահմանված է ավելի բարձր պատասխանատվություն, քան «Քրեական օրենսգրքում», սակայն նոր օրենսգրքով փորձ է արվել կապը վերականգնել:

Նոր օրենսգիրքն անցել է 1.5-ից 2 տարվա մշակումների եւ քննարկումների երկար ճանապարհ, եղել են հանրային քննարկումներ, միջազգային փորձագետների դրական գնահատականներ:

Արփինե Հովհաննիսյանը նոր օրենսգրքի որպես առավելություն նշեց այն հանգամանքը, որ մի շարք իրավախախտումների համար ներկայացված նախագծով նախատեսված է նախազգուշացում, ինչպես նաեւ բացարձակ տույժը փոխարինված է հարաբերական տույժով: Որպես օրինակ նա նշեց, որ ներկայումս «կարմիր գծերի» կանոնները խախտելու համար նախատեսված է 5 հազար դրամ տույժ, բայց նախագծով առաջարկվում է 3 հազարից մինչեւ 5 հազար դրամ: Վարչական տույժ կիրառող մարմինը պետք է ինքը սահմանի, թե որ դեպքում 3 հազար, որ դեպքում 4 հազար եւ որ դեպքում 5 հազար դրամ տուգանք պետք է նշանակի եւ նմանատիպ դեպքերում կիրառի հենց այդ սանկցիան: Նախագծով նաեւ վերանայվել է վարչական ձերբակալման հիմքերը:

Արդարադատության նախարարը խնդրեց կառավարության ղեկավարին, որպեսզի հաստատեն նախագիծը խորհրդարան ուղարկելու համար, սակայն մեկ շաբաթյա միջանկյալ ժամանակ տրամադրելով, քանի որ նախագահի աշխատակազմի եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ եւս մեկ անգամ քննարկման անհրաժեշտություն կա:

Կառավարությունը հաստատեց ներկայացված որոշման նախագիծը:

Տպել
1611 դիտում

Կալանքը Մայրապետյանի անձնական հաշիվների վրա է, որոնցից ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը. պարզաբանում

ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել են ԼԳԲՏ նախարարների անուններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է

Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ

Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին

Ես ու Ադրբեջանի նախագահը չաթ չենք անում. Նիկոլ Փաշինյան

Կալանք դրված է Մայրապետյանի հաշիվների վրա, Հ2-ի հաշիվների վրա կալանք չկա. Փաշինյան

Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն սպասվում

Փաստատթուղթը եկել է. մանրամասներ՝ առաջիկայում կալանավորվելիք պատգամավորի գործով

Անհարմար եմ զգում. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի չգնալու, աղքատության եւ անօթեւանների մասին

15 անձ է մեղադրվում. Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում բարկացավ. պատճառը «խոպանչի» բառն էր

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան. նախագահի հրամանագրերը

Ստավկաները մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ են դրել. Նիկոլ Փաշինյան

Արսեն Թորոսյանը ոտնձգություն է արել նախորդ կառավարության սրբության սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան