Իմ պաշտպանյալն ապօրինի է գտնվում կալանքի տակ. նրա կտրած ծառերը ճյուղեր են տալիս

27/04/2017 schedule16:36

Դավթաշենում ծառերի զանգվածային հատման համար քրեական հետապնդման ենթարկվող եւ այժմ կալանավայրում գտնվող Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը կարծում է, որ Ալեքսան Սամսոնյանի ծառերը ոչնչացնելու նպատակ չունենալու պնդումն իրականություն է, քանի որ հատված ծառերը ճյուղեր են տալիս եւ կանաչում: Այս մասին Արմեն Մելքոնյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում:

- Պարոն Մելքոնյան, հնարավո՞ր է ծառերի ճյուղավորման հանգամանքը հիմք ընդունելով, միջնորդությամբ հանդես գաք, որպեսզի Ալեքսան Սամսոնյանի խափանման միջոցը փոխվի եւ հետագայում նաեւ դադարեցվի քրեական հետապնդումը:

- Եթե մեկին մեղադրում են սպանության մեջ, ու այդ դիակը վեր է կացել, քայլում է, խոսում է, հիմա մենք այդ նույն իրավիճակն ունենք: Իմ պաշտպանյալին մեղադրում են, որ այդ ծառերը հատել է, այդ ծառերի աճը դադարեցվել է, բայց այդ ծառերն այսօր արդեն ծաղիկ են տալիս: Մենք այդ միջնորդությամբ հանդես ենք եկել, դեռ պատասխան չունենք, նաեւ Վերաքննիչ դատարանի նիստի օրը չկա, թե ինչ որոշում պետք է կայացվի: Մենք այդ մտավախությունն ունեինք, որ ինչ-որ անձինք իրենց ասածն իրականություն դարձնելու համար գային, հատեին ծառերը, որոնց աճը դադարեր, որ չկարողանայինք, բայց կարողացանք պահպանել: Ծառերը կանգուն են, ճյուղ են տալիս, շյուղ են տալիս, այնպես որ, մեր ասածները ճիշտ էին եւ հիմնավոր, որ իմ պաշտպանյալի կողմից կատարվել է խորը էտ:

- Ե՞րբ եք միջնորդություն ներկայացրել: Ծառերի ճյուղավորումից հետո՞, թե՞ առաջ:

-Ամբողջ խնդիրն այն է, որ փորձաքննություն նշանակել են, բայց փորձագետի եզրակացություն պիտի լինի մեր ձեռքի տակ, որը դեռեւս վարույթն իրականացնող մարմինը չի տրամադրել: Իմ խոսքը դեռեւս քիչ է, որ ես ասում եմ՝ այ, գնացեք, տեսեք եւ այլն: Պետք է փորձագետները դա փաստեն, որ ծառերն աճելու են:

- Ժամկետներ կա՞ն, թե երբ պետք է փորձագիտական եզրակացությունը տրամադրվի:

- Ժամկետներ չկան, սպասում ենք, սպասում եմ, որ գոնե բարոյական նորմերից ելնելով վարույթ իրականացնող մարմինը քայլեր կձեռնարկի, որովհետեւ իմ պաշտպանյալը, ըստ իս, ապօրինի գտնվում է կալանքի տակ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը երեկ երեկոյան արձանագրել էր, որ հատված ծառերը ծիլեր են տալիս եւ ճյուղավորվում: Նա համապատասխան լուսանկարել էր տեղադրել  ֆեյսբուքյան իր էջում: Անհասկանալի էր, որ այս դեպքին արձագանքեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ այն բարբարոսություն համարելով:

Տպել
3226 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում