Ո՞վ է կրում բյուջեի թերակատարման պատասխանավությունը

Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Դե հավանելու բան այնքան էլ չկա, ճիշտն ասած:

Ըստ հաշվետվության, թերակատարվել է բյուջեի թե եկամտային մասը, եւ թե ծախսային: Այսպես. պետբյուջեի եկամուտների գծով թերակատարումը կազմել է 0.7 տոկոս, կամ մոտ 10 միլիարդ դրամ, իսկ եկամուտների գծով թերակատարումը՝ 8.4 տոկոս, կամ 15 միլիարդ դրամ: Փոխարենը աննախադեպ գերակատարում է ապահովվել բյուջեի դեֆիցիտի գծով: Գերակատարումը 54 տոկոս է: Նախատեսված էր, որ 2016 թվականին դեֆիցիտը կլինի 190.7 միլիարդ դրամ, սակայն փաստացի կազմել է 278 միլիարդ դրամ:

Հայտնի տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում ուշադրություն է հրավիրել այս ցուցանիշների վրա: «Բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 5,5 տոկոսը, ինչը հակասում է ԵՏՄ-ի մասին պայմանագրի 63-րդ հոդվածին, համաձայն որի՝ բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 3 տոկոսը, հակառակ դեպքում ԵՏՄ պետք է քայլեր ձեռնարկի՝ ուղղված Հայաստանի տնտեսության կայունությանը: Հայաստանի համար միջազգային թիվ 1 պայմանագրի խախտման մասին ոչ մեկը չի խոսում, տղերքն ավելի լուրջ գործերով են զբաղված»,- գրել է տնտեսագետը:

Ուսումնասիրելով հաշվետվությունը, համոզվում ենք, որ բյուջեի դեֆիցիտը կարող էր ավելի մեծ լինել: Եվ դրա մասին կառավարությունը անկեղծ խոստովանություններ ունի մոտ 400 էջանոց հաշվետվությունում: Այսինքն կան հարկատեսակներ, որոնց գծով որոշակի աճեր կան, սակայն դրանք ոչ թե համակարգային են, այլ պատահական է այդպես ստացվել:

Հաշվետվությունում մասնավորապես կարդում ենք հետեւյալ հատվածը. «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի փաստացի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 11.8%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 127.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 22.7%-ով կամ 23.5 մլրդ դրամով: Շահութահարկի աճի հիմնական պատճառ է հանդիսացել, մասնավորապես, 1 կազմակերպության մասով գույքի վաճառքից գոյացած շահույթից 2016 թվականին վճարված ռեզիդենտի շահութահարկը, ինչպես նաեւ թվով 3 ընկերությունների կողմից մեկանգամյա գործարքներով պայմանավորված՝ 2016 թվականին վճարված ոչ ռեզիդենտի շահութահարկը, որոնց գումարը կազմել է շուրջ 26.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 2.8 մլրդ դրամի փոխարեն, կամ զուտ աճը կազմել է 23.6 մլրդ դրամ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերոնշյալ 4 կազմակերպությունների շահութահարկի գծով մուտքերը բացառելու պարագայում շահութահարկի մուտքերը ոչ թե կաճեին, այլ կնվազեին»,- անկեղծորեն գրված է հաշվետվության մեջ:

Այսինքն մի տնտեսվարող ինչ-որ գույք է վաճառել, որից ստացված գումարը համարվել է շահույթ եւ դրանից պետբյուջե է վճարվել 23.5 միլիարդ դրամի շահութահարկ: Եվս երեք կազմակերպություն էլ մեկանգամյա ինչ-որ գործարք են արել ու վճարել 23.6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Միայն այս 4 պատահական գործարքները բացառելու դեպքում շահութահարկի գծով պետբյուջե կստացվեր մոտ 50 միլիարդ դրամով պակաս գումար: Այդ հարկատեսակի գծով ընդհանուր մուտքը կկազմեր մոտ 77 միլիարդ՝ 127 միլիարդի փոխարեն: Այս դեպքում բյուջեի դեֆիցիտը կկազմեր ոչ թե  278 միլիարդ, այլ 328 միլիարդ դրամ: Կամ, այլ կերպ ասած, բյուջեի եկամուտների թերակատարումը կլիներ ոչ թե 15 միլիարդ դրամ, այլ 65 միլիարդ դրամ:

Նույնատիպ «կատարողականներ են» արձանագրվել, օրինակ, ակցիզային հարկի գծով: Այս հոդվածով մուտքերի վրա էական ազդեցություն են ունեցել բենզինի, դիզվառելիքի, ծխախոտի, սեղմված գազի ակցիզային հարկի բարձրացման հաշվին, այսինքն պարզապես մեծացվել է հարկային բեռը: Եկամտային հարկի գծով ցուցանիշների վրա եւս որոշակի ազդեցություն է ունեցել բեռի ավելացումը, որը պայմանավորված է եղել նվազագույն աշխատավարձի շեմը 50 հազարից 55 հազար դրամի բարձրացման շնորհիվ: Շրջանառության հարկի հավաքագրումների վրա նույնպես ազդել են տեխնիկական եւ ոչ թե համակարգային բնույթի գործոններ...:

Այսինքն, երբ ասում ենք, որ բյուջեն թերակատարվել է զուտ ցուցանիշների առումով եւ դա վատ պատկեր է, իրականում պատկերը շատ ավելի վատ է, երբ դրան նայում ենք որակական, բովանդակային իմաստով:   

Այս պատկերի ֆոնին կառավարությունը իր հաշվետվության մեջ զեկուցում է, որ արդյունաբերությունը աճել է, գործազրկությունը թեկուզ քիչ` 0.2 տոկոսով նվազել է, արտահանումը աճել է, տնտեսության վարկավորումը առաջանցիկ տեմպերով աճել է եւ այլն: Ու մի տեսակ չի հասկացվում, թե նման պայմաններում ինչպես է ստացվում, որ պետական բյուջեն այսպիսի վիճակում է: Թերակատարումը 15 միլիարդ դրամ է, այն էլ զուտ պատահականորեն` մի քանի մեկանգամյա գործարքների շնորհիվ, առանց որոնց թերակատարումը կլիներ 65 միլիարդ դրամ:  

2016 թվականի պետական բյուջեի կատարման պատասխանատվությունը, եթե պատկերավոր արտահայտվենք, միայն 1/4-ով է կրում ՀՀ գործող կառավարությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Այս կառավարությունը ձեւավորվել է 2016 թվականի սեպտեմբերին ու ըստ էության գործել է տարվա վերջին երեք ամիսներին միայն: Դրանից առաջ տեղի ունեցածը նախորդ` Հովիկ Աբրահամյանի կառավարության պատասխանատվության ներքո է: Բայց դա զուտ ժամանակային տարանջատում է: Թե ստացված ցուցանիշների` աճերի ու նվազումների պատասխանատվությունը ինչպես է բաշխված այս երկու կառավարությունների միջեւ, ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:

Տպել
5469 դիտում

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա