Սերժ Սարգսյանի նախապայմանները ուժի մեջ են. նախարարներին կհաջողվի՞ համաձայնության գալ

Այսօր Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Երեկ այս մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ  Արտաքին գործերի նախարարությունը: «Քննարկվելու  են արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Այսպիսի ձեւաչափով հանդիպմանը Ադրբեջանը ձգտում էր դեռեւս այս տարվա հունվարից, սակայն Հայաստանը հրաժարվում էր մասնակցել դրան: Հայաստանն ընդհանրապես անցյալ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո հրաժարվել է մասնակցել ցանկացած ֆորմատով բանակցություններից, քանի որ ապրիլյան քառօրյայից հետո նախ Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել:

Այս ընթացքում երկու անգամ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ կիսահանդիպում տեղի ունեցավ, դեկտեմբերին` Համբուրգում, եւ Փետրվարին՝ Մյունխենում: Երկու դեպքում էլ, սակայն, հանդիպումները տապալվեցին, ի վերջո Մինսկի խումբը հրաժարվեց նախարարների մակարդակով հանդիպումներ նախաձեռնելու մտքից:

Ամեն ինչ փոխվեց Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցից հետո: Որեւէ պաշտոնական կամ կուլիսային ինֆորմացիա չեղավ, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: Սակայն դրանից հետո պարզ դարձավ, որ ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կլինեն: Ենթադրվում է, որ Վլադիմիր Պուտինը պարտավորվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ի վերջո կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել կամ օգնել, որպեսզի իր լավ բարեկամ Իլհամ Ալիեւը չխոչընդոտի այդ պայմանավորվածությունների կատարմանը: Հիշեցնենք՝ խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի դիտորդների թվի ավելացման եւ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների տեղադրման մասին է:

Այս երկու ուղղություններով պետք է կոնկրետ քայլեր արվեին, որպեսզի Հայաստանը համաձայներ ղարաբաղյան բանակցությունների վերսկսմանը:

Վաղը Մոսկվայում կայանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման միակ նպատակը նախագահների մակարդակով հանդիպման համար հիմքեր ստեղծելն է:

Տրամաբանական կլինի, եթե  հանդիպման սեղանին լինի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման ճանապարհային քարտեզը:

Ադրբեջանական կողմը, ինչպես հայտնի է, պնդում է, որ դրանց իրականացմանը զուգահեռ հայկական կողմը պետք է որոշ տարածքներ վերադարձնի Ադրբեջանին: Երեկ Էլմար Մամեդյարովը կրկին  թափանցիկ ակնարկներ է արել այս մասին:

«Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների: Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մամեդյարովը եւ ավելացրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը քննարկված քայլերն ու ծրագիրը, որը պետք է իրականացվի, հայտնի են բոլորին: Մամեդյարովը ճիշտ է. ծրագիրը հայտնի է բոլորին` հայ-ադրբեջանական շփման գծում պետք է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, եւ պետք է ավելացվեն Կասպրչիկի խմբի դիտորդները, որոնք կտեղակայվեն առաջնագծում կամ առաջնագծին մոտ:

Եթե նախարարների եռակողմ հանդիպումն այս իմաստով որեւէ առաջընթաց չարձանագրի. ապա նախագահների մակարդակով հանդիպումը կրկին անորոշ ժամանակով կհետաձգվի:

Երեկ ՌԴ ԱԳՆ-ում կայացած բրֆինգի ժամանակ Մարիա Զախարովան ըստ էության հաստատել է, որ բանակցային գորխընթացի շարունակությունը կախված է այսօրվա եռակողմ հանդիպումից. «Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ծրագրվում է ճշգրտել ղարաբաղյան կարգավորման առավել խնդրահարույց հարցերը ու կողմնորոշվել բանակցային գործընթացի հետագա ուղղությունների հարցում»,-ասել է նա:

Տպել
11074 դիտում

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել սփյուռքի նախարարը Լիբանանում․ այցն ավարտվեց

Քննարկում սկսելու որեւիցե խնդիր չունենք. Էնֆիաջյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ ԳՄ

Երիտասարդ ազատոճայիններն աշխարհի առաջնությունից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց