Նոր Սահմանադրությունը երկրորդ անգամ խախտվեց. ԱԺ առաջին նիստը պետք է կայանար ապրիլի 27-ին

Սպասվում է, որ նոր Ազգային ժողովն իր լիազորությունները կստանձնի մայիսի 18-ին և հենց այդ նույն օրն էլ կանցկացնի իր առաջին նիստը: ԱԺ-ն իր առաջին նիստը պետք է անցկացներ երեկ՝ ապրիլի 27-ին, բայց քանի որ Սահմանադրական դատարանը քննում է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը, այդ օրը տեղափոխվել է մայիսի 18-ին: Համենայնդեպս, օրեր առաջ այդպես է մեկնաբանել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Ու քանի որ նոր Սահմանադրության՝ ԱԺ-ին վերաբերող գլուխն ուժի մեջ կմտնի նոր խորհրդարանի լիազորությունների ստանձնման առաջին օրը, ապա այդ լիազորությունների ստանձման ու առաջին նիստի օրն էլ որոշվում է դեռևս 2005թ. ընդունված Սահմանադրության կարգավորումների՝ տվյալ դեպքում 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ըստ որի՝ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը գումարվում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն որոշումից հետո երրորդ հինգշաբթի օրը:

ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրել է ապրիլի 9-ին, որից հետո 3-րդ հինգշաբթին երեկ էր: Բայց քանի դեռ ՍԴ-ում քննարկվում է Կոնգրես-ՀՅԴ դաշինքի դիմումը, իշխանություններն ու մեր իրավաբան վերնախավը որոշել են, որ նոր ԱԺ-ն իր լիազորությունները պետք է ստանձնի ՍԴ որոշումից հետո 3-րդ հինգշաբթի օրը: ՍԴ-ն իր որոշումը հավանաբար այսօր կկայացնի, իսկ այսօրվանից սկսած՝ 3-րդ հինգշաբթի օրը մայիսի 18-ն է:

Հնարավոր չեղավ, սակայն, պարզել, թե այդ որ նորմի համաձայն է, որ եթե ՍԴ-ն նման դիմում է քննարկում, ուրեմն ԱԺ առաջին նիստի օրը պետք է հետաձգվի մինչև նրա որոշումը: Չէ՞ որ ԿԸՀ-ի ապրիլի 9-ի որոշումը դեռևս ուժի մեջ է և ՍԴ-ն այն չի կասեցրել:

«ՍԴ-ն ընտրությունների արդյունքները բողոքարկելու ամենավերջին ատյանն է, որն էլ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի համար պետք է 15 օրում որոշում կայացնի: Եվ եթե ՍԴ-ն այդ դիմումի արդյունքում չեղյալ չի համարում ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, ուրեմն այդ որոշումից հետո երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին  էլ կկայանա նոր խորհրդարանի առաջ նիստը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Իսկ Սահմանադրության կամ որևէ օրենքի այդ ո՞ր նորմի համաձայն է, որ եթե ՍԴ-ն ընտրությունների արդյունքները բողոքարկող դիմում է քննարկում, ուրեմն ԿԸՀ-ի որոշումը չեղյալ է համարվում կամ պարզապես չի գործում: «Դա Ընտրական օրենսգրքով է կարգավորվում»,- հավելեց Հ.Սահակյանը:

Վերջինս, սակայն, չնշեց, թե ԸՕ-ի որ հոդվածն է նման կարգավորում նկարագրում: Մենք փորձեցինք այդ հարցը ճշտել նաև արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանից, որը օրեր առաջ մեկնաբանություն էր տվել և ասել, թե «ապրիլի 27-ին ԱԺ-ն կգումարի նստաշրջան՝ ստանձնելով իր լիազորությունները»:

Երեկ նա մեզ այսպես պատասխանեց. «Նայած թե ինչպիսին են եղել զարգացումները: Ես իմ կարծիքը ներկայացրել եմ այն ժամանակ, երբ որևէ մեկը ՍԴ չէր դիմել ու արդյունքների նկատմամբ առարկություններ չկային»:

Ամեն դեպքում կա՞ ինչ-որ նորմ, հոդված, որ պարտադրում է, որ եթե ՍԴ-ն նման դիմում է քննում, ուրեմն ԿԸՀ-ի որոշման կիրառումը կամ ԱԺ-ի լիազորությունների ստանձնումը հետաձգվում է: Պարոն Դանիելյանն ասաց, որ ինքը զբաղված է, չի կարող այդ հարցերին պատասխանել և հարցերը գրավոր խնդրեց: Իհարկե,  հարցերը գրավոր ուղարկվել են Գ.Դանիելյանին: Բայց ուսումնասիրելով մեր ընտրությունների պատմությունները, տեսնում ենք, որ վերջին մի քանի ընտրությունների արդյունքները ընդդիմության կողմից վիճարկվել են ՍԴ-ում: Բայց որևէ անգամ ԿԸՀ-ի որոշումների կատարումը չի կասեցվել և ԱԺ-ի լիազորությունների ստանձնումը չի հետաձգվել: ԱԺ-ն իր լիազորությունները ստանձնել է ԿԸՀ-ի որոշման համաձայն:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Նա նույնպես Հ. Թովմասյանի ու Հ.Սահակյանի նման պնդում է, թե քանի որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում է քննում, ուրեմն ԱԺ-ի լիազորությունների ստանձնումը հետաձգվում է: Միգուցե դա տրամաբանական է, նման նորմ չկա որևէ իրավական ակտում: Իհարկե, չի բացառվում, որ մեր օրենսդիրները կամ սահմանադրագետները մոռացել են դրան էլ իրավական ուժ տալ, բայց այսօր նման պարտադրող իրավական նորմ չկա: Համենայն դեպս մեզ հետ զրուցող իրավաբանները չկարողացան նման հոդված հիշեցնել:

«Ես հիմա չեմ հիշում: Կնայեմ՝ կասեմ»,- չկարողացավ հիշել նաև Տ.Մուկուչյանը՝ ավելացնելով, թե իր կարծիքով ճիշտը ՍԴ որոշմանը սպասելն է:

Ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որ նոր խորհրդարանն իր լիազորությունները ստանձնի Երևանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո: Եվ ոչինչ, որ դրա համար նորից Սահմանադրություն կխախտվի, այնպես, ինչպես խախտվեց խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելով:

Հիշեցնենք, որ դա նույնպես 2005թ. Սահմանադրությամբ էր կարգավորվում, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային ապրիլի 20-30-ի միջակայքում:

Տպել
3371 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն