Գյուղացիները 20 լիտր դիզվառելիքը կստանան 5600 դրամով. փոխնախարար

Հայաստանի հողօգտագործողներն այս տարի եւս պետական օժանդակությամբ կկարողանան մատչելի գնով դիզվառելիք եւ պարարտանյութ ձեռք բերել: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

«Դիզվառելիքի պահանջարկ է եղել եւ կառավարությունը որոշել է դարձյալ դիզվառելիքի սուբսիդավորում անել եւ հողօգտագործողներին կտրամադրվի մատչելի վառելանյութ: Մրցույթը բացվել է, մասնակցել են երկու հայտատու, առաջարկել են գնային առաջարկ իրար մոտ, ի ուրախություն մեզ՝ նախորդ տարվա համեմատ նվազել է գինը: Դիզելային վառելիքը կտրամադրվի 5600 դրամով 20 լիտրի դիմաց»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ նշելով, որ համայնքների ղեկավարները պետք է գյուղացիների ցուցակները նախապես կազմեն, գումարերը հավաքեն, քանի որ վերահսկողությունը լինելու է հնարավորության սահմաններում խիստ, որպեսզի որոշ խնդիրներ չկրկնվեն:

Օրգանական պարարտանյութի սուբսիդավորումը նույնպես այս տարի արդեն իրականացվում է եւ հողօգտագործողները, որոնք ցանկացել են գնել գյուղատնտեսության նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունից, արդեն ստացել են որոշակի խմբաքանակ: Ամբողջ պահանջարկը բավարարել հնարավոր կլինի մայիս ամսվա առաջին 10-օրյակում: Պարարտանյութի մրցույթում երեք ամենացածր գները ներկայացրել են ռուսական, իրանական եւ հայկական ընկերությունները, ներկայացվել են գնային առաջարկներ: Հայկական ընկերությունը եղել է «Մասիսի բերրիություն» ընկերությունը: Մրցույթում հաղթել են «Մասիսի բերրիությունը» եւ Ռուսական մեկ ընկերությունը՝ «Դանսկոյ ագրոքիմ»:

Խոսելով բուսակերների դեմ պայքարի մասին՝ փոխնախարարն ասաց. «Աշնանն իրականացվել է, եւ հիմա շարունակվում է մկնասպան թունանյութի տարածումը, որքան պահանջարկ եկել է, կիլոգրամով, գրամով հասցվել է մարզեր»:

Անդրադառնալով ադրբեջանական ծագման խնձորի թեմային եւ ներկրվող սերմացուների հարցին, Աշոտ Հարությունյանը նշեց, որ կարտոֆիլի տնկանյութը հիմնականում բերվում է եվրոպական երկրներից, իսկ հացահատիկի սերմը՝ ՌԴ-ից: «Ինչ վերաբերվում է մեր կոչեցյալ հարեւան երկրից ներկված խնձորի հետ կապված ասեմ հետեւյալը՝ համապատասխան մարմինները զբաղվում են ուսումնասիրությամբ, ուսումնասիրման, բացահայտման փուլում են: Համապատասխան արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն»,- ասաց նա:

Տպել
9662 դիտում

Ռուսական կողմում կուտակված 279 բեռնատարներ դեռ սպասում են Լարսի ճանապարհի բացմանը

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար