Յուրա Մովսիսյանը «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն է կազմակերպել խաղընկերների համար

28/04/2017 schedule17:55

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը թիմակիցների եւ ակումբի աշխատակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն է կազմակերպել: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջի միջոցով: Ֆուտբոլիստն ընկերներին Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը ներկայացրել է անցած շաբաթ: Նա նաեւ ծավալուն հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ խոսելով 1915 թ. դեպքերի եւ ֆիլմի պատմական կարեւորության մասին:

««Խոստումը» ֆիլմի շնորհիվ վերջապես էկրաններին կա մեծ աշխատանք, որը ներկայացնում է 102 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության իրական պատմությունը: Բոլորն էլ ինչ-որ բան լսել կամ կարդացել են, բայց սա հնարավորություն է, որ վերջապես տեսնեն, թե իրականում ինչ է եղել: Սա կարեւոր է, քանի որ մենք՝ հայերս, միշտ պայքարել ենք ցեղասպանության ճանաչման համար: Յուրաքանչյուր հայի պարտքն է այնպես անել, որ մարդիկ իմանան այդ մասին: Շատ կարեւոր է, որ մենք ունենք ֆիլմ, որը նկարահանել է օսկարակիր ռեժիսոր, եւ որում խաղում են այսպիսի հիանալի դերասաններ»,- ասել է նա:

Ֆիլմը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Ողբերգությանը զուգահեռ զարգանում է գլխավոր հերոսների՝ Միքայելի ու Աննայի սիրո պատմությունը (Շարլոտ Լը Բոն): Միքայելը նշանված է եւ հետագայում ամուսնանում է Մարալի հետ (Անժելա Սարաֆյան): Իսկ Աննան ապրում է ամերիկացի լրագրող Քրիսի հետ, որն ամեն ինչ անում է հայերին օգնելու համար: Միքայելի կնոջը եւ գրեթե բոլոր հարազատներին թուրքերը սպանում են: Վերջում ջուրն ընկնելով` մահանում է նաեւ Աննան: Միքայելը Քրիսի օգնությամբ փախչում է ԱՄՆ:

Ֆիլմի փակ ցուցադրությունները Երեւանում կայացել են ապրիլի 23-ին եւ 24-ին: Ապրիլի 23-ի կայացած փակ ցուցադրությանը մասնակցել են Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ ուրիշներ:

Ապրիլի 24-ի ցուցադրությունը նախատեսված էր լրագրողների համար: Միջոցառմանը ներկա էին հերոսներին կրկնօրինակած դերասանները եւ այլ հայտնի հյուրեր:

Ապրիլի 27-ից ֆիլմն առկա է երեւանյան բոլոր կինոթատրոններում:

Տպել
1299 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին