Տավուշի մարզում խիստ ցրտահարություն է գրանցվել. որոշ տեղերում այգիները 100%-ով տուժել են

Տավուշի մարզի 8 համայնքում նախօրեին գիշերը ցրտահարություն է գրանցվել. 8 համայնքը ներառող խոշորացված Այրումի ղեկավարը «խիստ» բառով բնորոշեց ցրտահարությունը: Հիշեցնենք, որ Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը, Զորական, Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերը:

Ներկայացնենք  մեր զրույցը Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ.

- Պարոն Պարանյան, ինչպե՞ս է արտահայտվել ցրտահարությունը. ծառե՞րն են տուժել, թե՞ բանջարաբոստանային կուլտուրաները:

- Խիստ ցրտահարություն է եղել, դեղձի այգիներն են լրիվ ցրտահարվել, արքայախնձորի, կեռասի, մի խոսքով` ցածր տեղերում ինչքան այգի կա՝ 90 տոկոսով, տեղեր կան 100 տոկոսով ցրտահարվել են: Դիմել ենք մարզպետարան, հանձնաժողով կստեղծվի, ասել են կգան, կնկարեն, վնասների չափը կհաշվարկվի, արձանագրություն կկազմվի: Շատ մեծ վնասներ են պատճառվել: Տուժել է նաեւ կարտոֆիլը, մյուս բույսերը:

- Ինչքա՞ն տարածքի մասին է խոսքը:

- Կոնկրետ չեմ կարող ասել, բայց քաղաքացի ունենք Հաղթանակ գյուղից, մոտ 5 հեկտար դեղձի այգի ունի, ամբողջովին ցրտահարվել է: Դեղձավանում էլ, Պտղավանում էլ, Արճիսում էլ վնասներ կան:

- Կարծում եք՝ կառավարությունը կփոխհատուցի՞:

- Դե պետք է արձանագրվի: Մարդիկ տուժել են: Դեղձը ցոգոլ էր տվել արդեն: Մարդ կա՝ 4 միլիոն վարկ է վերցրել, այգի դրել, հիմա նորից ծախս պետք է անի, այգի պահի: Այգին բերք չի տալու, բայց ինքը պետք է շարունակի ծախսերը, պետք է սրսկումներ անի:

- Ընդհանուր առմամբ որքա՞ն վնասի մասին է խոսքը:

- Դեռ չենք կարող գումար ասել: 2-3 օրից լրիվ կերեւա, երբ ցրտահարված պտուղները կթափվեն, ծաղիկները կչորանա:

- Այդ վնասները քանի՞ աստիճանի պայմաններում են գրանցվել:

- Մինչեւ -3-4 աստիճան իջել է նախորդ օրը գիշերը: Շատ լավ էր սկսվել տարին, լավ ծաղկել էին ծառերը, լավ փոշոտվել էր, պայմանները կային, անձրեւ չկար. անձրեւ լիներ՝ փոշոտումը չէր կատարվի: Լրիվ կազմավորված պտուղներն են ցրտահարվել: Ի՞նչ անենք՝ գյուղացու ճակատագիր է:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում կարող ենք համարել ավարտված: «Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն: Նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9...+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված»,- գրել է Սուրենյանը:

Տպել
12863 դիտում

Ոչ մի բացառիկ հանգամանք արդարացում չէ Փաշինյանի բռնությամբ ձերբակալման համար․ արձագանք

Ստացվել է 151 ահազանգ, գործել է 10 աշխատանքային խումբ․ ՄԻՊ

ԵԽԽՎ մի շարք անդամներ կոռուպցիոն կապեր են հաստատել Բաքվի հետ․ Եվրախորհուրդ

Եվրախորհրդարանի պատգամավորի հայ կինը զգուշացնում է. հարցը կլինի միջազգային ատյաններում

Երեւանի գրեթե բոլոր բուհերում դասադուլ է. փողոցները լի են ուսանողական խմբերով. թարմացվող

Գլենդելում մեծամասշտաբ ցույցեր են՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ (տեսանյութ)

ՔԿ վարույթում քննվող ցույցերի քրգործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ

Արա Բաբլոյանը ուղևորվել է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ

Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)

Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան

Գյումրի. իր ծավալներով աննախադեպ բազմամարդ երթ եւ ավտոերթ է մեկնարկել, միացել են գյուղերը

ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից