2017 թվականի առաջին եռամսյակում հարկերի աճի բեռը կրել են համեմատաբար փոքր տնտեսվարողները

28/04/2017 schedule21:30

Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրված հարկերի ավելացումը իրականացվել է համեմատաբար փոքր բիզնեսի բեռը ավելացնելու շնորհիվ: Դա են վկայում պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

ՊԵԿ-ի հրապարակած առաջին 1000 խոշոր հարկատուները այս տարվա եռամսյակում վճարել 174.9 միլիարդ դրամ, ինչը 11.7 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Սակայն ցանկի առաջին 20 հարկատուները իրենց հարկերը ավելացրել են 8.8 տոկոսով` 60.9 միլիարդից հասցնելով 66.3 միլիարդի: Մինչդեռ այդ ցանկի վերջին 20 հարկատուները միասին այս տարի վճարել են 462 միլիոն դրամ, ինչը 13.2 տոկոսով է ավելի անցած տարվա ցուցանիշից:

Ստացվում է, որ առաջին 1000 հարկատուների ցուցակում որքան «մեծ» է հարկատուն, այնքան ավելի քիչ բեռ է ավելացրել իր վրա եւ հակառակը` որքան «փոքր» է հարկատուն, այնքան ավելի ծանր է եղել նրա բեռը: Ընդհանուր հարկային եկամուտների հավաքագրման պատկերը քիչ է տարբերվում դրանից: Պետական բյուջեն հարկային մուտքերից այս տարվա առաջին եռամսյակում 11 տոկոսով ավելի գումար է ստացվել անցած տարվա համեմատ: Հարկերի վճարման աճի ընդհանուր տեմպը զգալիորեն գերազանցում է ամենախոշոր տնտեսվարողների հարկերի աճի տեմպին:

Տպել
3730 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞